այս պահին գտնվում եք.

Ո՞վ է գործազուրկ անձ համարվումՏպիր

Գործազուրկ է համարվում ՝

  1. չաշխատող և այլ եկամտաբեր աշխատանք չկատարող
  2. ամբողջական դրոււյքով աշխատանք կատարելու կամք և ընդունակություն ունեցող
  3. դպրոցում կամ ստացիոնար բուհ- ում չսովորող (բացառությամբ չափահասների համար դպրոցների կամ ոչ ստացիոնար բուհերի
  4. մշտական կամ ժամանակավոր բնակության վայրին համապատասխան աշխատանքի վարչությունում գրանցված, աշխատանք փնտրող և միաժամանակ՝
  • 18-ից բարձր, սակայն թոշակային տարիքից ցածր
  • աշխատանք կատարելու ընդունակ չլինելու պատճաժով նրան թոշակ կամ նպաստ չի հատկացվել
  • աշխատանք կատարելու ընդունակ չլինելու պատճաժով նրան այլ երկրում թոշակ կամ նպաստ չի հատկացվել (Լեհաստանում նման թոշակի կամ նպաստի նվազագույն չափով
  • 2 ha գերազանցող գյուղատնտեսական անշարժ գույքի սեփականատեր չի հանդիսանում, կամ 2 ha գերազանցող գյուղատնտեսական տնտեսությունում աթխատող անձի ընտանիքի անդամ չէ և նրան այդ հիմունքով թոշակ չի հատկացվել և նա  գյուղատնտեսական արտադրանքից եկամուտ չի  ստանում
  • տնտեսական գործունեություն չի վարում
  • ազատազրկված չէ

Գործազուրկի կարգավիճակ կարող է ստանալ նաև կամավորականը, եթե համապատասխան աշխատանքի վարչություն ներկայացնի նրա ծառայություններից օգտվող կազմակերպության կամ հիմնարկության հետ կնքված պայմանագիրը: Աշխատանքի վարչությունում կարող է գրանցվել նաև շրջանավարտական պրակտիկա կատարող անձը, համապատասխան պայմանագիր ներկայացնելու դեպքում:

Facebook