այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Որոնք են թրաֆիքինգի զոհ լինելու փաստը հաստատող լրացուցիչ հանգամանքները

Որոնք են թրաֆիքինգի զոհ լինելու փաստը հաստատող լրացուցիչ հանգամանքներըՏպիր

Եթե դուք՝

  • աշխատել եք այնպիսի պայմաններում, որոնք չեն համապատասխանում Լեհաստանի աշխատանքային օրենսգրքի հիմնական սկզբունքներին՝

 - Աշխատանքային ժամը չի կարող գերազանցել օրական 8 ժամ և շաբաթական 40 ժամ հինգօրյա աշխատանքային շաբաթվա ընթացքում, 4 ամիսը չգերազանցող հաշվետվական ժամանակահատվածում:

 - Շաբաթական աշխատանքային ժամը հավելյալ ժամերով չի կարող գերազանցել 48 ժամ, ընդունված հաշվետվական ժամանակահատվածում:

 - Աշխատողը օրական առնվազն 11 ժամյա հանգստի իրավունք ունի:

  •  Գործատուի կողմից ապահովված բնակեցման պայմանները՝ անբավարար են
  •  Ձեզ ծեծել, սպառնացել, վախեցրել կամ ստիպողական աշխատանքի են ենթարկել
  •       Աշխատում եք առանց պայմանագրի, կամ դրա բովանդակությունը չեք հասկանում (Ձեզ համար հասկանալի լեզվով փաստաթուղթ չեք ստացել)
  •       Աշխատավարձ չեք ստանում, կամ այն նախնական պայմանավորվածությունից ավելի ցածր է
  •       Կատարում ես մեկ այլ աշխատանք, քան նախնական պայմանավորվածությունն եր...

 

           հնարավոր է մարդկանց թրաֆիքինգի զոհ եք դարձել....

 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝

Հիշեցեք, որ նույնիսկ եթե համաձայնվել եք աշխատել նման պայմաններում, միևնույն է, գործատուն խախտել է օրենքը:

Facebook