այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Աշխատանքի շուկայի վերլուծություն

Աշխատանքի շուկայի վերլուծությունՏպիր

Աթխատանքի շուկայի վերլուծությունը կայանում է աշխատանքի շուկայում իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու ընթացքում, որը կբացառի տվյալ աշխատատեղում Լեհաստանի կամ ԵՄ քաղաքացու աշխատելու հնարավորությունը: Դա նշանակում է, որ օտարերկրացին կարող է աշխատանքի թույլտվություն ստանալ միայն այն դեպքում, երբ Աշխատանքի Վարչությունում գրանցված անձանցից ոչ մեկը չի համապատասխանում գործատուի պահանջներին:

 

Գործընթացը հետևյալն է՝

 

  1. գործատուն Աշխատանքի Վարչությունում թափուր աշխատատեղի հայտարարություն է տեղադրում: Մասնագիտությունների կոդերը . անվանումները հասանելի են www.praca.gov.pl.  կայքում:
  2. կատարվում է գործազուրկների և աղխատանք փնտրողների ցանկերի վերլուծությունը
  3. եթե պարզվում է, որ գործազուրկ և աշխատանք փնտրող անձանց թվում կան պահանջներին համապատասխանող բավարար թվով անձիք, ապա ընտրությունը կատարվում է այդ անձանց ցուցակից
  4. գործատուի առաջարկվող վարձատրությունը համեմատվում է նույն մասնագիտության կամ աշխատանքի տեսակի վարձատրությունների հետ՝դրանք պետք է մոտավորապես միանման լինեն
  5. որոշումը կայացվում է՝
  •   7 օրվա ընթագքում, եթե գործազուրկների և աշխատանք փնտրողների ցանկում համապատասխան թեկնածու չի հայտնաբերվում
  •   14 օրվա ընթացքում, գործազուրկների և աշխատանք փնտրողների ցանկից ընդունելություն կազմակերպելու դեպքում
  1. գործատուն տեղեկացվում է որոշման մասին և կցում է այն օտարերկրացու աշխատանքի թույլտվության հայտին

 

Հարկ է հաշվի առնել այն փաստը, որ վարույթի ընթացքում հաշվի չեն առնվում այն աշխատանքային պահանջները, որոնք չափազանց ցածր կամ բարձր են  այն աշխատանքի համեմատ, որը պետք է կատարի օտարերկրացին:

Ոչ բոլոր տեսակի աշխատանքների համար է աշխատանքի շուկայի վերլուծություն կատարվում: Օրինակ, հետևյալ դեպքերում՝

  1. աշխատանքը, որը պետք է կատարվի, գտնվում է, վոյեվոդայի որոշմամբ կազմված,  փնտրվող մասնագիտությունների  ցանկում
  2. տրամադրվող աշխատանքի թույլտվության երկարացումը նույն օտարերկրացու և նույն աշխատատեղի համար է
  3. օտարերկրացին Լեհաստանի սահմանամերձ կամ Լեհաստանի հետ միգրացիայի հարցում համագործակցող երկրի քաղաքացի է, և խնամողի կամ տնային տնտեսոհու աշխատանք է կատարելու
  4. օտարերկրացին Լեհաստանի սահմանամերձ կամ Լեհաստանի հետ միգրացիայի հարցում համագործակցող երկրի քաղաքացի է, որը առնվազն 3 ամսվա ընթացքում աշխատել է նույն գործատուի մոտ, աշխատանք տրամադրելու հայտարարության հիման վրա

 

Facebook