այս պահին գտնվում եք.

երկարաժամկետ վարձակալման իրավունքՏպիր

Լեհաստանի հողային գույքի մեծ մասը պատկանում է Պետական Գանձարանին: Տվյալ հողատարծքում կառուցված անշարժ գույքի սեփականատերը Պետական Գանձարանի կողմից հողի երկարաժամկետ օգտագործման իրավունք է ստանում: Երկարաժամկետ օգտագործման իրավուքից օգտվող սեփականատերը կարող է օգտվել իրեն պատկանող անշարժ գույքից, նույն պայմաններով, ինչպիսիք սահմանված են սեփականությա իրավունք ունեցող անձանց համար: երկարաժամկետ օգտագործման իրավունքը փոխանցելի է և ժառանգելի, սակայն ունի ժամանակային սահմանափակումներ. օգտագործման ժամկետը կազմում է՝  99 տարի: Արտակարգ դեպքերում այդ ժամկետը կրճատվում է, սակայն նվազագույն ժամկետը կազմում է 40  տարի: Օգտագործման ժամկետի ավարտից 5 տարի առաջ հնարավոր է դիմել հերթական օգտագործման իրավունքի երկարաձգման հայտով:

Հողի երկարաժամկետ օգտագործման իրավունքը սահմանվում է նոտարական ակտի տեսքով և պետք է ներառի՝

  • նախատեսված շինարարական աշխատանքների ժամկետները
  • կառուցված շինությունների և տեղադրված սարքավորումների տեսակները
  • վերականգնողական աշխատանքների ժամկետները (օգտագործման ընթացքում հասցված վնասի կամ փլուզման դեպքում)
  • վարձատրություն, որը կտրվի սեփականատիրոջը պայմանագրի ավարտից հետո

Նշում՝ երկարաժամկետ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրառեշտ է նախնական վճարում կատարել  : Բացի այդ, օգտագործման ողջ ժամանակահատվածում մինչ յուրաքանչյուր տարվա մարտի  31-ը անհրաժեշտ է կատարել տարեկան վճարումը երկարաժամկետ օգտագործման իրավունքի հետ կապված վճարումներ->

Facebook