այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Օտարերկրացու ընտանիքի անդամների մուտքը և բնակությունը Լեհաստանում Լեհաստանում բնակվող օտարերկրացիների ընտանիքի անդամների համար նախատեսված ժամանակավոր բնակության թույլտվություն

Լեհաստանում բնակվող օտարերկրացիների ընտանիքի անդամների համար նախատեսված ժամանակավոր բնակության թույլտվությունՏպիր

Ժամանակավոր բնակության թույլտվությունը տրվում է օտարերկրացու ընտանիքի հետևյալ անդամներին.

  1. ամուսիններին (լեհական օրենսդրությամբ ճանաչված ամուսնության դեպքում)
  2. անչափահաս (18 ից ցածր տարիքի) երեխաներին, այդ թվում նաև որդեգրված, կամ այլ երեխաներին, որոնք գտնվում են տվյալ անձի խնամքի տակ և որը տվյալ երեխաների նկատմամբ ծնողական իրավունք ունի (օրինակ, նախորդ ամուսնություններից ծնված երեխաներ)

Կարևոր նշում՝ Լեհաստանում առանց խնամքի գտնվող և փախստականի կարգավիճակ կամ լրացուցիչ պաշտպանության կարգավիճակ ունեցող օտարերկրացու դեպքում նրա ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ծնողների ծնողները կամ, լեհական օրենսդրության համապատասխան, նրա համար պատասխանատվություն կրող այլ չափահաս անձինք (օրինակ՝ խնամակալ):

Օտարերկրացու շահերից ելնելով, նրան կարելի է ընտանեկան միավորման հիմունքով ժամանակավոր բնակության կարգավիճակ տրամադրել նաև հետևյալ դեպքերում.

  • ամուսնալուծության կամ տարանջատման դեպքում, կամ ամուսիններից մեկի մահվան դեպքում, եթե ամուսնական կապի մեջ է եղել ստորև ներկայացված   a-e կետերում նշված օտարերկրացու հետ և միացել է նրան Լեհաստանում:
  • ծնողի մահվան դեպքում, ստորև ներկայացված a-e կետերում նշված օտարերկրացու անչափահաս երեխայի պարագայում (որը միացել է նրան Լեհաստանում)
  • փախստականի կարգավիճակ կամ լրացուցիչ պաշտպանություն ունեցող անչափահաս օտարերկրացու մահվան դեպքում

Այս դեպքում թույլտվությունը տրվում է մեկ անգամ, 3 տարին չգերազանցող ժամանակահատվածով, սակայն այս դեպքում օտարերկրացին պետք է ներկայացնի ստաբիլ և կանոնավոր եկամտի աղբյուրը, առողջության ապահովագրությունը և բնակության վայրը հաստատող փաստաթղթեր:

Ընտանեկան միավորման իրավունք ունեցող օտարերկրացիներ

Լեհաստանում բնակվող օտարերկրացու ընտանիքի անդամները կարող են միանալ նրան և ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալ, եթե տվյալ օտարերկրացին Լեհաստանում է գտնվում հետևյալ կարգավիճակներով.
a). մշտական կացության կարգավիճակ կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ
b). փախստականի կարգավիճակ, լրացուցիչ պաշտանություն կամ մարդասիրական սկզբունքներով տրամադրված բնակության թույլտվություն
c). առնվազն երկու տարվա ընթացքում ժամանակավոր բնակության թույլտվություն է ունեցել, իսկ վերջին թույլտվությունը տրվել է առնվազն մեկ տարով
d). գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով տրված ժամանակավոր բնակության թույլտվություն
e). ԵՄ Կապույտ Քարտ (բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատանքի իրավունք)

Նշում՝ վիզայի հիմունքներով Լեհաստանում գտնվող օտարերկրացուն ընտանեկան միավորման հնարավորություն չի տրվում: Տվյալ օտարերկրացու ընտանիքի անդամները կարող են Լեհաստանի վիզայի հայտ ներկայացնել ընդհանուր հիմունքներով:

Թույլտվություն տրամադրելու գործընթացը

Ներկայացված a-e կետերում նշված պահանջները կատարող օտարերկրացու ընտանիքի անդամների ժամանակավոր բնակության թույլտվությունը տրվում է վոյևոդայի կողմից ըստ հայտը ներկայացնող օտարերկրացու բնակության վայրի:

Ժամանակավոր բնակության թույլտվությունը տրվում է ըստ Լեհաստանում գտնվող օտարերկրացու հայտի: Օտարերկրացու ընտանիքի անդամի անունից հայտը կարող է ներկայացնել նաև Լեհաստանում գտնվող օտարերկրացին, որին և պետք է միանա ընտանիքի անդամը (այս դեպքում, դրական որոշումը ստանալուց հետո, օտարերկրացին դիմում է լեհական հյուպատոսություն վիզայի հայտով, ընտանեկան միավորման հիմունքներով տրված ժամանակավոր բնակության թույլտվությունը իրականացնելու նպատակով:

Վոյևոդության վարչությունների հասցեները հասանելի են այստեղ ->

Հայտի հետ կցվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

  • ժամանակավոր բնակության թույլտվության հայտի 4 օրինակ (ձևը հասանելի է այստեղ ->)
  • 4 գունավոր լուսանկար (լուսանկարներին վերաբերվող լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ ->)
  • վավեր ժամփորդկական փաստաթղթի  պատճեն (3 օրինակ)
  • Լեհաստանում բնակվելու փաստը հաստատող փաստաթղթեր, օրինակ՝վարձակալության պայմանագիր, հյուրանոցային վկայական
  • Լեհական օրենսդրությամբ ճանաչված, ընտանեկան կապերը հաստատող փաստաթղթեր (ամուսնության վկայական, ծննդյան վկայական)
  • փաստաթղթեր, որոնք հաստատում են այն անձի բնակության կարգավիճակը Լեհաստանում, որին ցանկանում է միանալ օտարերկրացի ընտանիքի անդամը
  • Լեհաստանում գտնվող ազգականին միանալու մտադրություն ունեցող օտարերկրացու և իր խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների կենցաղն ապահովող ստաբիլ և կանոնավոր ֆինանսական միջոցների աղբյուր (այս պայմանը կարող է կատարվել նաև այն անձի ստաբիլ և կանոնավոր ֆինանսական միջոցների աղբյուրը ներկայացնելու միջոցով, որին ցանկանում է միանալ օտարերկրացի ընտանիքի անդամը) (օտարերկրացու և իր խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների կենցաղն ապահովող ֆինանսական միջոցների վերաբերյալ կկարդաք այստեղ ->)
  • առողջական ապահովագրության առկայությունը հաստատող փաստաթղթեր
  • 340 զլոտի պետական տուրք

Նշում՝ օտարերկրացին, որին ցանկանում է միանալ ընտանիքը, նույնպես պետք է ներկայացնի իր և  իր խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների կենցաղն ապահովող ստաբիլ և կանոնավոր ֆինանսական միջոցների աղբյուրը, առողջական ապահովագրությունը և բնակության վայրը հաստատող փաստաթղթեր: Այս պայմանը չի վերաբերվում միայն այն օտարերկրացիներին, որոնք Լեհաստանում միջազգային պաշտպանությամբ են ընդգրկված (փախստականի կամ լրացուցիչ պաշտպանության կարգավիճակ), սակայն ընտանիքի անդամներին վերաբերվող հայտը պետք է ներկայացվի նշված կարգավիճակները ստանալու պահից 6 ամսվա ընթացքում:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն

  • Լեհերեն լեզվով կազմված բնօրինակի կամ պատճենի և բնօրինակի տեսքով
  • օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ պետք է թարգմանվեն լեհերենով երդվյալ թարգմանչի կողմից

Ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու որոշումը կայացվում է 1 ամսվա ընթացքում հայտը ներկայացնելու պահից: Որոշ դեպքերում այդ ժամանակահատվածը կարող է երկարաձգվել վոյևոդայի կողմից:

Ընտանեկան միավորման հիմունքով ժամանակավոր բնակության թույլտվությունը տրամադրվում է.

  • մինչ Լեհաստանում գտնվող օտարերկրացու (որի մոտ ժամանել է կամ որի հետ արդեն բնակվում է օտարերկրացի ընտանիքի անդամը) ժամանակավոր բնակության թույլտվության ժամկետի լրանալը
  • 3 տարի ժամանակահատվածով՝ երբ Լեհաստանում գտնվող օտարերկրացին (որի մոտ ժամանել է կամ որի հետ արդեն բնակվում է օտարերկրացի ընտանիքի անդամը) մշտական կացության, ԸՄ երկարաժամկետ ռեզիդենտի, լրացուցիչ պաշտպանության, մարդասիրական հիմունքներով տրված բնակության թույլտվության կամ փախստականի կարգավիճակ ունի

Բողոքարկման կարգը

Օտարերկրացին կարող է բողոքարկել որոշումը դիմելով Օտարերկրացիների հարցերով գերատեսչություն, հայտը քննող վոյևոոդայի միջնորդությամբ: Գրավոր դիմումն անհրաժեշտ է ներկայացնել 14 օրվա ընթացքում, որոշումը ստանալու պահից:

Օտարերկրացին կարող է նաև բողոքարկել որոշումը, դիմելով վարչական դատարան, որոշումը ստանալու պահից 30 օրվա ընթացքում:

Նշում՝ վարչական դատարան ներկայացված դիմումը օտարերկրացու կացության կարգավիճակը չի օրինականացնում: Դա նշանակում է, որ օտարերկրացու կացության կարգավիճակը Լեհաստանում օրինականացնող այլ փաստաթղթի բացակայության դեպքում նա պարտավոր է լքել Լեհաստանի տարածքը:

Վճարումներ

Գործավարույթն իրականացնելու նպատակով հայտը ներկայացնելու պահին գանձվում է 340 զլոտի:

Դրական որոշման դեպքում՝ գանձվում է ևս 50 զլոտի կացության քարտի համար (քարտի ձևը հասանելի է այստեղ ->):

Օտարերկրացին կարող է միայն անձամբ ստանալ կացության քարտը: Օտարերկրացուն քարտը տրամադրելու նպատակով վերցնում են նրա մատնահետքերը:

Facebook