այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Շենգենի Տեղեկատվական Համակարգում (լեհ. /SIS/թարգմ) գրանցում

Շենգենի Տեղեկատվական Համակարգում (լեհ. /SIS/թարգմ) գրանցումՏպիր

Այս 2 ցանկերում օտարերկրացիների տվյալները տեղադրվում են այն դեպքում, երբ տվյալ օտարերկրացու նկատմամբ կայացվել է`

  1. արտաքսման մասին վերջնական որոշում-Ինչ է նշանակում արտաքսումը->
  2. մշտական կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու որոշում, եթե այդ որոշումը ընդգրկում է օտարերկրացու արտաքսումը-լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ-> 
  3. Եվրոպական համայնքների երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակն անվավեր ճանաչելու որոշում, եթե այն ընդգրկում է օտարերկրացու արտաքսումը-լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ-> 
  4. փախստականի կարգավիճակ տրամադրելու դիմումի մերժում, եթե այն ընդգրկում է օտարերկրացու արտաքսումը
  5. ժամանակավոր բնակության կարգավիճակը անվավեր ճանաչելու որոշում, եթե այն ընդգրկում է օտարերկրացու արտաքսումը
  6. ժամանակավոր բնակության կարգավիճակ տրամադրելու դիմումի մերժում, եթե այն ընդգրկում է օտարերկրացու արտաքսումը
  7. եթե Լեհաստանի տարածքը լքելու պարտավորության վերաբերոյալ վերջնական որոշում է կայացվել, կամ եթե
  8. օտարերկրացին դատապարտվել է
  9. եթե չի կատարում գանձապետարանի առջև ունեցած պարտավորությունները, օրինակ` հարկեր չի վճարում
  10. օտարերկրացու մուտքը կամ Լեհաստանում բնակվելը ցանկալի չեն միջազգային պայմանավորվածություններից ելնելով
  11. եթե այդպես են պահանջում երկրի շահերը, պետական անվտանգությունը և հասարակական կարգի կանոնադրությունը:

Տվյալ ցանկերում հաշվառվելու ժամանակաշրջանը

Օտարերկրացու տվյալները տեղադրվում են Շենգենի տեղեկատվական համակարգում այնքան ժամանակահատվածով, որքան նշված է երկիրը լքելու կամ արտաքսման վերաբերյալ որոշման մեջ: Որպես կանոն, այդ ժամանակահատվածը 3 տարուց ավելին լինել չի կարող: Սակայն, այն դեպքում, երբ օտարերկրացու երկրում գտնվելը սպառնալիք է հանդիսանում ազգային պաշտպանության, պետական անվտանգության կամ հասարակական կարգի համար, կամ հակասում է Լեհաստանի շահերին, ապա այդ ժամանակահատվածը կարող է կազմել `5 տարի:

Բացի այդ, օտարերկրացու տվյալների մուտքը համակարգ կատարվում է`

  1. 3 տարի ժամանակահատվածով`

- ազատազրկման ավարտից հետո, եթե օտարերկրացին դատապարտվել է ազատազրկման 3 տարուց ցածր ժամկետով

-դատավճիռն ուժի մեջ մտնելու պահից, եթե այն կիրառվել է տուգանքի տեսքով; եթե տուգանքը օտարերկրացու նկատմամբ կիրառված միակ պատժամիջոցն է եղել և վճարումը կատարվել է, ապա օտարերկրացու տվյալները հեռացվում են ցանկից 

  1. 5 տարի ժամանակահատվածով`

-սկսած ազատ արձակման օրվանից, եթե օտարերկրացին դատապարտվել է առնվազն 3 տարի ժամկետով 

ՈՒշադրություն` այն դեպքում, երբ օտարերկրացին ապացույցներ կներկայացնի, որ լքել է Լեհաստանի տարածքը համապատասխան պարտավորության կամ արտաքսման որոշման համաձայն, ապա կարող է դիմել Օտարերկրացիների հարցով Գերատեսչության Պետին, նրա տվյալները այդ ցանկից հեռացնելու դիմումով:

Facebook