այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Օտարերկրացու ընտանիքի անդամների մուտքը և բնակությունը Լեհաստանում Ժամանակավոր բնակության թույլտվություն Լեհաստանի քաղաքացու ընտանիքի անդամների համար

Ժամանակավոր բնակության թույլտվություն Լեհաստանի քաղաքացու ընտանիքի անդամների համարՏպիր

Տվյալ գործընթացում Լեհաստանի քաղաքացու ընտանիքի անդամ է համարվում՝

  1. Լեհական օրենսդրությամբ ճանաչվող ամուսնություն կնքած օտարերկրացին
  2. ընտանեկան միավորման հիմունքով ժամանակավոր բնակության թույլտվություն ստացած օտարերկրացու անչափահաս (18-ից ցածր) երեխան (այդ թվում նաև որդեգրված)

Ընտանիքի անդամ համարվող անձանց վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ ->

Նաև այն օտարերկրացին, որը Լեհաստանի քաղաքացու ընտանիքի անդամ է համարվել մինչ

  • ամուսնալուծությունը կամ տարանջատումը (եթե ամուսնալուծված անձը կներկայացնի իր շահերը պաշտպանող կարևոր հանգամանքներ)
  • ամուսիններից մեկի մահանալը
  • վերը նշյալ երկրորդ կետում ներկայացված անչափահաս երեխայի ծնողի մահանալը, եթե այդպես են թելադրում երեխայի շահերը
    կարող է ընտանեկան միավորման սկզբունքով հիմնավորված հերթական ժամանակավոր բնակության թույլտվությունը ստանալ:

Այս դեպքում թույլտվությունը տրվում է մեկ անգամ, երեք տարին չգերազանցող ժամանակահատվածով:

Վոյևոդան կարող է ընտանեկան միավորման հիմունքով հիմնավորված ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրել նաև ոչ ֆորմալ և, հետևաբար ամուսնություն չհամարվող հարաբերությունների դեպքում, սակայն այս դեպքում օտարերկրացին պետք է ներկայացնի հետևյալ հանգամանքները հաստատող ապացույցները.

  • նա Լեհաստանի քաղաքացու հետ ընտանեկան կյանք է վարում
  • Լեհաստանի տարածքում ունի առողջական ապահովագրություն
  • ունի ստաբիլ և կանոնավոր եկամտի աղբյուր

Բացի այդ, որոշ դեպքերում, վոյևոդան կարող է ժամանակավոր կացության կարգավիճակ հատկացնել Լեհաստանի քաղաքացու ընտանիքի այլ անդամ հանդիսացող օտարերկրացուն, հաշվի առնելով նրա

  1. Ֆինանսական կախվածությունը Լեհաստանի քաղաքացուց, կամ նրանց ընդհանուր բնակությունն այն երկրում, որտեղից ժամանել է օտարերկրացին
  2. Լեհաստանի քաղաքացու անձնական խնամքը պահանջող օտարերկրացու լուրջ աժողջական խնդիրները

Տվյալ դեպքում օտարերկրացին պետք է ներկայացնի նաև

  • առողջության ապահովագրությունը
  • ստաբիլ և կանոնավոր եկամտի աղբյուրը

Ընտանեկան միավորման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ ->

Թույլտվությունը տրամադրելու գործընթացը

Լեհաստանի քաղաքացու ընտանիքի անդամին տրամադրվող ժամանակավոր բնակության թույլտվությունը տրամադրվում է վոյևոդայի կողմից ըստ օտարերկրացու բնակության վայրի:

Վարչությունների հասցեները հասանելի են այստեղ ->

Նշում՝ ժամանակավոր բնակության թույլտվության հայտը ներկայացվում է միայն Լեհաստանում անձամբ օտարերկրացու կողմից: Արտասահմանյան երկրներում հյուպատոսի միջնորդությամբ հայտ ներկայացնելու հնարավորություն նախատեսված չէ:

Հայտին կցվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  • ժամանակավոր բնակության թույլտվության հայտի 4 օրինակ (ձևը հասանելի է այստեղ ->
  • 4 գունավոր լուսանկար (լուսանկարներին վերաբերվող լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ ->)
  • ճամփորդական վավեր փաստաթղթի 3 պատճեն

Ինչպես նաև՝

ամուսինների դեպքում

  • հայտը ներկայացնելու պահից ոչ ավել քան 3 ամիս առաջ տրված ամուսնության վկայականը
  • օտարերկրացու անձնագրի բնօրինակը և պատճեն

Անչափահաս երեխաների դեպքում

  • երեխայի ծննդյան վկայականը
  • ծնողական պարտավորությունները կատարող իրավական խնամակալի համաձայնագիրը
  • Լեհաստանի քաղաքացու հետ ամուսնական կապ ունեցող օտարերկրացու ժամանակավոր կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթերը

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն

  • Լեհերեն լեզվով կազմված բնօրինակի կամ պատճենի և բնօրինակի տեսքով
  • օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ պետք է թարգմանվեն լեհերենով երդվյալ թարգմանչի կողմից

Նշում՝ Լեհաստանի քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող օտարերկրացին (ամուսին կամ անչափահաս երեխա) ժամանակավոր բնակության հայտ ներկայացնելիս, առողջական ապահովագրոաթյունը, կանոնավոր և ստաբիլ եկամտի աղբյոէրը և Լեհաստանի տարածքում բնակության վայրը հաստատող փաստաթղթեր չի ներկայացնում: Նշված փաստաթղթերը չեն պահանջվում նաև Լեհաստանի քաղաքացուց, որի ընտանիքի անդամն է համարվում տվյալ օտարերկրացին:

Ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու որոշումը կայացվում է 1 ամսվա ընթացքում հայտը ներկայացնելու պահից: Որոշ դեպքերում այդ ժամանակահատվածը կարող է երկարաձգվել վոյևոդայի կողմից:

Նշում՝ Լեհաստանի քաղաքացու հետ ամուսնություն կնքած օտարերկրացու ժամանակավոր կացության հայտը չի մերժվում այն դեպքում, երբ մերժման միակ պատճառն այն է, որ օտարերկրացու բնակությունը Լեհաստանում փաստաթղթերով հաստատված չէ : Եթե օտարերկրացու տվյալները գտնվում են Շենգենի տեղեկատվական համակարգում (SIS), որոշ դեպքերում նրան կարող է տրամադրվել ընտանեկան միավորման հիմունքով ժամանակավոր բնակության թույլտվություն (օրինակ, մարդասիրական սկզբունքներից ելնելով):

Ընտանեկան միավորման հիմունքով տրամադրվող ժամանակավոր բնակության թույլտվությունը տրամադրվում է ոչ ավելի քան 3 տարի ժամանակահատվածով:

Բողոքարկման կարգը

Օտարերկրացին կարող է բողոքարկել որոշումը դիմելով Օտարերկրացիների հարցերով գերատեսչություն, հայտը քննող վոյևոոդայի միջնորդությամբ: Գրավոր դիմումն անհրաժեշտ է ներկայացնել 14 օրվա ընթացքում, որոշումը ստանալու պահից:

Օտարերկրացին կարող է նաև բողոքարկել որոշումը, դիմելով վարչական դատարան, որոշումը ստանալու պահից 30 օրվա ընթացքում:

Նշում՝ վարչական դատարան ներկայացված դիմումը օտարերկրացու կացության կարգավիճակը չի օրինականացնում: Դա նշանակում է, որ օտարերկրացու կացության կարգավիճակը Լեհաստանում օրինականացնող այլ փաստաթղթի բացակայության դեպքում նա պարտավոր է լքել Լեհաստանի տարածքը:

Վճարումներ

Գործավարույթն իրականացնելու նպատակով հայտը ներկայացնելու պահին գանձվում է 340 զլոտի:

Դրական որոշման դեպքում՝ գանձվում է ևս 50 զլոտի կացության քարտի համար (քարտի ձևը հասանելի է այստեղ):

Օտարերկրացին կարող է միայն անձամբ ստանալ կացության քարտը: Օտարերկրացուն քարտը տրամադրելու նպատակով վերցնում են նրա մատնահետքերը:

Facebook