այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ uzupełnienia Բնակության համար անհրաժեշտ միջոցներ

Բնակության համար անհրաժեշտ միջոցներՏպիր

3 օրից ավելի ժամանակահատվածով Լեհաստան մուտք գործող օտարերկրացին պետք է կեցության և առորյա ծախսերի, տարանցիկ  և ծագման երկիր վերադարձի համար անհրաժեշտ գումար պետք է ունենա ( առնվազն 100 զլոտի յուրաքանչյուր օրվա համար, կամ տվյալ գումարն արտարժույթով):

Ուսման նպատակով Լեհաստան մուտք գործող օտարերկրացին  կեցության և առորյա ծախսերի համար անհրաժեշտ գումար պետք է ունենա (առնվազն 543 զլոտի յուրաքանչյուր ամսվա համար, առնվազն 15 ամսվա ընթացքում, գիտահետազոտական գործունեության դեպքում՝ 12 ամսվա ընթացքում, կամ 15 (12) ամսից կարճ ժամանակահատվածի դեպքում՝ ողջ ժամանակահատվածի համար): Նշված 543 զլոտի գումարի պայմանը կիրառվում է միայնակ բնակվող անձանց դեպքում, իսկ ընտանիքի անդամների դեպքում՝ առնվազն 457 զլոտի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Նշում՝ նշված գումարը կարող է ներկայացվել արտարժույթով:

Լրացուցիչ պահանջվում է ծագման երկիր վերադարձի տոմսը կամ  այն ձերք բերելու համար ֆինանսական միջոցները.

  • 200 զլոտի՝ Լեհաստանի հարևան երկիր հանդիսացող երկրի դեպքում
  • 500 զլոտի՝ ԵՄ անդամ հանդիսացող և Լեհաստանի հետ սահման չունեցող երկրի դեպքում
  • 2500 զլոտի (կամ համարժեք արտարժույթ)՝Լեհաստանի հարևան երկիր չհանդիսացող և ԵՄ անդամ չհանդիսացող երկրների դեպքում

Ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթեր կարող են հանդիսանալ

  • Ճանապարհորդային կտրոն
  • բանկային քարտում գտնվող միջոցների առկայությունը հաստատող համապատասխան բանկի վկայական
  • Լեհաստանում նստավայր ունեցող բանկի հաշվեհամարին եղած միջոցները հաստատող վկայական
  • ուսանողների դեպքում՝ տվյալ երկրի կամ արտասահմանյան կրթաթոշակի վկայական
  • զբաղվածության և եկամտի չափը հաստատող վկայական
Facebook