այս պահին գտնվում եք.

Անշարժ գույքի ֆինանսավորումՏպիր

Լեհաստանում առանձնատան կամ բնակարանի ձեռքբերումը հնարավոր է կանխիկ կամ վարկային տարբերակներով:

Մոտավոր գները տարբեր քաղաքներում կգտնեք այստեղ ->

Վարկ ստանալու և մարման պարտավորությունները կատարելու նպատակով անհրաժեշտ է վարկային պայմանագրի ձևակերպումը: Մինչ այդ, հարկ է ծանոթանալ վարկային շուկայի հետ և ընտրել լավագույն առաջարկը: Լեհաստանում բազմաթիվ բանկեր  վարկային տարբեր պայմաններ են առաջարկում և կիրառում են տարբեր տոկոսադրույքների և այլ վճարումների փաթեթներ: Անհրաժեշտ է ծանոթանալ լեհական քաղաքացիություն չունեցող անձանց համար նախատեսված լրացուցիչ վճարումների հետ: Օտարերկրացիների դեպքում բանկերը կարող են կիրառել հետևյալ լրացուցիչ պայմանները.

  • բարձր սեփական ներդրումներ
  • կրճատված վարկային ժամանակահատված
  • բարձր տոկոսադրույք և բանկային վճարումներ
  • լիազորված անձ Լեհաստանում
  • փոստային հասցե Լեհաստանում
  • լեհերենով թարգմանված փաստաթղթերի փաթեթ

Վարկ տրամադրելու պայմանն է՝ կատարել տվյալ բանկի պայմանները և ներկայացնել վարկունակությունը, այսինքն վարկի կանոնավոր մարման հնարավորությունը:

Գլխավոր պայմանը՝ աշխատանքային պայմանագրով աշխատանքն է:

Վարկը տրամադրելուց հետո բանկը  կադաստրային ռեգիստրում  հիփոթեքային գրանցում է կատարում և մինչ տվյալ գրանցման վավերության շրջանի մեկնարկը  (3 ից 6 ամիս), ապահովագրություններ է ձեռք բերում, հաշվի առնելով վարկային մարման ռիսկը: Ապահովագրության արժեքը ծածկում է վարկառուն: Ապահովագրական ժամանակահատվածում վարկային տոկոսադրույքն ավելանում է  1-2 տոկոսով:

Բանկային առաջարկների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել անմիջապես բանկային մասնաճյուղերի հետ: Համացանցում հնարավոր է նաև համեմատել տարբեր բանկային առաջարկները և գնահատել վարկային ունակությունը: Սակայն այդ տվյալները միայն տեղեկատվական բնույթ են կրում:

Facebook