այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ Գործազուրկ անձի կարգավիճակը Որտեղ և ինչպես է կատարվում գործազոէրկ անձի գրանցումը

Որտեղ և ինչպես է կատարվում գործազոէրկ անձի գրանցումըՏպիր

Գործազուրկ և աշխատանք փնտրող անձանց գրանցումը կատարում են շրջանային գրասենյակները, ցանկը հասանելի է այստեղ ->

Գործազուրկ անձը գրանցվում է աշխատանքի շրջանային գրասենյակում ըստ մշտական կամ ժամանակավոր բնակության վայրի: Եթե գործազուրկ անձը տվյալ բնակության վայրում գրանցված չէ, ապա  գրանցվում է աշխատանքի շրջանային այն  գրասենյակում, որին պատկանող տարածքում ներկայումս բնակվում է: Տվյալ շրջանի ղեկավարությունը սահմանապահ ծառայություններին և վոյևոդային տեղեկացնում է շրջանային աշխատանքի գրասենյակում ժամանակավոր բնակության թույլտվություն և աշխատանքի իրավունք ունեցող օտարերկրացու գրանցման փաստի վերաբերյալ:

Գրանցում չունեցող կամ այլ շրջանում մշտական գրանցում  ունեցող անձը վկայագիր է ներկայացնում այն փաստի վերաբերյալ, որ այլ աշխատանքի շրջանային գրասենյակում որպես գործազուրկ անձ գրանցված չէ:

Գրանցումը և գործազուրկի կարգավիճակի տրամադրումը կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի և տվյալ փաստաթղթերի և գրանցման քարտում ներկայացված անձնական տվյալների ճշտությունը հհաստատող անձնական ստորագրությմբ վկայագիրը ստորագրելու օրը: (ինչպիսի տվյալներ են տեղադրվում գրանցման քարտում)->

Գործազոէրկի առաջին գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր

  1. Ինքնությունը հաստատող փաստաթուղթ (արտասահմանյան անձնագիր կամ կացության քարտ)
  2. օտարերկրացու կացության քարտը  ներկայիս գրանցման և վոյևոդայի կողմից տրամադրված բնակության թույլտվության հետ
  3. վերջին ուսումնական հաստատության ավարտական վկայականը կամ  absolutorium տրամադրելու ուսումնական հաստատության որոշումը
  4. բոլոր աշխատանքային վկայականների բնօրինակները և վկայագրերը վարձատրվող աշխատանքի ժամկետների վերաբերյալ (օր ՝ աշխատանքային պայմանագրեր
  5. տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց դեպքում, իսկ տնտեսական գործունեության կենտրոնական ռեգիստրում CEIDG-> տեղեկության բացակայության դեպքում՝
    - վկայական ռեգիստրից հեռացվելու վերաբերյալ
    - տնտեսական գործունեություն մեկնարկելու դեպքում՝ ռեգիստրում գրանցվելու վկայական
    - տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցման հայտ, եթե դադարեցման ժամկետը դեռ չի ավարտվել
  6. եթե նշված աշխատանքների կատարումը հակացուցված էտվյալ անձին, ապա տվյալ փաստը հաստատողփաստաթղթեր, իսկ հաշմանդամ անձանց դեպքում՝ հաշմանդամության վկայական
  7. մասնագիտական ուսուցման կամ վերապատրաստման վկայականեր( օր՝ լեհական կամ արտասահմանյան վարրորդական իրավունք

Գրանցման ընթացքում հնարավոր էլրացուցիչ փաստաթղթերի կարիքը, ըստ գործազուրկի անձնական իրավիճակի

Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասանելի է աշխատանքի շրջանային գրասենյակներում, հասցեները հասանելի են  այստեղ ->

Գործազուրկի հերթական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Հերթական գրանցման ընթացքում անհրաժեշտ է փաստաթղթերի նորացումը: Եթե անձնական տվյալները չեն փոփոխվել, ապա անհրաժեշտ է ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթուղթը և տվյալ բնակության վայրում գրանցման կամ գրանցումից դուրս գալու վկայականը:

 Նշում՝ որպես գործազուրկ գրանցված և այդ կարգավիճակը վերապատրաստումների կամ ստաժավորման մասնակցության պատճաժով կորցրած անձը հերթական գրանցման համար պետք է ներկայացնի վերապատրաստման կամ ստաժավորման տևողության մասին վկայական:

Facebook