այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Օտարերկրացու ընտանիքի անդամների մուտքը և բնակությունը Լեհաստանում Օտարերկրացիների երեխաների կացության կարգավիճակի օրինականացում

Օտարերկրացիների երեխաների կացության կարգավիճակի օրինականացումՏպիր

Օտարերկրացի երեխաների կացության կարգավիճակի օրինականացումը կախված է նրանց ծնողների բնակության թույլտվության տեսակից:

Եթե օտարերկրացուն Լեհաստանում տրամադրվել է անժամկետ կացության կարգավիճակ (մշտական կացության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ), ապա նրա երեխային մշտական կացության կարգավիճակ է տրամադրվում հետևյալ դեպքերում.

  • երեխան ծնվել է ծնողի ժամանակավոր բնակության թույլտվության վավերության ժամանակահատվածում (անժամկետ կացության կարգավիճակը նախորդող ժամանակահատվածում), կամ
  • եթե ծնողը Լեհաստանում անժամկետ կացության կարգավիճակով է բնակվել (մշտական կացության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ) երեխայի ծնվելու պահին

Եթե ծնողը Լեհաստանում գտնվում է հետևյալ հիմունքներով.

Ժամանակավոր բնակության թույլտվության կամ ազգային վիզայի հիմունքով Լեհաստանում բնակվող օտարերկրացու երեխային կարելի է ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրել, եթե նա ծնվել է ծնողի վիզայի կամ ժամանակավոր բնակության թույլտվության վավերության ընթացքում: Սակայն ծնողը պետք է կատարի հետևյալ պայմանները.

  • առողջության ապահովագրություն Լեհաստանի տարածքում
  • ստաբիլ և կանոնավոր եկամտի աղբյուր Լեհաստանի տարածքում

Օտարեկրացի երեխաներին հայտը նախորդող ժամանակահատվածում Լեհաստանում բնակվելու պահանջը չի ներկայացվում: Ծնողները կարող են երեխայի անունից հայտ ներկայացնել նույնիսկ այն դեպքում, երբ երեխայի բնակությունը Լեհաստանում փաստաթղթերով հաստատված չէ:

Ընտանեկան միավորման հիմունքով Լեհաստանում 5 տարվա ընթացքում երեխայի բնակվելը հիմք է հանդիսանում նրան հետագայում (չափահաս դառնալուց հետո) բնակության թույլտվություն տրամադրելու համար:

Facebook