այս պահին գտնվում եք.

Լեհի ՔարտՏպիր

Լեհի Քարտը դա փաստաթուղթ է, որը հաստատում է օտարերկրացու պատկանելիությունը լեհ ժողովրդին: Սակայն այն չի հաստատում օտարերկրացուն լեհաստանի քաղաքացիությանը, ժամանակավոր կամ մշտական կացության իրավունքի տրամադրումը լեհաստանում և իրավունք չունի հատել Լեհաստանի սահմանը առանց մուտքի արտոնագրի:

Սակայն Լեհի Քարտի տիրապետումը կապված է որոշակի թույլտվությունների հետ, դա տիրապետողը կարող է՝

  • առանց վճարի ստանալ երկրի մուտքի արտոնագիր լեհաստանի սահմանը բազմիցս հատելու համար,
  • լեհական հյուպատոսարանում առանց վճարի ներկայացնել դիմում Լեհաստանի Հանրապետության Նախագահին լեհաստանի քաղաքացիություն ստանալու համար,
  • օգտվել Հյուպատոսի օգնությունից նրա իրավասությունների շրջանակներում այն դեպքում, երբ կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում,
  • Լեհաստանի տարածքում օրինական աշխատել առանց աշխատանքի իրավունքի թույլտվություն ունենալու անհրաժեշտության,
  • Լեհաստանի տարածքում ծավալել տնտեսական գործունեություն նույն պայմաններով ինչպես լեհաստանի քաղաքացիները,
  • Լեհաստանում օգտվել անվճար ուսման ծառայություններից հիմնական, միջին և բարձրագույն կրթությունից նույն պայմաններով ինչպես լեհաստանի քաղաքացիները, իսկ միաժամանակ օգտվել կրթաթոշակից և Լեհաստանում սովորող և ուսանող օտարերկրացիների համար նախատեսված օգնություններից,
  • արտակարգ իրավիճակներում Լեհաստանում օգտվել անվճար բուժօգնությունից նույն պայմաններով ինչպես լեհաստանի քաղաքացիները,
  • Լեհաստանի տարածքում օգտվել 37 տոկոս երկաթգծով տեղաշարժման զեղջից,
  • Լեհաստանում անվճար այցելել ազգային թանգարաններ,
  • առաջին հերթին ֆինանսական միջոցներ ձեռք բերելու համար դիմել լեհաստանի ազգային կամ տարածաշրջանային ինքնակառավար մարմինների բյուդջեներին Լեհաստանում, որոնք նախատեսված են սահմաններից դուրս բնակվող Լեհերի համար,
  • առանց վճարի ներկայացնել դիմում մշտական կացության իրավունքի թույլտվություն ստանալու համար,
  • մշտական կացության իրավունքի թույլտվություն ստանալու համար դիմումը ներկայացնելուց հետո ստանալ դրամական նպաստ 9 ամսից ոչ երկար ժամանակահատվածում (այդ օրենքը ուժի մեջ է մտնում 01.01.2017) իր և իր ընտանիքի անդամների գոյատևման համար, որոնք իր հետ միասին գտնվում են Լեհաստանում:

Դրամական նպաստ Լեհի Քարտի տիրապետողի համար

Դիմում ներկայացնելու վայրը՝

Դրամական նպաստ ստանալու համար դիմումը հարկավոր է ներկայացնել համապատասխան քաղաքագլխին ըստ Լեհաստանում Լեհի քարտի տիրապետողի բնակության վայրի: Բնակության վայրը փոխելու դեպքում դրամական նպաստը վճարում է այն քաղաքագլուխը, որը դա հատկացրել է:

Նպաստի չափը՝

Նպաստը կարող է հատկացվել առավելն 9 ամիս ժամկետով: Սկզբի 3 ամիսների ընքացքում օտարերկրացին, որին տրամադրել են նպաստը ստանում է ընթացիք տարվա կիրառելիք մինիմալ աշխատավարձի չափի 50% իր և ամուսնական զույգի համար և այդ գումարի 50% ուրաքանչյուր անչափահաս երեխայի համար: Ընդորում նկատի են առնվել միայն ընտանիքի անդամները (ամուսինները և անչափահաս երեխաները), որոնք օտարերկրացու հետ գտնվում են Լեհաստանի տարածքում: 4-ից մինչև 9-րդ ամիսը ընկաց ժամանակահատվածում կվճարվի վերոնշյալ գումարի 60%:

Տեղեկանք/նպաստի կորուստը

Մշտական կացության իրավունքի թույլտվություն ստանալու համար բացասական որոշում ստանալու դեպքում նպաստի վճարումը կասեցվում է: Եթե մերժողկան վորոշումը լինի վերջնական, ապա հատկացված նպաստը կորում է:

Ուշարություն՝ Հատկացված նպաստը չի հաշվարկվում եկամտի մեջ հանրային օգնությունից գումարային միջոցներ ստանալու ժամանակ:

Ով է կարող ստանալ Լեհի Քարտ՞

Լեհի Քարտ կարող է ստանալ այն անձը, ով դիմումը ստանալու պահին ունի նախկին ԽՍՀՄ երկրներից որևէ մեկի քաղաքացիություն կամ այդ երկրներից որևէ մեկում գտնվում է քաղաքացիություն չունեցող կարգավիճակում և բավարարում է ընդհանուր հետևյալ պայմանները՝

  1. իր կապը ցուցաբերում է առնվազն լեհերեն լեզվի հիմնական աստիճանի տիրապետումով, որը համարում է որպես մայրենի լեզու, նաև ծանոթությունը և լեհական ավանդույթների և սովորությունների մշակումը,
  2. հյուպատոսի կամ մարզպետի, ինչպես նաև նրա կողմից նշանակված աշխատակցի ներկայությամբ ներկայացնել գրավոր դիմում լեհ ազգին պատկանելիության մասին,
  3. կցուցի, որ իր ծնողներից կամ տատիկ-պապիկներից առնվազն որևէ մեկը կամ տատիկ-պապիկների ծնողներից երկուսը ազգությամբ լեհ են կամ եղել են, կամ ունեցել են լեհաստանի քաղաքացիություն, կամ կներկայացնի փաստաթուղթ իր բնակության երկրոմ գտնվող լիազորված լեհական կազմակերպության կողմից (կազմակերպությունների ցուցակը գտնվում է այստեղ->), որը կհաստատի ակտիվ ներգրավումը լեհերեն լեզվի և լեհական մշակույթի մեջ, կամ լեհական փոքրամասնության պատկանելիության մեջ առնվազն վերջին 3 տարում,
  4. ներկայացնել հայտարարություն, որ ինքը կամ իր նախնիները չեն հայրենադարձել կամ հայրենադրձվել Լեհաստանի Հանրապետության կամ  Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքից հայրենադարձման պայմանագրի հիման վրա, որը կնքվել է 1944-1957 թվականներին Լեհաստանի Հանրապետության կամ  Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ուկրանիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Լիտվայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Խորհրդային Սովետական Հանրապետությունների Միության հետ և այդ պայմանագրի կողմ հանդիսացող յուրաքանչյուր երկրի հետ :

Լեհի Քարտը կարող է տրամադրվել նաև այն անձին, ում ծագումը օրենքի ուժով հաստատված է համաձայն 2000թ. նոյեմբերի 9 հայրենադարձման օրենքի մասին կանոնների:

Լեհի Քարտ ստանալու դիմումի ընթացակարգը

Լեհի քարտի տրամադրումը կամ ժամկետի երկարացումը տեղի է ունենում դիմորդի բնակության վայրի համապատասխան ԼՀ հյուպատոսարանում, այսինքն գաղթականի ծագման երկրում:

Ուշադրություն՝ Նախարարների Խորհուրդը կարող է ընտրել մարզպետին, որպես Լեհի Քարտի դիմումները ընդունող համապատասխան մարմին և ցուցել երկիրը, որի քաղաքացիները կկարողանան այդ հնարավորությունից օգտվել (այդ օրենքը ուժի մեջ է մտնում 01.01.2017թ.):

Լեհի Քարտի դիմումը ամբողջական դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հիմնական հավաքածուն՝

  1. դիմումը, որը հարկավոր է լրացնել ըստ դիմումին կից բացատրությունների
  2. նկար 1 հատ
  3. համալրված և պատճենահանված փաստաթղթերը, որոնք հաստատում են դիմորդի լեհ լինելը և լեհերեն լեզվի ծանոթությունը (լեհերեն լեզվի քննության հանձնման հաստատումը պետական քննության հանձնաժողովի առջև կամ Լեհաստանում դպրոցի ավարտականի կամ բուհ-ի ավարտականի վկայական, կամ արտերկրում լեհերեն լեզվով ուսուցման դպրոցի ավարտականի վկայական): Եթե դիմորդը ի վիճակի չէ ներկայացնել նշված փաստաթղթերը, ապա լեհերեն լեզվի իմացությունը գնահատվում է հյուպատոսի կամ մարզպետի հետ հարցազրույցում:

Դիտողություններ՝ դիմորդի լեհ լինելը հաստատող փաստաթղթեր և ապացույցներ կարող են հանդիսանալ՝ լեհական անձը հաստատող փաստաթղթեր, քաղաքացիական կացության վկայականներ կամ դրանց պատճեները, կնքման վկայականներ, դպրոցական վկայականներ, փաստաթղթեր որոնք կհաստատեն զինվորական ծառայությունը լեհական զինվորական կազմավորումներում, փաստաթղթեր որոնք կհաստատեն արտաքսման փաստը կամ բանտարկությունը, որը կպարունակի գրառում լեհական ծագման մասին, փաստաթղթեր արտաքսված անձի ռեաբիլիտացիայի մասին, որը կպարունակի գրառում տվյալ անձի լեհական ծագման մասին, տեղեկանք պոլոնիական/լեհական կազմակերպության կողմից, որը կհաստատի անձի ակտիվ ներգրավումն լեհերեն լեզվի և լեհական մշակույթի մեջ կամ լեհական ազգային փոքրամասնության մեջ, լեհական ծագման մասին օրենքի ուժ ստացած որոշում տրված համաձայն հայրենադարձման օրենքի կանոնների, լեհության հետ կապը հաստատող այլ փաստաթղթեր և այլն:

  1. Արտերկրի անձնագրի լուսապատճենը (նկար պարունակող էջը) և ներքին անձնագիրը (նկար և մշտական հասցե պարունակող էջերը): Հարկավոր է նաև բնօրինակները ներկայացնել զննման համար:

Հաջորթիվ հարկավոր է պայմանավորվել հարցազրույցի ԼՀ հյուպատոսի կամ մարզպետի հետ:

ԼՀ հյուպատոսների ցուցակը իրենց տվյալների հետ միասին հասանելի է այստեղ:

Հյուպատոսը կամ մարզպետը դիմորդի հետ խոսում է լեհերեն լեզվով Լեհաստանի, նրա պատմության, մշակույթի, ինչպես նաև ավանդույթների և սովորությունների թեմաներով: Խոսակցության ժամկետը նախատեսվում է 15-20 րոպե:

Դիմորդի համար եթե խոսակցությունը բարեհաջող է ընթանում հյուպատոսը կամ մարզպետը՝ դիմորդին ստորագրելու համար ներկայացնում է հայտարարագիր լեհ ազգի պատկանելիության մասին կամ հայտարարություն այն մասին, որ նա կամ իր նախնիները չեն հայրենադարձել կամ հայրենադարձվել ԼՀ տարածքից:

Երբ է կարող ստանալ երեխան Լեհի Քարտ

Երեխային Լեհի Քարտ տրամադրվում է ծնողների դիմումի հիմիան վրա, երբ նրանցից երկուսն էլ ունեն Լեհի Քարտ կամ ունեցել են այն մինչև մշտական կացության իրավունքի ձեռք բերումը: Եթե Քարտը ունի կամ ունեցել է ծնողներից միայն մեկը, ապա մյուսը լեհական հյուպատոսի կամ մարզպետի ներկայությամբ պետք է տա իր համաձայնությունը երեխային Լեհի Քարտ տրամադրելու համար: Եթե ծնողներից մյուսը զրկված է ծնողական իրավունքից, ապա նրա համաձայնության անհրաժեշտությունը չկա:

Լեհի Քարտ տրամադրվում է նաև անչափահասին, որը կներկայացնի, որ առնվազն ծնողներից կամ տատիկ-պապիկներից որևէ մեկը կամ իր մահացած ծնողի տատիկ-պապիկներից երկուսը ազգությամբ լեհ են եղել, կամ ունեցել են լեհաստանի քաղաքացիություն: Այդպ դեպքում անչափահասի անունից դիմում է ներկայացնում նրա կենդանի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը:

Որքան է ուժի մեջ Լեհի Քարտը՞

Լեհի Քարտը ուժի մեջ է 10 տարի ժամկետով այն ձեռք բերման օրվանի: Լեհի Քարտի ժամկետը լրանալուց առնվազն 3 ամիս առաջ պետք է դիմել հաջորդ 10 տարի ժամկետով երկարացնելու համար:

Անչափահասին տրամադրված Լեհի Քարտը ուժի մեջ է 10 տարի ժամկետով, սակայն նրա չափահաս դառնալու օրվանից ոչ ավելին:

Ինչ է պետք անել Լեհի Քարտը կորցնելու կամ մաշվելու դեպքում՞

Լեհի Քարտը կորցնելու կամ ոչնչացնելու դեպքում հյուպատոսը կամ մարզպետը, որը տրամադրել է Լեհի Քարտը՝ տրամադրում է Լեհի Քարտի պատճենը:

Ինչպես օգտվել Լեհի Քարտից՞

Որպիսի օգտվել իրավասություններից, ինչը երաշխավորում է Լեհի Քարտը, հարկավոր է այն ներկայացնել անձը հաստատող վավեր փաստաղթքի հետ:

Լեհի Քարտը տրամադրելու մերժման մասին որոշում

Հյուպատոսը կամ մարզպետը Լեհի Քարտի տրամադրումը մերժում են այն դեպքում, երբ՝

  1. դիմորդը չի բավարարում պայմանները նշված Ում կարող է տրամադրվել Լեհի Քարտ կետում,
  2. Լեհի Քարտ տրամադրելու վարույթում դիմորդը ներկայացրել է սխալ տեղեկություններով դիմում կամ կեղծ փաստաթղթեր,
  3. Դիմորդը կամ նրա նախնիները հայրենադարձել կամ հայրենադրձվել են Լեհաստանի Հանրապետության կամ  Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքից հայրենադարձման պայմանագի հիման վրա, որը կնքվել է 1944-1957 թվականներին Լեհաստանի Հանրապետության կամ  Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ուկրանիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Լիտվայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Խորհրդային Սովետական Հանրապետությունների Միության հետ և այդ պայմանագրի կողմ հանդիսացող յուրաքանչյուր երկրի հետ,
  4. դիմորդը ստացել է լեհաստանի քաղաքացիություն կամ Լեհաստանի տարածքում մշտական կացության իրավունքի թույլտվություն,
  5. հանդես է գալիս Լեհաստանի պաշտպանության, անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանության նկատառումներով,
  6. դիմորդը գործում կամ գործել է ի վնաս Լեհաստանին, հատկապես նրա անկախության և ինքնիշխանության ժամանակ մասնակցել կամ մասնակցում է մարդու իրավունքների խախտման մեջ:

Լեհի Քարտի տրամադրման մերժումը կարելի է բողոքարկել Արևելքում Լեհերի Հարցով Խորհրդում:

Լեհի Քարտի անվավեր ճանաչումը

Հյուպատոսը կամ մարզպետը անվավեր է ճանաչում Լեհի Քարտը, երբ՝

  1. դրա տիրապետողը դրսևորում է իրեն նսեմացուցիչ Լեհաստանի Հանրապետության կամ Լեհերի նկատմամբ,
  2. Լեհի Քարտ տրամադրելու վարույթում դիմորդը ներկայացրել է դիմում կամ դրան կցել է անձը հաստատող տվյալներով կեղծ փաստաթղթեր կամ սխալ տեղեկատվություններ,
  3. դիմորդը կեղծ ցուցմունք է տվել կամ թաքցրել է իրականությունը,
  4. դիմորդը նպատակ ունենալով կիրառել որպես վավերական փաստաթուղթ կեղծել է այն կամ կեղծ փաստաթուղը կիրառել է որպես վավերական,
  5. դիմորդը ձեռք է բերել լեհաստանի քաղաքացիություն կամ Լեհաստանում ձեռք է բերել մշտական կացության իրավունքի թույլտվություն,
  6. հանդես է գալիս Լեհաստանի պաշտպանության, անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանության նկատառումներով,
  7. դիմորդը գործել է ի վնաս Լեհաստանի հիմնական շահերի օգտին,
  8. տրամադրվել է Լեհի նոր Քարտ, դրա տիրապետողի տվյալները փոխելուց հետո:

 

Լեհի քարտից հրաժարվելու կամ դա անվավեր համարելուց հետո՝ տիրապետողը պարտավոր է անհապաղ Քարտը հանձնել հյուպատոսին կամ մարզպետին, որը այն տրամադրել է: Քաղաքացիություն կամ մշտական կացության իրավունքի թույլտվություն ձեռքբերումից հետո՝ Լեհի Քարտը հարկավոր է հանձնել բնակության վայրում գտնվող համապատասխան մարզպետին, քաղաքացիության կամ մշտական կացության իրավունքի թույլտվության փաստաթղթի ձեռք բերման օրվանից 14 օրվա ընթացքում:

Լեհի Քարտի անվավեր համարելը կարելի է բողոքարկել Արևելքում Լեհերի Հարցով Խորհրդում:

Վճարներ

Դիմումի ներս տալը և Լեհի Քարտ ստանալու հետ կապած ամբողջ վարույթը անվճար է և դրա ընթացքում չի գանձվում ոչ մի գումար:

Իրավական դրույթներ

2007թ. սեպտեմբերի 7-ի Լեհի Քարտի մասին օրենք (Իրավական լրագիր՝ 2007թ., համար՝ 180, դիրքորոշում՝ 1280 հետագա փոփոխություններով):                                           

2003թ. օգոստոսի 28-ի հայրենադարձման մասին օրենքի փոփոխում (Իրավական լրագիր՝ 2003թ., համար՝ 175, դիրքորոշում՝ 1691 հետագա փոփոխություններով): 

2016թ. մայիսի 13-ի Լեհի Քարտի և մի քանի այլ օրենքների մասին օրենքների փոփոխում (Իրավական լրագիր՝ 2016թ., համար՝ 753):

Facebook