այս պահին գտնվում եք.

սահմանափակ իրավունքՏպիր

Գույքային սահմանափակ իրավունքը  այլ անձի սեփականությունից օգտվելու և օգտագործելու  հնարավորություն է տալիս: Այդ նպատակով կողմերը պայմանագիր են կնքում իսկ անհրաժեշտության դեպքում գրանցում են կատարում կադաստրային գրանցամատյանում:

Գույքային սահմանափակ իրավունք են համարվում՝

  • օգտագործումը
  • սերվիտուտը
  • տարածքի համընդհանուր սեփականության իրավունքը
  • հիփոթեքային իրավունքը

Բնակարանային համատիրությունների վարձակալի իրավունք

Վարձակալն օգտվում է համատիրական սեփականության իրավունքից, եթե համատիրությունը պարտավորվում է նրան տրամադրել օգտագործման տարածքը սեփական դրամական ներդրման և համատիրության կանոնադրությամբ սահմանված կանոնավոր վճարումների դիմաց: Սեփական ներդրման չափն ավելի ցածր է, քան սեփականաշնորհված բնակարանի դեպքում, սակայն բնակարանը համարվում է համատիրության սեփականություն, այլ ոչ թե տվյալ բնակչի:

Նշում՝ համատիրական սեփականության իրավունքը փոխանցելի, և ժառանգելի չի համարվում:

Համատիրական բնակարանային իրավունքը համարվում է անվավեր.

  • համատիրությունում անդամությունն անվավեր համարվելու պահից
  • վարձավճարումները  6 ամսվա ընթացքում չկատարելու դեպքում
  • եթե անկախ գրավոր նախազգուշացումից, բնակիչն օտագործում է տարածքը ոչ նախատեսված նպատակների համար, չի կատարում իր պարտականությունները, վնաս է հասցնում կամ դժվարացնում է այլ տարածքներից օգտվելու իրավունքը

Բնակարանային համատիրությունների սեփականության իրավունք

Համատիրության սեփականության իրավունքից օգտվող բնակարանատերը կարող է  համատիրության անդամ չլինել: Սակայն համատիրությունում անդամությունը նվազեցնում է ամսական վարձավճարումների չափը: Անդամությունը հնարավոր է նախնական սեփական ներդրում կատարելուց հետո: Ներդրումն այս ավելի բարձր է, քան բնակարանային համատիրությունների վարձակալի դեպքում:

Նշում՝ բնակարանային համատիրությունների սեփականության իրավունքը հողատարածքի սեփականության իրավունք չի տալիս:

Նշում՝ Այս իրավունքը համարվում է փոխանցելի, ժառանգելի և ունի հիփոթեքային ունակություն: Իրավունքների փոխանցման համար համատիրության համաձայնությունը չի պահանջվում:

Facebook