այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատողի և գործատուի պարտականությունները և իրավունքները

Աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատողի և գործատուի պարտականությունները և իրավունքներըՏպիր

Աշխատողի հիմնական պարտականությունները

Աշխատողի հիմնական պարտականությունն է՝ աշխատանքի և գործատուի կարգադրությունների բարեխիղճ կատարումը (եթե դրանք աշխատանքի օրենսդրության կամ պայմանագրի սկզբունքներին չեն հակասում)

Բացի այդ աշխատողը պարտավոր է ՝

  •       պահպանել հիմնարկությունում սահմանված աշխատանքային ժամերը
  •       պահպանել աշխատանքային կանոնները
  •       պահպանել անվտանգության և աշխատանքի հիգիենաի կանոնները (աշխատել անվտանգության կանոններին համաձայն, ապահովել մեքենաների, սարգավորումների, գործիքների համապատասխան վիճակը, վթարի կամ մարդկանց կյանքին վտանգ սպառնալու դեպքումյ անմիջապես տեղեկացնել ղեկավարին)
  •       հոգալ հիմնարկության գույքի մասին, հարգել գաղտնիությունը, չբացահայտել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել գործատուին
  •       պահպանել առանձին կանոնակարգերում սահմանված գաղտնիությունը
  •       հիմնարկությունում կիրառել գոյակցության կանոնները

 

Սահմանված կարգը և կանոնները չկիրառելու դեպքում, գործատուն կարող է պատժել աշխատողին, հիշեցում կամ նկատողություն գործածելով:

Անվտանգության, հակահրդեհային կանոնները չպահպանելու , աշխատանքից առանց թույլտվության հեռանալու, ալկոհոլի ազդեցության տակ աշխատանքի ներկայանալու, կամ այն աշխատանքի ընթացքում օգտագործելու համար՝ գործատուն կարող է դրամական պատիժ կիրառել:

 

Բացի այդ, աշխատողը, որը կանոնները չպահպանելով, վնաս է հասցրել գործատուին, նաև նյութական պատասխանատվություն է կրում (հասցված վնասի չափով, սակայն 3 ամսվա աշխատավարձից ոչ բարձր): Եթե վնասը գիտակցաբար է հասցվել, ապա աշխատողը ծածկում է ողջ վերանորոգման ծախսերը:

 

Աշխատողը պատասխանատու է նաև իրեն վերադարձի պայմանով տրված իրերի, կամ փաստաթղթերի՝ դրամի, արժեթշթերի կամ թանկարժեք իրերի, ինչպես նաև անձնական պաշտպանության միջոցների, հագուստի և կոշիկների համար:

Մրցակցության պայմանագիր ստորագրած աշխատողը, չի կարող մրցակցային տնտեսական գործունեություն վարել, կամ նույն ոլորտում գործող, այլ գործատուի մոտ աշխատել: Աշխատողի մրցակցության գործողությունների արդյունքում տուժած գործատուն, կարող է փոխհատուցում պահանջել:

Աշխատողի հիմնական իրավունքները

  •       պայմանագրով նախատեսված և աշխատաքային օրենսգրքով սահմանվածներից ոչ պակաս բարենպաստ պայմաններում աղխատանք
  •       ամսական առնվազն մեկ անգամ, մշտական ժամանակահատվածում  կատարվող, արդարացի վարձատրության իրավունք,
  •       անվտանգության և աշխատանքի հիգիենային համապատասխան աշխատանքային պայմաններ
  •       ամենամյա, անընդհատելի և վճարովի արձակուրդի իրավունք (20 օր՝10 տարուց պակաս աշխատելու դեպքում, 26 օր՝ առնվազն 10 տարի աշխատելու դեպքում)
  •       աշխատողների միանման պարտականությունների դիմաց՝ միանման իրավունքների պայմանը (մասնավորապես վերաբերվում է կանանց և տղամարդկանց հավասար վերաբերմունքին զբաղվածության հարցերում)
  •       որպես կանոն, գործատուն չի կարող դադարեցնել պայմանագիրը հղի կամ հետծննդային արձակուրդում գտնվող կանանց հետ
  •       աշխատողը, այդ թվում օտարերկրացին, աշխատանքային միություններին անդամակցելու իրավունք ունի

 

Գործատուի հիմնական պարտականությունները

 

Գործատուի պարտականությունները հետևյալն են ՝

 

  •       նոր աշխատողներին ներկայացնել իրենց պարտականությունները, իրավունքները, աշխատանքի կատարման միջոցները
  •       ապահովել անվտանգ և հիգիենիկ աշխատանքային պայմաններ, ինչպես նաև այդ ոլորտում վերապատրաստումների հնարավորություն
  •       ճշգրիտ և համապատասխան  ժամկետներին աշխատավարձի վճարում
  •       վարձատրման հաշվարկումների տրամադրում
  •       հիվանդության պատճաժով բացակայության, 35 օրը չգերազանցող  ժամանակահատվածի վարձատրում
  •       հնարավորության սահմաններում աջակցել աշխատողների մասնագիտական որակավորումների ձեռք բերմանը, հոգալ աշխատողների սոցիալական խնդիրների մասին
  •       կիրառել աշխատողների և նրանց աշխատանքի արդյունքների գնահատման օբյեկտիվ միջոցներ
  •       ապահովել աշխատանքային միավորումների ստեղծման համար բարենպաստ պայմաններ
  •       պահպանել աշխատողների անձնական ակտերը և աշխատանքային փաստաթղթերը
  •       պայմանագրի դադարեցման կամ ավարտի դեպքում, աշխատողին աշխատանքային վկայականի անհապաղ տրամադրում
  •       հարգել աշխատողի անձնական շահերը և արժանապատվությունը

 

Բացի այդ, գործատուն չի կարող դադարեցնել պայմանագիրը աշխատողի արձակուրդի ընթացքում, ինչպես նաև հարգելի պատճառով բացակայության ընթացքում, եթե դեռ չի լրացել առանց պատճառաբանման պայմանագիրը դադարեցնելու ժամկետը

Աշխատողները միանման աշխատանքին համապատասխան  նույն իրավունքներն ունեն: Անթույլատրելի է նաև աշխատողների նկատմամբ այլ խտրականության արտահայտումը ՝ հաշմանդամության, ազգության, համոզմունքների, հատկապես քաղաքական և կրոնական, կամ արհեստակցական միություններին անդամակցելու պատճառով:

 

28.Ով է օտարերկրացուն աշխատանք հանձնարարող մարմինը

 

Սա մի կազմակերպչական միավոր է, որն աշխատանքի է ընդունում օտարերկրացուն  աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.

 

Կախված պայմանագրի տեսակից, աշխատանք տրամադրող է համարվում՝

 

  •       Աշխատխնքային պայմանագրի դեպքում՝ գործատուն
  •       Ծառայություններ մատուցելու պայմանագրի դեպքում՝  պատվիրատուն
  •       Կապալառի պայմանագրի դեպքում՝ պատվիրատուն

Լրացուցիչ տեղեկություններ պայմանագրերի տեսակների վերաբերյալ կգտնեք այստեղ-> rodzaju umów

 

Այս կայքում, աշխատանք հանձնարարող մարմինը,  հեշտացման համար, անվանվում է «գործատու», անկախ պայմանագրի տեսակից (եթե այլ կերպ նշված չէ):

 

Facebook