այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Երկրում գտնվելու և վերադարձի համար անհրաժեշտ միջոցները

Երկրում գտնվելու և վերադարձի համար անհրաժեշտ միջոցներըՏպիր

Լեհաստան ժամանող անձը պետք է ունենա և Սահմանապահ Ծառայության պահանջով ներկայացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

Գումարի չափսը կախված է Լեհաստանում գտնվելու նպատակից և ժամանակահատվածից:

 

Եթե օտարերկրացին մուտք է գործում Լեհաստան 4 օրից ոչ ավել ժամանակահատվածով, ապա նա բնակվելու, առորյա ծախսերը հոգալու, ծագման երկիր վերադարնալու  և տարանցիկ երթևեկության համար պետք է առնվազն 300 զլոտի կամ համարժեք արտարժույթ ներկայացնի:


Եթե օտարերկրացին նախատեսում է Լեհատանում գտնվել 4 օրից ավելի ժամանակահատվածում, ապա յուրաքանչյուր օրվա համար պետք է ներկայացնի 75 զլոտի  կամ համարժեք արտարժույթ:

 

Ուսման, վերապատրաստումների կամ գիտահետազոտությունների մասնակցելու նպատակով Լեհաստան ժամանող օտարերկրացին պետք է ներկայացնի 1.600 զլոտի  կամ համարժեք արտարժույթ առաջին 2 ամսվա համար:

 

Այդ միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթեր կարող են լինել՝

 

  •       Բանկային քարտ և գումարի չափսը հաստատող վկայական
  •       Լեհաստանում նստավայր ունեցող բանկի հաստատված վկայական, որը վկայում է օտարերկրացուն պատկանող միջոցների մասին և տրվել է ոչ ավելի ուշ քան մուտք գործելուց մեկ ամիս առաջ
  •       ուսման, վերապատրաստումների կամ գիտահետազոտությունների մասնակցելու նպատակով Լեհաստան ժամանող օտարերկրացիների դեպքում՝ կրթաթոշակի վկայական

 

Ուսման, վերապատրաստումների կամ գիտահետազոտությունների մասնակցելու նպատակով Լեհաստան ժամանող օտարերկրացիների մուտքի նպատակը կարող են հաստատել ուսումնական հաստատությունների վկայականները: Եթե այդ վկայականը հաստատում է վճարովի ուսման փաստը, ապա օտարերկրացին պետք է ներկայացնի ուսման առաջին տարվա կամ ուսման ողջ ժամանակահատվածի (եթե մեկ տարուց պակաս է) վճարումը կատարելու փաստը հաստատող փաստաթուղթ: Եթե վճարումը դեռ չի կատարվել, ապա անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան միջոցներ:

 

Լեհաստան ժամանող օտարերկրացին, որը՝

 

  •       զբոսաշրջության ​​միջոցառման, երիտասարդական ճամբարի, մարզական միջոցառումների մասնակից է
  •       որի Լեհաստանում բնակվելու համար անհրաժեշտ վճարումները կատարված են
  •       ժամանում է բուժման նպատակով
  •       ամառային աշխատանքների ծրագրի մասնակից է, ինչը նրա միջազգային պայմանավորվածություններով հիմնավորված մուտքի հիմնական պատճառը չէ  

 

- պետք է առնվազն 20 զլոտի գումար ունենա յուրաքանչյուր մեկ օրվա համար, սակայն  ոչ պակաս, քան 100 զլոտի,  կամ համապատասխան արտարժույթ:

 

Վերը նշյալ նպատակները հաստատող փաստաթղթեր կարող են լինել՝

 

  •       զբոսաշրջության ​​միջոցառման, երիտասարդական ճամբարի, մարզական միջոցառումների մասնակից լինելը հաստատող փաստաթուղթ
  •       առնվազն սննդի և բնակվելու համար անհրաժեշտ վճարումների կատարումը հաստատող փաստաթուղթ
  •       բժշկական հաստատության ուղեգիր
  •       մշակութային կամ կրթական փոխանակման ծրագրերում մասնակցություն,  մարդասիրական ծրագրերում կամ ուսանողական ամառային աշխատանքի ծրագրերում  մասնակցություն, («նշումներ» բաժնում նշել ծրագրի անվանումը)

 

 

Facebook