այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Բժշկական ուղեգիր

Բժշկական ուղեգիրՏպիր

Ընտրված առողջապահական ծառայություններ մատուցողի դիմելիս, բացի ապահովագրումը հաստատող փաստաթղթերից, անհրաժեշտ է ներկայացնել նաև բժշկական ուղեգիր:

Այս փաստաթուղթը պահանջվում է ախտորոշիչ թեստերի և այլ բժշկական ծառայությունների դեպքում, երբ դրանք իրականացվում են՝

  •       ամբուլատոր բուժման շրջանակներում
  •       հիվանդանոցային բուժման շրջանակներում
  •       առողջարանային բուժման շրջանակներում
  •       վերականգնողական բուժման շրջանակներում
  •       խրոնիկ հիվանդների խնամքի շրջանակներում

Ուղեգիր չի պահանջվում առողջությանը կամ կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակներում:

Հիվանդանոցի, ընդունարանի կամ շտապ օգնության բաժնի կողմից տրված, բուժման ընթացքի մասին տեղեկացնող քարտը`ուղեգիր չի համարվում: Եթե այդ քարտում նշված է բուժումը շարունակելու անհրաժեշտությունը, ապա ուղեգիրը տրամադրում է բուժող բժիշկը: Անհրաժեշտ է հիշել, որ մեկ ուղեգրով հիվանդը կարող է գրանցվել միայն մեկ բժշկական հիմնարկությունում:

Facebook