այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Երեխային մանկապարտեզ/ դպրոց ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

Երեխային մանկապարտեզ/ դպրոց ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերՏպիր

Օտարերկրացի երեխաների և Լեհաստանի քաղաքացիների մանկապարտեզի, տարրական կամ գեղարվեստի դպրոցի  ընդունելության հիմունքները և կարգը՝ նույնն են: Հիմնական փաստաթուղթը՝ երեխային դպրոց կամ մանկապարտեզ ընդունելու հայտն է, որը լրացվում է հատուկ բլանկի վրա կամ էլեկտրոնային տարբերակով: Որոշ քաղաքներում ընդունված է էլեկտրոնային գրանցման կարգը: Մանրամասն տեղեկությունների համար դիմեք տվյալ բնակության վայրի դպրոցի, Լուսավորության Վարչության, քաղաքային կամ տարածքային վարչության օգնությանը:

Տարրական դպրոցի բարձր դասարանների, միջին և ավագ դպրոցների ընդունելությունը կատարվում է հետևյալ փաստաթղթերի հիման վրա՝

  • վկայական կամ այլ փաստաթուղթ, որը վկայում է արտերկրում դպրոցի կամ տվյալ կրթական փուլի ավարտելու մասին, և որն, առանձին կանոնակարգով հավասար է համարվում լեհական ավարտական վկայականի հետ
  • վկայական կամ այլ փաստաթուղթ, որը վկայում է արտերկրում տվյալ օտարերկրացի երեխայի դպրոց հաճախելու մասին, և որում նշված են կրթական փուլը և կրթության ընդհանուր  ժամանակահատվածը

Եթե ներկայացված փաստաթղթերի հիման վրա հնարավոր չէ հստակ որոշել ուսման ժամանակահատվածը, ապա ծնողները, իրավական խնամակալը կամ ինքը, չափահաս աշակերտը, գրավոր վկայություն են տալիս այդ փաստի վերաբերյալ:

Եթե օտարերկրացին ի վիճակի չէ ներկայացնել տվյալ փաստաթղթերը, ապա ընդունելությունը կատարվում է դպրոցի տնօրենի հետ հարցազրույցի հիման վրա: Լեզվական խնդիրների դեպքում, հարցազրույցը պետք է անցկացվի երեխայի համար հասկանալի լեզվով: Այդ նպատակով թարգմանիչ է հրավիրվում: Սակայն, հնարավոր է, որ հենց տնօրենը իմանա այդ լեզուն, և թարգմանչի կարիգ չլինի:

Տնօրենը չի կարող օտարերկրացուն պարտադրել ճանաչված ավարտական վկայական ներկայացնել: Եթե օտարերկրացին ճանաչված արտերկրյա ավարտական վկայական չունի, ապա դպրոց ընդունելու հիմք է  հանդիսանում արտերկրում տրված վկայականը, տեղեկանքը կամ այլ փաստաթուղթ, որը կհաստատի ուսման ընդհանուր ժամանակահատվածը: Այս փաստաթղթերի բացակայության դեպքում ընդունելության հիմք է հանդիսանում ՝հարցազրույցը:

Տնօրենը կարող է ծնողներից արտերկրում տրված փաստաթղթերի վավերացված թարգմանություն պահանջել:

Սակայն, եթե օտարերկրացի երեխան ցանկանում է այնպիսի դպրոց ընդունվել, որտեղ Լեհաստանի քաղաքացիների համար ընդունելության լրացուցիչ չափանիշներ են սահմանված (օրինակ, գեղարվեստական ​​հմտություններ, լեզվի կամ մարզական ունակություններ, բժշկական տեղեկանք, որը կհաստատի մարզվելու հնարավորությունը և այլն), ապա օտարերրացի երեխան նույնպես պետք է կատարի տվյալ չափանիշները:

Facebook