Ավելացված արժեքի հարկ (VAT)Տպիր

Այս տեսակի հարկը վճարում ենք տարբեր գնումներ կատարելու ժամանակ, օրինակ՝ սննդամթերք, հագուստ, օծանելիք, կամ օգտվելով տարբեր ծառայություններից, օրինակ՝ վարսավիրի, իրավաբանի կամ բժշկի: Տվյալ հարկն արդեն ընդգրկված է ապրանքի կամ ծառայության արժեքում և այս դեպքում խոսում ենք  brutto արժեքի մասին: Եթե նշված է netto արժեքը, ապա անհրաժեշտ է տվյալ գումարին ավելացնել նաև հարկը: Սակայն, գնումներ կատարելու  և ծառայություններից օգտվելու ընթացքում մենք տեսնում  ենք արդեն ավելացված հարկով գները:

Լեհաստանում սահմանված են ավելացված արժեքի հարկի հետևյալ տեսակները. 23%, 8%, 5%, 0%. Տոկոսային ավելացումը կախված է ապրանքի կամ ծառայության տեսակից: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են Ֆինանսների Նախարարության կայքում(http://www.mf.gov.pl) կամ  http://www.podatki.biz, http://www.vat.pl/ կայքերում:

Տնտեսական գործունեւթյուն վարող և ծառայություններ մատուցող օտարերկրացիները նույնպես ավելացված արժեքի  հարկի (VAT)  հարկատու են: Հարկը վճարվում է  վարվող գործունեության նստավայրին համապատասխան հարկային տեսչությունում: Ամսական հաշվետվության դեպքում լրացվում է VAT-7 ձևը, իսկ եռամսյակային հաշվըտվության դեպքում՝  VAT-7 K ձևը Լրացված փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել  վարվող գործունեության նստավայրին համապատասխան հարկային տեսչություն:

Facebook