այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Ազգային Դատական Գրանցամատյանը (լեհ. Krajowy Rejestr Sądowy -KRS)

Ազգային Դատական Գրանցամատյանը (լեհ. Krajowy Rejestr Sądowy -KRS)Տպիր

Ազգային Դատական Գրանցամատյանը ` տվյալների կենտրոնացված համակարգ է, որը բաղկացած ե 3 առանձին բաժիններից`

  •       անհատ ձեռնարկատերերի ռեգիստր
  •       միությունների, հասարակական և մասնագիտական կազմակերպությունների , հիմնադրամների և պետական առողջապահական հիմնարկությունների ռեգիստր
  •       անվճարունակ պարտատերերի ռեգիստր

Ազգային Դատական Գրանցամատյանը ապահովում է գրանցված անձի կամ ընկերության իրավական կարգավիճակի, ֆինանսական վիճակի կարևորագույն կողմերի տեղեկատվությունը:

 

Յուրաքանչյուր անձ Ազգային Դատական Գրանցամատյանում տեղադրված տվյալների հետ ծանոթանալու իրավունք ունի, և կարող է դա անել հետևյալ հասցեյով` http://bip.ms.gov.pl/pl/rejestry-i-ewidencje/okrajowy-rejestr-sadowy/

 

Ազգային Դատական Գրանցամատյանից գրավոր տեղեկություններ ստանալու համար (բնակության թույլտվության դեպքում) անհրաժեշտ է դիմէլ `

  •       Իրավական գրանցումների ՏեղեկատվականՎարչություն (լեհ. Departament Informatyzacji i Rejestrów Sądowych) հետևյալ հասցեյով` 00-454 Warszawa, ul. Czerniakowska 100 ( http://bip.ms.gov.pl/pl/ministerstwo/struktura-organizacyjna/departament-informatyzacji-i-rejestrow-sadowych/ )
  •       լրացնել դիմումը, նշելով Գրանցամատյանում գրանցված համարը
  •       վճարել 30 զլոտի (կանխիկ տեղում)

 

Ազգային Դատական Գրանցամատյանի տեղեկատու հեռ.`

022 39 76 515, 022 39 76 517

Ազգային Դատական Գրանցամատյանի պատճեն տրվում է տեղում:

Այս փաստաթղթի համար կարող եք նաև դիմել ձեր գործատուին:

Facebook