այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ Գործազուրկ անձի կարգավիճակը Գործազուրկ անձանց իրավունքներն ու պարտականությունները

Գործազուրկ անձանց իրավունքներն ու պարտականություններըՏպիր

Գործազուրկ անձի իրավունքները

Աշխատանքի շրջանային գրասենյակները տեղեկացնում են հետաքրքրված անձանց հասանելի աշխատատեղերի վերաբերյալ, մասնագիտական օգնություն են առաջարկում աշխատանք փնտրելու կամ մասնագիտական խորհրդատվության ոլորտում, ինչպես նաև աշխատանքի ակտիվ որոնման ոլորտում

Նշում ՝Գործազուրկ անձը մեկ տարվա ընթացքում կարող է 10 օրվա  ընթացքում գտնվել Լեհաստանի սահմաններից դուրս կամ լինել ոչ աշխատունակ իրավիճակում, եթե այդ փաստի վերաբերյալ տեղեկացնի համապատասխան շրջանային գրասենյակը:

 Որոշ դեպքերում գործազոէրկ անձը կարող է՝

  •  գործուղվել հասարակական աշխատանքներ կատարելու կամ վերապատրաստման մասնակցելու
  • տնտեսական գործունեւթյուն վարելու նպատակով միանգամյա օգնություն ստանալ
  • ակտիվիզացման ֆինանսական օգնություն ստանալ  (Որն է ակտիվիզացման օգնությունը>);
  • հետդիպլոմայն ուսուցման կամ վերապատրաստման համաֆինանսավորում կամ վճարումների վերադարձ ստանալ
  • ճանապարհածախսի, բնակվելու և սննդի համար նախատեսված գումար ստանալ
  • միայնակ ծնող հանդիսանալու դեպքում՝ մինչև 7 տարեկան երեխաների խնամակալության ֆինանսավորում
  • անվճար բժշկական օգնության իրավունք Ազգային Առողջապահական Հիմնադրամի սահմաններում NFZ-> Աշխատանքային գրասենյակը կատարում է ապահովագրության վճարումները
    Գործազուրկ անձը կարող է  ներառել իր ապահովագրական փաթեթում իր ընտանիքի անդամներին, այսինքն
    - անչափահաս երեխաներին (իր, ամուսնու, որդեգրված կամ իր թոռներին) , ուսանողների դեպքում՝ մինչ 26 տարեկանը
    - ամուսնուն, կնոջը

Կարևոր նշում՝ լրացուցիչ անձանց ապահովագրական փաթեթում ներառելու համար անհրաժեշտ է ներկայացնել տվյալ անձի անձնական տվյալները,  PESEL համարը, բնակության վայրը և բարեկամական կապերը հաստատող փաստաթղթեր (եթե երեխան այլ ազգանուն է կրում, ապա անհրաժեշտ է գտնել նրա ծննդյան վկայականը

Լրացուցիչ, մինչ 30 տարեկան գործազուրկ անձին վերապատրաստման, աշխատանքային, կամ բնակության վայրի փոփոխման հետ կապված գումար է հատկացվում, եթե աշխատանքը կամ տնտեսական գործունեությունը կատարելու են այլ բնակության վայրում:

Գործազրկության նպաստ

Գործազուրկ անձին համապատասխան աշխատանքի վարչությունումսկսած գրանցման պահից յուրաքանչյուր օրվա համար գործազրկության նպաստ է տրվում, եթե նա վերջին 18 ամիսների կամ առնվազն 365 օրվա ընթացքում

  • աշխատել է և առնվազն երկրի նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ է ստացել
  • պայմանագրի հիմունքով ծառայություններ է մատուցել կամ սոցիալական ապահովագրության վճարումներ է կատարել արտաագրարային գործունեության համար, աշխատել է ժամանակավոր ազատազրկման վայրում, եթե վարձատրումը կատարվել է այնվազն երկրի նվազագույն աշխատավարձի հիմունքով
  • աշխատել է արտասահմանյան երկրում և Լեհաստան է վերադարձել որպես հայրենադարձ
  • այլ հանգամանքների դեպքում

Գործազրկության նպաստի տևողությունը 180 օր է կազմում և կարող է երկարաձգվել 1 տարի ժամանակահատվածով հետևյալ անձանց համար՝

  • բնակության վայրում, որտեղ նպաստ տրամադրելու օրը նախորդող տարվա հունիսի 30-ի տվյալներով գործազրկության մակարդակը գերազանցել է երկրի գործազրկության մակարդակի 150%
  • ավելի քան 50 տարեկան է և գործազրկության նպաստի իրավունք տվող առնվազն 20-ամյա ժամանակահատվածի ապացույց ունի
  • առնվազն մեկ 15 տարեկանից ցածր երեխայի միայնակ ծնողների դեպքում կամ 15 տարեկանից ցածր երեխա ունեցող ծնողների դեպքում (երբ ամուսիններից մեկը նույնպես գործազուրկ է սակայն նպաստի իրավունք չունի)

Առաջին 90 օրվա ընթացքում  գործազրկության նպաստի համախառն չափը կազմում է՝

  1. 664,90 զլոտի (նպաստի հիմնական չափի 80%, եթե նպաստի իրավունք տվող ժամանակահատվածը 5 տարուց ցածր է
  2. 831,10 զլոտի (նպաստի հիմնական չափի 100%  եթե նպաստի իրավունք տվող ժամանակահատվածը 5 տարուց ավելին է, սակայն 20 տարուց ցածր է)
  3. 997,40 զլոտի (նպաստի հիմնական չափի 120%  եթե նպաստի իրավունք տվող ժամանակահատվածը առնվազն 20 տարի է կազմում)

Հետագա ամիսների նպաստը նվազեցվում է հետևյալ կերպով՝

  1. 522,10 զլոտի (համախառն) երբ նպաստի իրավունք տվող ժամանակահատվածը 5 տարուց ցածր է
  2. 652,60 զլոտի (համախառն) երբ նպաստի իրավունք տվող ժամանակահատվածը  5 տարուց ավելին է, սակայն 20 տարուց ցածր է
  3. 783,20  զլոտի (համախառն) երբ նպաստի իրավունք տվող ժամանակահատվածը  առնվազն 20 տարի է կազմում

Գործազուրկ անձի պարտականությունները

Որպես գործազուրկ գրանցված անձը պարտավոր է ներկայանալ համապատասխան գրասենյակ և ընդունել առաջարկվող օգնությունը (օրինակ՝ աշխատանքի առաջարկ, ստաժավորում, վերապատրաստում):

Գործազուրկ անձը պարտավոր է 7 օրվա ընթացգում տեղեկացնել աշխատանքի գրասենյակը գործազրկության կարգավիճակի կամ նպաստի իրավունք տվող պատճառի դադարեցման վերաբերյալ (օրինակ՝ աշխատանք, գործարարության մեկնարկում): Գործազուրկ անձը պարտավոր է նաև 7 օրվա ընթացքում տեղեկացնել գրանցման քարտում  տեշադրվող տվյալների փոփոխման վերաբերյալ  (ինչպիսի տվյալներ են տեղադրվում գրանցման քարտում->)

Ժամանակավոր գրանցման դեպքում գործազուրկ անձը պարտավոր է ներկայացնել գրանցման փաստաթուղթը, տեղեկացնել բնակության նոր վայրի մասին և գրանցվել նոր բնակության վայրին համապատասխան աշխատանքի վարչությունում 14 որվա ընթացքում:

Բացի այդ, մինչ աշխատանքի ընդունվելը, գործազուրկ անձը պետք է բժշկական և/կամ հոգեբանական հետազոտութուն կատարի: Հիվանդության առկայության դեպքում, գործազուրկ անձը պարտավոր է տեղեկացնել աշխատանքի գրասենյակը հիվանդության կամ վերականգնողական նպաստ ստանալու փաստի վերաբերյալ, իչպես նաև ոչ աշխատունակ լինելու կամ ոչ աշխատունակ ընտանիքի անդամի խնամակալ լինելու փաստի վերաբերյալ:

Facebook