այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Անընդհատ (շարունակական) բնակություն

Անընդհատ (շարունակական) բնակությունՏպիր

Լեհաստանում բնակությունը համարվում ե անընդհատ, եթե ընդմիջումները եղել են ոչ ավելի, քան 6 ամսով, և ընդհանուր առմամբ 10 ամսվա ժամկետը  չեն գերազանցել: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ընդմիջման պատճառ են հանդիսացել`

 

  •       մասնագիտական պարտականությունները կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա երկրից դուրս կատարվող աշխատանքները (երբ գործատուի նստավայրը գտնվում է Լեհստանում)
  •       վերը նշյալ պայմաններում աշխատող ամուսնուն (կնոջը) ուղեկցելը
  •       օտարերկրացու բուժումը

Համաներման դեպքում, բնակությունը համարվում է անընդհատ եթե հավաքված ապացույցները կամ գործընթացի հանգամանքները այլ կերպ չեն վկայում:

 

5-ամյա անընդհատ ժամանակահատվածը  հաշվառկելիս, հաշվի է առնվում օտարերկրացու ԼՀ գտնվելու ժամանակահատվածի կեսը, երբ օտարերկրացին գտնվել է ԼՀ

 

  •       ուսման կամ վերապատրաստման նպատակով տրված վիզայի հիման վրա
  •       ժամանակավոր կացության թույլտվության հիման վրա, եթե այն տրվել է բարձրագույն, ստացիոնար, դոկտորական կամ մասնագիտական ուսուցման հիման վրա:
Facebook