Ֆիզիկական անձանց հարկում (PIT)Տպիր

Տարեկան եկամուտների հայտարարագրումն իրականացվում է ըստ բնակության վայրի:

Եկամուտ ստացող (օրինակ, աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող, կամ տնտեսական գործունեություն վարող) յուրաքանչյուր ֆիզիկական անձ հարկատու է համարվում: Պայմանագրերին վերաբերվող լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

  • Հաշվետվության կարգը

Հարկային հաշվետվության տեսակներից մեկն, այսպես կոչված, հարկային շեմերն են: Լեհաստանում գոյություն ունեն երկու հարկային սահմանաչափեր: Հարկային տարվա ընթացքում 85 528 զլոտի գումարից  ցածր գումար վաստակած հարկատուն գտնվում է առաջին հարկային սահմանաչափում, իսկ   85 528 զլոտի գումարից  բարձր գումար վաստակած հարկատուն գտնվում է երկրորդ հարկային սահմանաչափում: Հարկային սահմանաչափերի սկզբունքը վերաբերվում է Լեհաստանում իրենց աշխատանքի համար վարձատրվող անձանց:

Տնտեսական գործունեություն վարող անձանց դեպքում կիրառվում է համամասնական հարկումը, որը միշտ կազմում է եկամտի  19% :

Հարկային սահմանաչափերի հաշվարկման կանոնները տարբեր են.

  • 85 528 զլոտի գումարից  ցածր տարեկան եկամտի դեպքում հարկը կազմում է՝ 18% բազային հարկից մինուս 556 զլ 2 գր
  • 85 528 զլոտի գումարից  բարձր տարեկան եկամտի դեպքում հարկը կազմում է՝ 14 839  զլ +  85 528 զլ գումարը գերազանցող տարբերության 32%

Ցածր եկամուտ ունեցող անձանց համար նախատեսված է հարկային պոխհատուցում:  2012թ հարկումից ազատ է համարվել  3091 զլոտին չգերազանցող եկամուտը: Դա նշանակում է, որ տվյալ տարվա ընթացքում նշված գումարը չգերազանցող եկամուտ ունեցող և հարկային կանխավճարումները կատարած անձը հարկային փոխհատուցում է ստանում: Այս դեպքում նույնպես պահանջվում է տարեկան հարկային հայտարարագիրը: (Տարեկան հայտարարագրի մասին կկարդաք ստորև)

Համացանցում տեղադրված են բազմաթիվ ծրագրեր, որոնք հեշտացնում են հարկերի հաշվարկումը: Սակայն, հնարավոր հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել հարկային մարմիններին:

  • Հաշվետվության համար անհրաժեշտ փաստաթուղթ

Հարկատուն լրացնում է  PIT    փաստաթուղթը, որը հասանելի է բոլոր հարկային հիմնարկություններում:

Նշում՝ Լեհաստանում սահմանված են  PIT փաստաթղթի բազմաթիվ տեսակներ: Տարեկան եկամտի (կամ կրած վնասի) հայտարարագիրը ներկայացվում է      PIT- 36, 36-L, 37, 38 i 39 ձևերի օգնությամբ: Մինչ փաստաթուղթը ներկայացնելը անհրաժեշտ է ճշտել   տվյալ դեպքին համապատասխան ձևի կիրառումը, դիմելով  հարկային մարմիններին:

Լրացնելուց և ստորագրելուց հետո (առանց ստորագրության փաստաթուղթը չի ճանաչվում) PIT փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել հարկատուի բնակության վայրին համապատասխան հարկային ծառայություն: Հարկային հիմնարկությունների

հասցեները հասանելի են այստեղ->

Հնարավոր է նաև կատարել տարեկան հարկային հաշվետվությունը e-Deklaracje համակարգի օգնությամբ: Այս դեպքում անհրաժեշտ է  համապատասխան համակարգչային ծրագրի տեղադրումը, որը հասանելի է այստեղ->

  • Ինչպե՞ս կատարել եկամտահարկի վճարումը

Աշխատանքի ընդունվելիս, կարելի է PIT- 2 փաստաթղթի օգնությամբ լիազորել գործատուին հարկային կանխավճարումները կատարելու համար: Ձևը հասանելի է այստեղ->

Այս դեպքում վճարվող աշխատավարձը նվազեցվում է հարկային կանխավճարման չափով, ավելին  brutto և netto վարձատրման վերաբերյալ կարդացեք այստեղ->

Այնուհետև, յուրաքանչյուր տարի, մինչև փետրվարի վերջը, գործատուն  տրամադրում է    PIT-11 հաշվետվությունը, որտեղ ներկայացվում են՝ աշխատողի եկամուտը, հարկային կանխավճարումները, սոցիալական և առողջապահական ապահովագրության վճարումները: Այս փաստաթուղթը հիմք է հանդիսանում հարկային մարմիններին տարեկան PIT հաշվետվություն ներկայացնելու համար:

Նշում՝ PIT-11 փաստաթղթի կորուստը, կամ այլ պատճառներից ելնող բացակայությունը չի ազատում հարկատուին հարկը վճարելու պատասխանատվությունից: Գործատուի կողմից փաստաթուղթը չտրամադրելու դեպքում անհրաժեշտ է դիմել նրան փաստաթուղթը կամ դրա կրկնօրինակը ստանալու նպատակով: Փաստաթղթի բացակայության դեպքում կարելի է օգտվել ZUS-RMUA ձևում նշված տեղեկություններից: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Հարկային կանխավճարումներ կատարելու դեպքում հնարավոր է   PIT հաշվետվությունում նշված հարկային պարտականության ամբողջովին կատարումը ( հետևաբար, միանվագ կուտակային հարկավճարումի անհրաժեշտություն չի առաջանում): Այն դեպքում, երբ կանխավճարումները բավական չեն հարկն ամբողջովին վճարելու համար,  հարկատուն կարգավորում  է գումարային տարբերությունը: Հնարավոր է նաև  հարկային մարմնի կողմից կատարվող փոխհատուցումը:

Տնտեսական գործունեություն վարող անձինք ինքնուրույն են վճարում հարկը ամսական կամ եռամսյակային (եռամսյակյին վճարումը հնարավոր է փոքր կամ նորաստեղծ ձեռնարկատիրությունների դեպքում) կանխավճարումների տեսքով: 

  • Հաշվետվություն կատարելու ժամկտները

Ամեն տարի,  ապրիլի  30 ոչ ուշ  յուրաքանչուր հարկատու (հարկը վճարող անձ) պարտավոր է հարկային մարմիներին ներկայացնել PIT հարկային հաշվետվությունը:

Մինչ տվյալ ժամկետի լրանալն անհրաժեշտ է նաև վճարել հարկը (եթե  PIT հաշվետվությունը կատարելիս, այդպիսի անհրաժեշտություն է առաջացել):

Ուշադրություն՝ նշված վերջնաժամկետը չի երկարաձգվում

Հարկի վճարումը կատարվում է այն հարկային տեսչության դրամարկղում կամ բանկային հաշվեհամարին, որտեղ ներկայացվում է  PIT հաշվետվությունը: Հաշվեհամարները հասանելի են հարկային ծառայությունների կայքերում կամ անմիջապես հիմնարկություններում:

Նշում՝ հարկային ծառայություններն ունեն տեղեկատվական կենտրոններ, որոնք ապրիլի  30 նախորդող ողջ շաբաթն աշխատում են երկարացված աշխատանքային օրվա սկզբունքով, իսկ վերջին շաբաթ օրն աշխատանքային է հայտարարվում: Այսպիսով, հիմնարկություններն աշխատում են և ընդունում են հարկավճարումները: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են բնակության վայրին համապատասխան հարկային ծառայության մասնաճյուղերում:

PIT հաշվետվությունում նշված հարկի փոխհատուցումը կատարվում է  3 ամսվա ընթացքում: Սակայն տվյալ ժամկետը կարող է երկարաձգվել:

  • Ամուսինների և երեխաների համատեղ հաշվետվություն

Լեհաստանում հնարավոր է ամուսինների և երեխաների համատեղ հաշվետվության իրականացումը:

Հաշվետվության այս տեսակը հարմար է այն դեպքում, երբ ամուսինների եկամուտները գտնվում են տարբեր հարկային սահմաններում, օրինակ, կինը - 32%, ամուսինը -18%: Շահավետ է նաև այն դեպքում, երբ ամուսիններից մեկը եկամուտ չունի, կամ նրա վաստակած եկամուտը հարկման ենթակա սահմանից ցածր է:

Ամուսինների կամ երեխաների հետ համատեղ հաշվետվությունը հնարավոր է, եթե նրանք տնտեսական գործունեություն չեն վարում (համատեղ հաշվետվության դեպքում ամուսիններից որևէ մեկը  տնտեսական գործունեություն վարել  չի կարող): Տվյալ անձինք համամասնական հարկ են վճարում, որը միշտ կազմում է եկամտի  19%:

Ամուսինների համատեղ հաշվետվության համար անհրաժեշտ է կատարել հետևյալ պայմանները.

  • ամուսիններից երկուսն էլ տարեկան  առնվազն 183 օր Լեհաստանում են բնակվում     
  • ընդհանուր գույքի սեփականատեր են
  • ամուսնական կապի մեջ են եղել հաշվետվական ողջ տարվա ընթացքում
  • PIT  հայտարարագրում անձնական ստորագրությամբ հաստատում են վերը նշված պայմանների կատարումը

Ամուսինները կարող են առանձին հաշվարկել իրենց եկամուտները և եկամտային նվազեցումները, ստացված եկամուտները գումարել իրար, տվյալ ընդհանուր եկամուտը բաժանել երկու մասի և յուրաքանչյուր մասի համար հաշվարկել եկամտային հարկը (երկու դեպքերում էլ կլինի նույնը): Գումարելով եկամտային հարկերը անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր հարկային արտոնությունները (հարկային արտոնությունների վերաբերյալ տեղեկությունը գտնվում է ստորև): Եթե այս կերպով հաշվարկված հարկը գերազանցում է մինչ այդ կատարած կանխավճարների գումարը, ապա դրանց տարբերությունը վերադարձվում է հարկային մարմինների կողմից :

Երեխաների հետ համատեղ հարկային հայտարարագրի դեպքում, անհրաժեշտ է հետևյալ պայմանների կատարումը.

  • լինել ազատ ընտանեկան կարգավիճակում (չամուսնացած, այրի, ամուրի, ամուսնալուծված)
  • հանդիսանալ որպես ծնող կամ օրինական խնամակալ

Համատեղ հարկային հաշվետվությոանը վերաբերվում է՝

  • 18 տարին չլրացած երեխաներին
  • 25 տարին չլրացած ուսանողներին (եթե տվյալ հարկային տարվա ընթացքում  եկամուտ չի ունեցել, կամ տվյալ եկամուտը ազատ է հարկումից)

Ծնողը պետք է հաշվարկի իր եկամուտները, հաշվի առնելով նվազեցումները, հաշվարկի  հարկը եկամտի 1/2 ից և բազմապատկի այն  2 և ստացված գումարից հանի հարկային արտոնությունները: Այս կերպով (երեխայի հետ) հաշվարկված հարկը ավելի ցածր է, քանի որ հաշվարկված է մեկ անձի համար:

  •  Արտոնություններ

Հարկային արտոնությունները  հարկատուին ավելի ցածր հարկ վճարելու հնարավորություն են տալիս

Արտոնությունները վերաբերվում են ինչպես եկամտին, այնպես էլ հարկին:

  • Եկամտային արտոնություն: Եկամուտ է համարվում մեր վաստակած գումարը վճարումները կատարելուց հետո, եկամտային արտոնություն կարող են համարվել սոցիալական ապահովագրության վճարումները
  • Հարկային արտոնություններ են համարվում, օրինակ՝ երեխաների, առողջապահական ապահովագրության վճարումների կամ ինտերնետային արտոնությունները

Արտոնությունները հաշվարկելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան PIT հայտարարագիրը: Հարկային արտոնությունների և նվազեցումների  տեսակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել հարկային տեսչություն:

  •  Հարկի 1% հանրօգուտ կազմակերպությունների համար

Յուրաքանչյուր հարկատու կարող է հանրօգուտ հաստատութույններին  փոխանցել իր հարկի 1%: Այդպիսով հարկատուն չի փոխանցում ողջ հարկը պետական բյուջեյի հաշվին, այլ օգնություն է ցուցաբերում որևէ հիմնադրամի կամ կազմակերպությանը: Այդ կազմակերպությունները բարեգործական, կրթական, մարդու իրավունքների պաշտպանության կամ հոգեբանական օգնություն հասցնելու նպատակ ունեն: Հարկատուն ինքն է որոշում, թե որ կազմակերպությանն է հատկացվելու իր հարկի մի մասը:

Հանրօգուտ կազմակերպությունների ցանկը հասանելի է այստեղ  ->  

Անհրաժեշտ է ճշտել տվյալ ցանկը, քանի որ ոչ բոլոր կազմակերպությունները  հանրօգուտ կազմակերպության կարգավիճակ ունեն, և բոլոր կազմակերպություններին չէ, որ կարելի է փոխանցել հարկի 1% :

Հարկի 1% փոխանցելու համար անհրաժեշտ է հարկային հայտարարագրի համապատասխան վանդակում նշել կազմակերպության գրանցման համարը ( KRS) և փոխանցվող գումարի չափը (այն չի կարող գերազանցել հարկի 1%)

Facebook