Գրանցում CEIDG i KRS գրանցամատյաններումՏպիր

Տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար տվյալ ֆիզիկական անձը պետք է Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում (CEIDG) գրանցվելու հայտադիմում ներկայացնի:

Գործարարը կարող է սկսել իր գործունեությունը հայտը ներկայացնելու օրվանից: Գրանցումը կատարվում է համապատասխան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը: Գործարարը կարող է դիմումում նշել գործունեության մեկնարկի այլ, ավելի ուշ ժամկետ:

Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում նշվում է գործարարի հարկային իդենտիֆիկացման համարը (NIP): Անհատական տնտեսական գործունեության մեկնարկի պահից ֆիզիկական անձի հարկային իդենտիֆիկացման համարը համարվում է ընկերության համար: Եթե տվյալ անձը չի հիշում հարկային իդենտիֆիկացման համարը կամ այն տրվելու փաստը հաստատող փաստաթուղթ չունի, ապա կարող  է  հարկային գերատեսչությունում  NIP-5 տեսակի հայտ ներկայացնել կրկնօրինակը ստանալու նպատակով:

Տվյալ գրանցամատյանում գրանցման վկայականը տպագրվում է ինտերնետային կայքից: Պետական մարմինները չեն կարող տվյալ վկայականը պահանջել գործարարներից, կամ պահանջել կցել այն գրանցում կատարելու հայտադիմումին: Հարկ չկա ներկայացնելու NIP և REGON համարներ հատկացնելու փաստը հաստատող վկայականները, եթե դրանք նշվել են հայտադիմումում:

Տնտեսական Գործունեության Կենտրոնական Տեղեկատվական Ռեգիստրում գրանցվելու հայտադիմումի անբաժանելի մաս են կազմում հետևյալ պահանջները.
a)     տնտեսական գործունեության պետական գրանցամատյանում (REGON) գրանցում կամ կատարված փոփոխություններ
b)     հարկատուների հաշվառման և իդենտիֆիկացման դրույթներին համապատասխան իդենտիֆիկացման կամ տվյակների նորացման հայտ
c)     սոցիալական ապահովագրման վճարողի կամ կատարված փոփոխության ներկայացում, կամ ֆերմերների սոցիալական ապահովագրման վկայություն
d)     հարկային հաշվետվության տեսակի ընտրության վկայություն՝ ֆիզիկական անձի հարկատրման կամ հարկային քարտի ձևով (այս դեպքում հարկատուն վճարում է ֆիքսված եկամտահարկ, անկախ եկամտի փաստացի չափից: Այս հարկավճարի ձևը արթարացնում է իրեն փոքր աշխատակազմ ունեցող կամ փոքր բնակավայրերում գտնվող ընկերություններում)

Հայտին կցվում է նաև վկայագրություն տվյալ անձի նկատմամբ կիրառված դատական արքելքների բացակայության վերաբերյալ, որպես հիմք ընդունելով կեղծ վկայագրության համար քրեական պատասխանատվության պայմանը:

Գործարարը կարող է ներկայացնել նաև ապրանքների և ծառայությունների հարկման դրույթներին համապատասխանող գրանցմամ փաստաթուղթը (վերաբերվում է այն գործարարներին որոնց գործունեությունը ընդգրկվելու է Ավելացված Արժեքի Հարկով (ԱԱԿ լեհ.՝ VAT), այսինքն այն գործարարին որը ապրանքների և ծառայությունների հարկատու է):

Տնտեսական գործունեության գրանցամատյան հայտ է ներկայացվում նաև՝
a)      տվյալների փոփոխման դեպքում
b)      իրականացվող տնտեսական գործունեության կասեցման դեպքում
c)      տնտեսական գործունեության վերսկսման  դեպքում
d)      տնտեսական գործունեության դադարեցման դեպքում

Փաստաթղթերը ներկայացնելու միջոցներ.

a) տպագիր ձևը, որը հասանելի է այստեղ-> (CEIDG-1) լրացնել ձեռագիր տարբերակով, ստորագրել և անձամբ հանձնել
b) տպագիր ձևը, որը հասանելի է այստեղ-> (CEIDG-1) լրացնել ձեռագիր տարբերակով, ստորագրել և ուղարկել փոստով, գրանցված նամակով:Այս դեպքում ստորագրությունը պետք է հաստատվի նոտարի կողմից: 

Տնտեսական գործունեությունը գրանցելու համար ֆիզիկական անձը պետք է ընտրի գործավարույթի հետևյալ ձևերից մեկը.

c) մուտքագրվել CEIDG կայքում, լրացնել դիմումը on-line ռեժիմով և ներկայացնել այն էլեկտրոնային ձևով
d) մուտքագրվել CEIDG կայքում, լրացնել դիմումը on-line ռեժիմով և ներկայացնել այն անձամբ
e) առանց CEIDG մուտքագրվելու, լրացնել դիմումը on-line ռեժիմով և ներկայացնել այն անձամբ
f) ստանալով դիմումի ձևը հաստատությունում, լրացնել այն և ներկայացնել: Աշխատակիցները կձևափոխեն այն էլեկտրոնային դիմումի
g) ուղարկել դիմումը փոստով, գրանցված նամակով: Այս դեպքում ստորագրությունը պետք է հաստատվի նոտարի կողմից:

Ներկայացված փաստաթղթերում եղած ֆորմալ թերությունների դեպքում, դիմողը գրավոր ձևով կտեղեկացվի 7 օրվա ժամկետում թերություները լրացնելու մասին:

Էկոնոմիկայի նախարարությունը դիմումը ստանալուց անմիջապես հաջորդ աշխատանքային օրը պարտավոր է էլեկտրոնային ճանապարհով տեղեկացնել
a)      Հարկային ծառայությանը
b)      Կենտրոնական վիճակագրական վարչությանը
c)      Սոցիալական ապահովագրության վարչությանը
d)      Գյուղատնտեսական ապահովագրության մարմնին 

Ազգային Դատական Գրանցամատյան (KRS) դիմում ներկայացնելու դեպքում, այն քննարկվում է ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում: Հնարավոր թերությունների դեպքում դիմումը քննարկվում է 7 օրվա ընթացքում, թերությունները լրացնելուց հետո: Եթե դիմումի քննարկումը պահանջում է լրացուցիչ վարույթի կամ լսումների անցկացում, ապա դիմումը քննարկվում է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: 

Facebook