այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Սեզոնային աշխատանքային թույլտվություն

Սեզոնային աշխատանքային թույլտվությունՏպիր

Ում համար

Թույլտվությունը ձեռք է բերում գործատուն, որը մտադիր է ընդունել աշխատանքի օտարերկրացուն գործունեության այն մասով, որը նշված է 2017թ դեկտեմբորի 8-ի Ընտանիքի, Աշխատանքի և Հասարակական Քաղաքականության հարցերով Նախարարի հրամանագրում։ Սեզոնային աշխատանքի թույլտվությունը տրվում է սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել 9 ամիս ժամկետը օրացուցային տարվա ընթացքում։

Այն օտարերկրացին, որը մուտք է գործել Լեհաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնագրով սեզոնային աշխատանք կատարելու համար կամ առանց մուտքի արտոնագրի սեզոնային աշխատանքի թույլտվության հիման վրա, ապա  ժամկետը հաշվարկվում է տվյալ օրացույցային տարում օտարերկրացու Շենգեն երկրներ մուտք գործելու օրվանից։

Եթե սեզոնային աշխատանքի թույլտվության դիմումը վերաբերում է օտարերկրացուն, որը գտնվում է Լեհաստանի Հանրապետության տարածքում մեկ այլ հիմքով, որը կարող է կապ ունենալ աշխատանք կատարելու հետ, ապա թույլտվությունը կարող է տրամադրվել մինչև օրինական կացության ժամկետի ավարտը, սակայն ոչ երկար քան 9 ամիս ժամկետով՝ օրացուցային մեկ տարվա ընթացքում, հաշվի առնելով օտարերկրացուն նախկինում տրամադրած սեզոնային աշխատանքի թույլտվության ժամկետները։

Ինչպես ձեռք բերել

Օտարերկրացուն սեզոնային աշխատանքի թույլտվություն տրվում է իրավասու մարմնի կողմից, հաշվի առնելով բնակության վայրը։

Աշխատանքային թույլտվություն ստանալու կարգը տարբերվում է կախված այն բանից, արդյոք օտարերկրացին գտնվում է Լեհաստանում թե արտերկրում։

Այն դեպքում, երբ օտարերկրացին գտնվում է Լեհաստանում այնպիսի հիմքով, որը կարող է կապված լինել աշխատանք կատարելու իրավունքի հետ, ապա գործատուն սեզոնային աշխատանքի թույլտվություն ստանալու համար, դիմում է ներկայացնում օտարերկրացու աշխատանքը վստահելու անձի նստավայրի կամ բնակության վայրի իրավասու մարմնին, իսկ ղեկավարը որոշում է կայացնում 7 օրվա կամ 30օրվա ընթացքում, եթե անհրաժեշտ է անցկացնել բացատրողական վարույթ։

Եթե օտարերկրացին արտերկրում է և դիմում է սեզոնային աշխատանք կատարելու նպատակով մուտքի արտոնագիր տրամադրելու համար, կամ  մտադիր է մուտք գործել Լեհաստանի Հանրապետության տարածք առանց մուտքի արտոնագրի տեղաշարժման իրավունքի, ապա գործատուն սեզոնային աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմում է ներկայացնում օտարերկրացու աշխատանքը վստահելու անձի նստավայրի կամ բնակության վայրի իրավասու մարմնին, իսկ ղեկավարը հայտը գրառում է և որոշում է կայացնում 7-ից 30 օրվա ընթացքում։ Այնուհետև գործատուն վկայագիրը հանձնում է օտարերկրացուն, իսկ օտարերկրացին սեզոնային աշխատանք կատարելու նպատակով ստանում է մուտքի արտոնագիր կամ մուտք է գործում Լեհաստանի Հանրապետության տարածք առանց մուտքի արտոնագրի տեղաշարժման իրավունքի հիման վրա, կապված սեզոնային աշխատանք կատարելու նպատակով թույլտվության տրման գրառված դիմումի հետ։ Օտարերկրացին կարող է աշխատանքը սկսել այն օրվանից, երբ գործատուն կներկայացնի ղեկավար մարմնին․

1)      Լեհաստանի Հանրապետության տարածքում օտարերկրացու կացության իրավունքը հաստատող վավեր փաստաթղթի պատճենը;

2)      Լեհաստանի Հանրապետության տարածքում օտարերկրացու բնակության ընթացքում նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվություն։

Թույլտվության երկարացումը

Եթե օտարերկրացին մուտք է գործել է Լեհաստանի Հանրապետության տարածք, սեզոնային աշխատանք կատարելու նպատակով տրված մուտքի արտոնագրի հիման վրա, կամ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժման իրավունքի հիման վրա, կապված սեզոնային աշխատանքի թույլտվության տրման գրառված հայտի հետ, ապա ղեկավար մարմինը կարող է երկարացնել սեզոնային աշխատանքի թույլտվությունը նպատակ ունենալով շարունակել սեզոնային աշխատանքը այդ նույն գործատու մոտ կամ մեկ այլ գործատուի մոտ, ով կվստահի օտարերկրացուն աշխատանք կատարելու գործում։

Եթե օտարերկրացին գտնվում է Լեհաստանի Հանրապետության տարածքում մեկ այլ փաստաթղթի հիման վրա, քան սեզոնային աշխատանք կատարելու նպատակով տրված մուտքի արտոնագիրը, կամ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժման իրավունքի հիման վրա, կապված սեզոնային աշխատանքի թույլտվության գրառված հայտի հետ, ապա ղեկավար մարմինը մերժում է սեզոնային աշխատանքի երկարաձգման թույլտվության իրավունք տրամադրելու գործընթացը։

Օտարերկրացուն սեզոնային աշխատանքային թույլտվության երկարաձգումը տրվում է այն ժամկետով, որը չի գերազանցում տարվա կտրվածքով 9 ամիս ժամանակահատվածը, Շենգեն երկրներ մուտք գործելու օրվանից։

Սեզոնային աշխատանքի թույլտվությունը տրվում է, եթե՝

1)      Աշխատավարձի չափը, որը նշվել է օտարերկրացու հետ կնքված աշխատանքային պայմանագրում չի լինի քիչ, քան նման աշխատանք կատարող այլ աշխատակիցների աշխատավարձը։

2)      Օտարերկրացուն աշխատանք վստահող սուբյեկտը կցել է հայտարարությանը ղեկավար մարմնի տեղեկատվությունը սեզոնային աշխատանքի վերաբերյալ այն մասով, որ չկան աշխատանք փնտրողներ ռեգիստրում, գործատուի աշխատակազմի չափանաիշներին համապատասխանատու գործազուրկներ։

Ղեկավար մարմնի տեղեկատվությունը չի պահանջվում, եթե՝

  • Օտարերկրացին աշխատանքի թույլտվության տրամադրման դիմում ներկայացնելուց նախորդ 3 տարիների ընթացքում Լեհաստանում կամ ԵՏՏ-ի, ինչպես նաև Շվեյցարիայի Համդաշնության տարածքում ավարտել է ուսումնական հաստատություն, կամ Լեհաստանում ասպիրանտ է;
  • Օտարերկրացին աշխատանքի թույլտվության տրամադրման դիմում ներկայացնելուց նախորդ 3 տարիների ընթացքում Լեհաստանի Հանրապետության տարածքում գտնվել է օրինական, իսկ կացությունը եղել է անընդմեջ;
  • Օտարերկրացին հետևյալ երկրներից մեկի քաղաքացին է՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան կամ Ուկրաինա։

Սեզոնային աշխատանք տրամադրելու դիմումի գումարը կազմում է 30 զլոտի։

Facebook