այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Կացության քարտ Ժամանակավոր կացության թույլտվություն Սեզոնային աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության թույլտվությունը

Սեզոնային աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության թույլտվությունըՏպիր

Սեզոնային աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության թույլտվությունը կարելի է տրամադրել օտարերկրացուն, երբ նրա բնակության նպատակը սեզոնային աշխատանքի թույլտվության հիմքն է։

Սեզոնային աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության թույլտվությունը կարող է ստանալ այն օտարերկրացին, որը՝

  1. մուտք է գործել Լեհաստանի Հանրապետության տարածք սեզոնային աշխատանք կատարելու նպատակով մուտքի արտոնագրի հիման վրա կամ առանց մուտքի արտոնագրի, սեզոնային աշխատանքի թույլտվության իրավունքի դիմումով, որը գրառված է հայտարարությունների ցանկում;
  2. ունի սեզոնային աշխատանքի թույլտվություն կամ սեզոնային աշխատանքի թույլտվության երկարաձգում, որը ուժի մեջ է մուտքի արտոնագրի մեջ նշված կացության ժամկետից ավելին կամ առանց մուտքի արտոնագրի տեղեշարջման կացության ժամկետից;
  3. ունի եկամտի կայուն և կանոնավոր աղբյուր (ինչ է եկամտի կայուն և կանոնավոր աղբյուրը ->?);
  4. ունի առողջապահական ապահովագրություն (ինչպիսի փաստաթղթերն են հաստատում առողջապահական ապահովագրության ունենալը ?->);
  5. Լեհաստանի Հանրապետության տարածքում ունի ապահովված կացցարան (ինչ է բնակության վայրի ապահովվումը->?):

Ուշադրություն! Սեզոնային աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության թույլտվությունը տրամադրվում է 9 ամսից ոչ ավելի ժամկետով, հաշվվում է մուտքի առաջին օրվանից սեզոնային աշխատանք կատարելու նպատակով։

Սեզոնային աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության թույլտվությունը տրամադրվում է նաև, երբ այդ թույլտվությունն ստանալու հանգամանքները չեն հիմնավորում Լեհաստանի Հանրապետությունում օտարերկրացու բնակությունը 3 ամսից ավելին։

Facebook