այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Վիզայի ժամկետի երկարաձգումը Լեհաստանում

Վիզայի ժամկետի երկարաձգումը ԼեհաստանումՏպիր

Եթե օտարերկրացին Լեհաստանում է գտնվում վիզայի հիման վրա և ցանկանում է վիզայի ժամկետը լրանալուց հետո օրինական կարգավիճակով գտնվել երկրում, ապա նա պետք է դիմի ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու համար->

վիզայի վավերության և վիզայի հիման վրա երկրում գտնվելու ժամանակահատվածի մասին տեղեկությունները հասանելի են այստեղ->

Շենգենի վիզայի պարտադիր երկարաձգումը

Տվյալ վիզայի վավերության ժամկետի կամ վիզայով հիմնված երկրում գտնվելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել, եթե օտարերկրացին ապացույցի որ`

չնախտեսված հանգամանքների պատճառով կամ մարդասիրական սկզբունքներից ելնելով, չի կարող լքել ԵՄ տարածքը վիզայի ժամկետը լրանալուց առաջ կամ մինչև վիզայով հիմնված բնակության ժամկետի ավարտը:

վիզայի վավերության և վիզայի հիման վրա երկրում գտնվելու ժամանակահատվածի մասին տեղեկությունները հասանելի են այստեղ->

Շենգենի վիզայի կամընտիր երկարաձգումը

Տվյալ վիզայի ժամկետը կամ վիզայով հիմնված բնակության ժամանակահատվածը կարող է երկարաձգվել, եթե օտարերկրացին լուրջ անձնական պատճառներ ներկայացնի:

վիզայի վավերության և վիզայի հիման վրա երկրում գտնվելու ժամանակահատվածի մասին տեղեկությունները հասանելի են այստեղ-> 

Ազգային վիզայի երկարաձգումը

Լեհաստանում գտնվող օտարերկկրացու վիզայի վավերության ժամկետը  և վիզայի հիման վրա երկրում գտնվելու ժամանակահատվածը կարելի է երկարացնել հետևյալ դեպքերում`

  1. եթե գոյություն ունի  կարևոր լուրջ անձնական, աշխատանքային կամ մարդասիրական պատճառ, որի պատճառով օտարերկրացին չի կարող լքել ԼՀ տարածքյ մինչ  վիզայի վավերության ժամկետի  և վիզայի հիման վրա երկրում գտնվելու ժամանակահատվածի լրանալը

վիզայի վավերության և վիզայի հիման վրա երկրում գտնվելու ժամանակահատվածի մասին տեղեկությունները հասանելի են այստեղ->  

2. վիզայի երկարաձգման պատճառ հանդիսացոգ իրադարձությունները տեղի են ունեցել անկախ օտարերկրացու կամքից և ազգային վիզա տրամադրելու դիմումը ներկայացնելու պահին կանխատեսելի  չեն եղել

3. գործի հանգամանքները չեն վկայում, վոր օտարերկրացու Լեհաստանում գտնվելու նպատակը այլ է քան ներկայացվածը

4. գոյություն չունեն հանգամանքներ, վորոնք կարող են վիզայի մերժման պատճառ դառնալ-Այդ հանգամանքների ցանկը հասանելի է այստեղ->

Վիզայի կամ վիզայի հիման վրա երկրում գտնվելու ժամանակահատվածը կարելի է երկարաձգել եթե օտարերկրացին գտնվում է հիվանդանոցում, իսկ նրա առողջական վիճակը երկիրը լքելու հնարավորություն չի տալիս: Օտարերկրացին կարող է երկրում գտնվել այնքան ժամանակ, մինչև վոր առողջական վիճակը թույլ կտա նրան լքել երկիրը:

Ազգային վիզան երկարացվում է 1 անգամ:

Պահանջվող փաստաթղթեր

Դիմումը պետք է ներկայացվի վոյեվոդության վարչություն (Urząd Wojewodzki) ըստ օտարերկրացու բնակության վայրի:Վարչությունների հասցեները հասանելի են այստեղ-> Adresy urzędów można znaleźć tutaj -> 

  1. հայտադիմում-ձևը հասանելի է այստեղ->
  2. լուսանկար

Հայտի հետ ներկայացվող լուսանկարների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ->

  1. վավեր անձնագիր 

ՈՒշադրություն`

վիզայի երկարաձգման համար դիմող օտարերկրացին պետք է ներկայացնի անձնագիր կամ ճանապարհորդության փաստաթուղթ, որը կհամապատասխանի հատևյալ պահանջներին

ա. փաստաթղթի վավերության ժամկետը առնվազն 3 ամսով ավել է վիզայի սպառման ժամկետից

բ. պարունակում է առնվազն 2 ազատ եջ

գ. տրվել է վերջին 10 տարվա ընթացքում

  1. փաստաթղթեր, որոնք հաստատում են`

ա. երկրում գտնվելու և վիզան երկարաձգելու նպատակը

բ. առողջության ապահովագրությունը, Որ փաստաթղթերն են հաստատում առողջության ապահովագրությունը->

գ. Շենգենի վիզայի երկարաձգման դեպքում ճանապարհորդական ապահովագրության առկայությունը- 

դ. ֆինանսական միջոցներ

ե. դիմումում ներկայացված այլ հանգամանքները (հիվանդանոցի կողմից տրված տեղեկանք, կամ այլ փաստեր հաստատող փաստաթղթեր)

  1. գրանցումը հաստատող փաստաթղթեր

լրացուցիչ տեղեկություններ գրանցման(լեհ. zameldowanie/թարգմ.) վերաբերյալ կգտնեք այստեղ->

  1. պետական տուրքի գանձումը հաստատող կտրոն 

Գործավարության ընթացքում գերատեսչությունը կարող է խնդրել օտարերկրացուն անձամբ ներկայանալ և դիմումում ներկայացված փաստեը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել:

Վճարումներ

Շենգենի վիզայի դեպքում`

եթե Շենգեն վիզայի պարտադիր երկարաձգման պայմանները կատարված են, ապա վիզայի երկարաձգումը անվճար է 

Շենգեն վիզայի կամընտիր երկարաձգման դեպքում ` վճարումը կազմում է 30 եվրո ( դիմում ներկայացնելու նախորդ օրը Լեհաստանի Ազգային Բանկի կողմից հայտարարված փոխարժեքով) 

Ազգային վիզայի դեպքում`

406 զլոտի վիզայի երկարաձգման համար

Բացասական պատասխանի դեպքում գումարը չի վերադարձվում 

Վճարումները կարելի է կատարել այն վոյեվոդության վարչությունում, որը վարում է գործը, կամ կատարել բանկային դրամափոխանակում վարչության

բանկային հաշվեհամարին: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ համապատասխան վոյեվոդության վարչությունում:

 

Երբ դիմել վիզայի երկարաձգման համար

Վիզայի երկարաձգման համար անհրաժեշտ է դիմել վիզայում նշված ժամկետի սպառվելուց առնվազն 3 օր առաջ:

Շենգեն վիզայի պարտադիր երկարաձգման դեպքում, կամ օտարերկրացու հիվանդանոցում գտնվելու դեպքում `դիմումը կարելի է ներկայացնել վիզայում նշված վերջին օրը:

Ժամկետը սպառվելուց հետո ներկայացրած դիմումները չեն քննարկվում: Այդպիսով, օտարերկրացին հայտնվում է անօրինական կարգավիճակում: 

Եթե դիմումը ներկայացնելու վերջնաժամկետը պահպանվել է, ապա իրավասու մարմնի կողմից օտարերկրացու անձնագրում կնիք է տեղադրվում, որը հաստատում է դիմումը ներկայացնելու փաստը:

Գործընթացի ժամկետը

Ամբողջական հայտը ներկայացնելուց առնվազն 7 օրվա ընթացքում, սակայն 1 ամսից ոչ երկար ժամանակահատվացում: Առանձին դեպքերում գործընթացը կարող է տևել 2 ամիս:

Բողոքարկման կարգը

Եթե օտարերկրացին բավարարված չէ որոշմամբ, ապա կարող է բողոքարկել տվյալ որոշումը, դիմելով Օտարերկրացիների հարցով Գլխավոր գերատեսչություն (լեհ.` Urząd do Spraw Cudzoziemców UDSC /թարգմ) Վարշավայում, բնակության վայրին համապատասխան վոյեվոդայի միջնորդությամբ : Գրավոր դիմումը անհրաժեշտ է ներկայացնել որոշումը ստանալու պահից 14 օրվա  ընթացքում:

Իրավական հիմք`

Օտարերկրացիների մասին 2003 թ. հունիսի 13-ին ըդունված օրենքի(Պ.Տ. Nr 234, կետ 1694, հետագա փոփոխ.) /Dz.U. z 2006r., Nr 234, poz 1694 z póżn. zm./

2009 թ հուլիսի 13-ին  ընդունված Nr  810/2009  -  ԵՄ վիզային կանոնադրությունը հաստատող Եվրոպական պառլամենտի և խորհրդարանի վորոշում

(Dz.Urz. UE L 243 z 15.09.2008)

Facebook