Լեհաստանի քաղաքացիների երեխաների բնակության օրինականացումՏպիր

Եթե երեխայի ծնողներից մեկը լեհական քաղաքացիություն ունի, ապա ըստ օրենսդրության, երեխան ծննդյան պահից լեհական քաղաքացիություն է ստանում :

Ծնողները կարող են այլ պետության քաղաքացիություն ընտրել երեխայի համար, հրաժարվելով Լեհական քաղաքացիությունից, սակայն այս, ինչպես նաև քաղաքացիությունից հրաժարվելու այլ դեպքերում, որոշումը կայացնում է ԼՀ Նախագահը: Այդ դեպքում Լեհաստանի քաղաքացու երեխային բնակության թույլտվություն է անհրաժեշտ: Տվյալ իրավիճակում երեխային կարող է տրամադրվել.

  • ընտանեկան կապերով հիմնավորված ժամանակավոր բնակության թույլտվություն
  • Լեհական քաղաքացիություն ունեցող ծնողի խնամքի տակ գտնվելու դեպքում՝ մշտական բնակության թույլտվություն

Անչափահաս օտարերկրացուն Լեհաստանում հայտը նախորդող բնակության ժամանակահատվածի վերաբերյալ որևէ պահանջ չի ներկայացվում:

Հայտը ներկայացվում է երեխայի ծնողների կողմից նույնիսկ այն դեպքում, երբ երեխան գտնվում է Լեհաստանում առանց իրավական հիմքերի:

Facebook