այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Հայտարարություն օտարերկրացուն աշխատանք վստահելու մասին

Հայտարարություն օտարերկրացուն աշխատանք վստահելու մասինՏպիր

Ում համար

Աշխատանք վստահելու մասին հայտարարությունը մուտքագրված է հայտարարությունների  գրառման ցանկում շրջանային իրավասու աշխատանքային գործակալության կողմից, ըստ գործատուի նստավայրի կամ մշտական բնակության վայրի, եթե՝

  • օտարերկրացին այն երկրի քաղաքացի է, որը նշված է Աշխատանքի և Հասարակական Քաղաքականության հարցերով նախարարի հրամանագրում այն երկրների մասին, որոնք քաղաքացիների նկատմամբ կիրառում են սեզոնային աշխատանքի թույլտվության վերաբերյալ որոշ կանոններ և օտարերկրացուն աշխատանք վստահելու մասին հայտարարության վերաբերյալ կանոններ
  • օտարերկրացու աշխատանքը կապված չէ սուբյեկտի գործունեության հետ, նշված 2018թ դեկտեմբերի 8-ի Աշխատանքի և Հասարակական Քաղաքականության հարցերով նախարարի հրամանագրում
  • աշխատանք կատարելու ժամկետը, որը նշված է օտարերկրացուն աշխատանք վստահելու մասին ներկայացված հայտարարության մեջ և հայտարարության գրառման ցանկում նշված աշխատանքի ժամկետներն ընդհանուր կազմում են 6 ամսից ոչ ավելին հաջորդող 12 ամիսների ընթացքում, անկախ այդ օտարերկրացուն աշխատանք վստահող սուբյեկտների քանակից

Այն դեպքերում, որոնք չեն պահանջում բացատրական վարույթ, շրջանային աշխատանքային գործակալությունը օտարերկրացուն աշխատանք վստահելու մասին հայտարարությունը մուտքագրում է հայտարարությունների գրառման ցանկում կամ ղեկավարը մերժում է հայտարարության մուտքագրումը հայտարարությունների գրառման ցանկում որոշման ճանապարհով հայտարարությունը ստանալուց 7 օրվա ընթացքում, իսկ բացատրողական վարույթի դեպքում - հայտարարությունը ստանալուց 30 օրից ոչ ուշ։

Ինչպես ստանալ

Օտարերկրացուն աշխատանք վստահելու հայտարարության մեջ, որը ենթակա է հայտարարությունների ցանկի գրառման, գործատուն նշում է՝

1)      օտարերկրացուն աշխատանք վստահող սուբյեկտի վերաբերյալ տվյալներ.

a)      անվանումը կամ անունը (անունները) և ազգանունը,

b)      մշտական գրանցման հասցեն կամ նստավայրը,

c)      հեռախոսահամրը և ֆաքսը

d)      տնտեսական գործունեություն դեպքում սուբյեկտի նույնականացման և սուբյեկտների ռեգիստրում գրառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում լեհաստանի բնակչության էլեկտրոնային համակարգի գրառման համարը,

e)      աշխատանքի ընդունման գործակալության ռեգիստրի համարը, իսկ օտարերկրացուն աշխատանք վստահելու դեպքում, որը վարում է ժամանակավոր աշխատանքի ծառայության մատուցման գործակալություն,

f)       Լեհաստանում գործունեության դասակարգման նշանակությունը և օտարերկրացու աշխատանքի հետ կապված գործունեությունը,

g)      Հայտարարությունը, որը ներկայացվել է քրեական պատասխանատվության խստապահանջությամբ, կամ առկա են հանգամանքներ նշված աշխատանքային շուկայի գործակալությունների և աշխատանքի ընդունման աջակցության մասին օրենքի 88z հոդվածի 5-րդ օրենքի 1-6 կետերում (հայտարարություն ներկայացնողը պարտավոր է կնքել նրա հետ ենթակետի պահանջը հետևյալ բովանդակությամբ՝ «գիտակից եմ սխալ հայտարարություն տալու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելուց»; այդ ենթակետը փոխարինում է քրեական պատասխանատվության ենթարկող մարմնի ծանուցագիրը սխալ ցուցմունք տալու դեպքում),

h)     օտարերկրացուն աշխատանք վստահելու կանոններին ծանուցման մասին հայտարարություն;

2)       օտարերկրացուն վերաբերող տվյալներ՝

a)      անունը (անունները) և ազգանունը,

b)      սեռը,

c)      ծննդյան ամսաթիվը,

d)      քաղաքացիությունը,

e)      ճանապարհորդության պաստաթղթի անվանումը, սերիան, համարը, տրման ամսաթիվը և վավերականության ժամկետը,

f)       մուտքի արտոնագրի կամ կացության քարտի սերիան նաև այդ փաստաթղթի վավերականության ժամկետը, եթե գտնվում է Լեհաստանի Հանրապետության տարածքում,

g)      Լեհաստանի Հանրապետության տարաքում գտնվելու հիմքի վերաբերյալ տվյալներ և հայտարությունների գրառման ցանկում հայտարարության գրառման նախատեսված կիրառվող ձևը;

3)      օտարերկրացուն առաջարկվող աշխատանքի մասին տվյալներ՝

a)      մասնագիտության անվանումը, գործունեության դասակարգման նշանակությունը ըստ ենթադասի, որով վստահում է աշխատանքը օտարերկրացուն,

b)      պաշտոնը կամ աշխատանքի տեսակը,

c)      աշխատքը կատարման ամիսը,

d)      ամսաթվով նշված աշխատանքների ժամկետը կամ ժամկետները,

e)      աշխատանք կատարելու համար հիմք հանդիսացող աշխատանքային պայմանագրի տեսակը,

f)       սույն աշխատավարձը, որը կարող է ստանալ օտարերկրացին, նշված է ժամավարցով կամ ամսավճարով,

g)      ամսական կամ շաբաթական աշխատանքային ժամերի քանակը կամ աշխատանքի չափը;

4)      գործատուից օգտվողի վերաբերյալ տվյալներ, եթե հայտարարությունը վերաբերում է օտարերկրացու աշխատանքին և կրում է ժամանակավոր բնույթ

a)      անունը (անունները) և ազգանունը,

b)      մշտական գրանցման հասցեն կամ նստավայրը

Facebook