այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Գրանցման պարտականությունը

Գրանցման պարտականությունըՏպիր

Յուրաքանչյուր անձ, այդ թվում նաև ԼՀ գտնվող օտարերկրացին, պառտավոր է գրանցվել իր բնակության վայրում:

Գրանցումը կատարվում է քաաղաքապետարանի շրջանային գրասենյակում, ըստ օտարերկրացու բնակության վայրի: Գրանցումն անվճար է և կատարվում է անմիջապես տեղում:

Սեփականատիրոջից տարածքի վարձակալման դեպքում անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

  •       լրացված հայտը, որի ձևը հասանելի է շրջանային գրասենյակում:

 

Նշումներ` գոյություն ունեն գրանցման հայտի 2 տեսակներ`

մշտական կացության գրանցում (ձևը հասանելի է այստեղ->)

ժամանակավոր կացության գրանցում (ձևը հասանելի է այստեղ->)

Հայտը լրացնելիս, անհրաժեշտ են հետևյալ տվյալները`

ծննդյան ամսաթիվը և վայրը, ամուսնական կարգավիճակը, կրթությունը, քաղաքացիությունը, բնակության վայրը, գրանցման ժամկետը, անձնագրի (կամ այլ ինքնությունը հաստատող փաստաթղթի):

  •       ինքնությունը հաստատող փաստաթղթի պատճեն
  •       ԼՀ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ (վիզա, կացության քարտ)
  •       բնակվելու վայրի (որտեղ գրանցվում է օտարերկրացին) իրավական փաստաթղթերը (վարձակալման պայմանագիր, կամ նոտարական ակտ)

 

Ժամանակավոր գրանցումը կատարվում է վիզայի կամ բնակության թույլտվության ժամանակահատվածից ոչ երկար ժամկետով:

 

Հայտարարված ժամկետից շուտ գրանցումից դուրս գալու դեպքում, անհրաժեշտ է  լրացնել և ստորագրել "Ժամանակավոր գրանցումից դուրս գալու" ձևը:

Facebook