այս պահին գտնվում եք.

Անշարժ գույքի վաճառքՏպիր

Օտարերկրացին կարող է վաճառել անշարժ գույքը նույն պայմաններով, ինչպիսիք սահմանված են Լեհաստանի քաղաքացիների համար:

Անշարժ գույքի վաճառքի շահութահարկ

Վաճառելով անշարժ գույքը, հարկ է հիշել գույքի վերավաճառքի շահութահարկի մասին: Այս հարկավճարումն անհրաժեշտ է կատարել այն դեպքում, երբ անշարժ գույքի վաճառքը տեղի է ունեցել ձեռքբերման կամ կառուցման օրացուցային տարվա ավարտից  5 տարվա ընթագքում: Դա նշանակում է, որ 2014 թ վաճառվող և մինչ 2009 հունվարի  1-ը կառուցված կամ ձեռքբերված անշարժ գույքը այլևս հարկման ենթակա չէ:

Վաճառված անշարժ գույքի հարկը կազմում է եկամտի 19% և վճարման ենթակա է մինչ հաջորդ տարվա ապրիլի 30-ը:

Եկամտահարկը ներկայացվում է ստորև ներկայացված հարկային հռչակագրերի ձևով.

  • գույքային հարկի հրչակագիր DN-1->
  • գույքահարկին վերաբերվող տեղեկություններ IN-1->
  • հռչակագրի հավելված, անշարժ գույքի տվյալներ ZN-1/A->
  • հռչակագրի հավելված, հարկային արտոնություններին վերաբերվող տվյալներ ZN-1/B ->

Ստացված եկամուտը որոշվում է անշարժ գույքի վաճառքի կամ կառուցման արժեքի հաշվարկումից, ինչպես նաև սեփականատեր լինելու ընթացքում կրած և փաստաթղթերով հաստատված ծախսերի հաշվարկումից հետո (հաշվի առնելով նաև գնաճը):

Գույքի վաճառքի արժեքը սովորաբար ներառում է.

  • Նոտարական վճարումները
  • պետական գանձարանի վճարումները
  • դատական վճարումները
  • գովազդային վճարումները
  • միջնորդության վճարումները

Նշում՝ եթե գույքի վաճառքից ստացված եկամտի մի մասը նախատեսված է նոր բնակարանի կամ առանձնատան ձեռքբերման համար, ապա տվյալ գումարը հարկման ենթակա չէ: Ողջ գումարն այդ նպատակին տրամադրե­լու դեպքում՝ հարկավճար չի կատարվում: Սակայն նոր անշարժ գույքի ձեռքբերումը պետք է կատարվի ռչ ուշ, քան գույքի վաճառքի օրացուցային տարվա ավարտից  2 տարվա ընթացքում:

Գույքի վաճառքի եկամտահարկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Facebook