այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ Անշարժ գույքի ձեռքբերում Անշարժ գույքի ձեռքբերման գործընթաց

Անշարժ գույքի ձեռքբերման գործընթացՏպիր

Մինչ անշարժ գույքի ձեռքբերումը ահնհրաժեշտ է ճշտել գույքի իրավական վիճակը և բացառել հնարավոր պարտքերը: Այդ նպատակով անհրաժեշտ է ճշտել կադաստրային գրանցումները->

Հարկ է դիմել նաև տվյալ շենքի կառավարչությանը, ներկայիս սեփականատիրոջ կատարված վարձավճարումները ճշտելու նպատակով: Քաղաքապետարանի համապատասխան բաժանմունքում անհրաժեշտ է ճշտել գույքահարկային վճարումները: Անհրաժեշտ է ծանոթանալ նաև շենքի կոմունալ- տեխնիկական վիճակին:

Մինչ վերջնական պայմանագրի ստորագրումը համոզվեք, որ տվյալ բնակարանում այլ անձինք գրանցված չեն: Գրանցման վերաբերյալ տեղեկություններ -> Այդ նպատակով պահանջեք քաղաքապետարանի համապատասխան բաժնի վկայականը:

Անշարժ գույքն ընտրելուց հետո նախնական պայմանագիր է կազմվում: Իրավական տեսանկյունից չի պահանջվում կազմել տվյալ պայմանագիրը նոտարական ակտի տեսքով, սակայն խորհուրդ է տրվում ապահովությունից ելնելով: Հարկ է հիշել նաև նոտարական վճարումների մասին: Վարշավայում գտնվող Նոտարական պալատի անդամների ցանկը գտնվում է այստեղ ->

Նախնական պայմանագրում պետք է նշել՝

  • բնակարանի արժեքը
  • ներկայիս սեփականատիրոջ կողմից բնակարանն ազատելու վերջնաժամկետը
  • վճարումները կատարելու վերջնաժամկետը

Պայմանագրում կարող է նաև նշվել բնակարանի տեխնիկական վիճակի նկարագրությունը: Հարկ է նշել նաև բնակարանում տեղադրված սարքավորումների ցանկը (սովորաբար խոհանոցի և լոգարանի), ինչպես նաև հնարավոր այն վերանորոգման աշխատանքների ցանկը, որոնք պարտավորվում է կատարել ներկայիս սեփականատերը մինչ տարածքը նոր սեփականատորոջը հանձնելը:

Նախնական պայմանագիրը հաճախակի կապված է վաճառող կողմին   նախավճարի (ի՞նչ է նախավճարը) կամ կանխավճարի (ի՞նչ է կանխավճարը) վճարման հետ (օրինակ՝ անշարժ գույքի արժեքի 10%):

Պայմանագիրը կազմվում է նոտարական ակտի տեսքով (պայմանավորվածությունը խախտելու դեպքում՝ անվավեր ճանաչելու պայմանով) : Հարկ է հիշել նաև նոտարական վճարումների մասին, որոնք կախված են կատարվող գործարկի չափից: Վարշավայում գտնվող Նոտարական պալատի անդամների ցանկը գտնվում է այստեղ-> Նոտարական ծառայությունների համար գանձվող նոտարական վճարումի -> չափը կախված է գործարկի չափից:

Պայմանագիրը կնքելուց հետո անհրաժեշտ է կատարել գույքային հարկի վճարումը-> , որը կազմում է տվյալ անշարժ գույքի արժեքի 2%, ինչպես նաև գրանցում կատարել գույքային կադաստրում : Կադաստրային վճարումը կազմում է 200 զլոտի, իսկ լրացուցիչ վճարում կատարելով, կարող եք հանձնարարել այդ գործողությունը նոտարին: Կադաստրում գրանցում կատարելու հայտի ձևը հասանելի է այստեղ->

Նոր սեփականատիրոջ տվյալներն անհրաժեշտ է ներկայացնել քաղաքապետարանի համապատասխան բաժանմունքում, ըստ բնակության վայրի: Այդ տվյալները նաև համարվում են նոր գույքային հարկ-> վճարողի տվյալներ: Այս ամենից հետո հնարավոր է կատարել գրանցումը ->

Նշում՝ Լեհաստանի քաղաքացիների համար գրանցման պարտականությունը կդադարեցվի  2016 թ հունվարի  1 ից:

Անհրաժեշտ է նաև տեղեկացնել  կոմունալ սպասարկման, գազի, հեռահաղորդակցման և այլ ընկերություններին սեփականատիրոջ տվյալների փոփոխման մասին: Հարկ է տրամադրել Ձեր նոր հասցեն գործատուին և բանկերին:

Facebook