այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ Անշարժ գույքի ձեռքբերում Պարբերաբար կատարվող գանձումներ և շահագործման վճարումներ

Պարբերաբար կատարվող գանձումներ և շահագործման վճարումներՏպիր

Շահագործման վճարումները կարող են հաշվարկվել երկու տարբերակով.

  • ըստ բնակարանի չափի՝ այս դեպքում գումարը չի տարբերվում նախորդ սեփականատիրոջ կողմից վճարվող գումարից (շենքի վարչական և վերանորոգման վճարումներ
  • ըստ բնակվող անձանց քանակի, օրինակ՝ աղբահանություն, վերելակի շահագործում, տաք և սառը ջրամատակարարում (հաշվիչների բացակայության դեպքում)

Սեփական անշարժ ցույքի համար  պարբերաբար կատարվող վճարումները ներառում են.

  1. Ամսական բնակարանային վճարումներ, որտեղ ընդգրկված են՝ շենքի վարչական վճարումները, տաք և սառը ջրամատակարարման, կոյուղաջրերի, էլեկտրաէներգիայի, աղբահանման նախավճարները: Բնակարանային վճարումների չափը կախված է բնակվող անձանց քանակից և սովորաբար կազմում է մի քանի հարյուր զլոտի գումար
  2. ջրամատակարարման, էլեկտրականության, գազի և ջեռուցման վճարում ները կատարվում են ըստ պարբերական հաշվարկի
  3. լրացուցիչ վճարումներ, օրինակ՝ պաշտպանություն, լրացուցիչ ծառայություններ, վերանորոգում, ինտերնետ և այլ
  4. գույքահարկը ֆիզիկական անձանց կողմից վճարվում է մինչ հարկային տարվա մարտի, մայիսի, սեպտեմբերի և նոյեմբերի  15-ը: Գույքահարկի չափը փոփոխվում է յուրաքանչյուր տարի և   2014 թ կազմել է՝   0,74 զլոտի բնակարանային օգտագործելի մակերեսի մեկ քառակուսի մետրի դիմաց: Այս գույքահարկը գանձվում է յուրաքանչյուր ամիս, ներառված  է ամսական վարձավճարում:
  5. անժամկետ օգտագործման տարեկան վճարումներ, եթե շինությունը գնվում է անժամկետ օգտագործման հողատարածքի վրա: Բնակարանների դեպքում տարեկան վճարումը գանձվում է ամսական վարձավճարումների հետ,իսկ շենքի կառավարչությունը փոխանցում է գումարը քաղաքապետարանի հաշվեհամարին մինչ յուրաքանչյուր տարվա մարտի  31-ը
Facebook