այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ Անշարժ գույքի ձեռքբերում Ինչպիսի իրավական կարգավիճակ պետք է ունենա օտարերկրացին անշարժ գույք գնելու համար

Ինչպիսի իրավական կարգավիճակ պետք է ունենա օտարերկրացին անշարժ գույք գնելու համարՏպիր

Ինչպիսի իրավական կարգավիճակ պետք է ունենա օտարերկրացին  անշարժ գույքի ձեռքբերման համար

Լեհաստանի կանոնադրությունն առանձնացնում է՝

  • ինքնուրույն բնակելի տարածք (սովորաբար կոչվում է՝ բնակարան)
  • հողատարածք՝
    - կառուցապատ (առանձնատուն կամ սեգմենտային շինություն), սովորաբար կոչվում է առանձնատուն
    - ոչ կառուցապատ տարածք

Այս բաժանումը կարևոր է, քանի որ Լեհաստանում անշարժ գույքի տարբեր տեսակների համար սահմանված են տարբեր արքուվաճառքի պայմաններ:

Գույքի ձեռքբերումն առանց թույլտվության (բնակարան, ավտոտնակ)

Լեհաստանում բնակարան գնելու համար օտարերկրացուց որևէ  հատուկ իրավական կարգավիճակ չի պահանջվում: Նույն պայմաններն են սահմանված  ավտոտնակ  (այսինքն ինքնուրույն, ոչ բնակելի տարածք ) գնելու համար: Վիզա, ժամանակավոր, մշտական կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացուց բնակարան կամ ավտոտնակ գնելու համար որևէ լրացուցիչ փաստաթուղթ  (օրինակ՝  բնակարան գնելու թույլտվություն) չի պահանջվում: Նման թույլտվություն չի պահանջվում նաև Լեհաստանում չբնակվող, սակայն անշարժ գույքի ձեռքբերման ցանկություն հայտնող օտարերկրացուց:

Նշում՝ անշարժ գույք գնելու փաստը բավարար հիմք չէ Լեհաստանում օտարերկրացու իրավական կարգավիճակը օրինականացնելու համար: Դա նշանակում է, որ Լեհաստանում գտնվող օտարերկրացին անշարժ գույքի սեփականատեր լինելու հիմունքով  կացության քարտ ստանալ չի կարող  :

Անշարժ գույքի ձեռքբերումը թույլտվություն ստանալուց հետո (կառուցապատ հողատարածք)

Թույլտվություն չի պահանջվում եթե օտարերկրացին .

  • առնվազն 5 տարվա ընթացքում բնակվում է Լեհաստանում մշտական կացության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակով
  • ամուսնացած է Լեհաստանի քաղաքացու հետ, առնվազն 2 տարվա ընթացքում բնակվում է Լեհաստանում մշտական կացության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակով, իսկ ձեռք բերված անշարժ գույքը լինելու է ամուսինների համատեղ սեփականությունը
  • հանդիսանում է որպես Շվեյցարիայի համադաշնության կամ Եվրոպական Տնտեսական Տարածքի քաղաքացի կամ ձեռնարկատեր  (Եվրոպական Տնտեսական Տարածքի երկրների ցանկը հասանելի է այստեղ->)

Սահմանամերձ տարածքում գտնվող անշարժ գույք

Սահմանամերձ տարածքում–> գտնվող կառուցապատ հողատարածք կամ բնակարան գնելու համար օտարերկրացուն, անկախ նրա իրավական կարգավիճակից, անհրաժեշտ է  Ներքին Գործերի Նախարարի թույլտվությունը անշարժ գույքի ձեռքբերման համար:

Ներքին Գործերի Նախարարի թույլտվությունը անշարժ գույքի ձեռքբերման համար

 Ներքին Գործերի Նախարարի թույլտվությունը տրվում է հայտադիմումի հիման վրա: Հայտադիմումի ստանդարտ ձև սահմանված չէ, սակայն այն պետք է ներառի հետևյալ տվյալները.

  • Դիմողի անձնական տվյալները, քաղաքացիությունը, հասցեն
  • անշարժ գույքին վերաբերվող տվյալները
    - հողատարածքի դեպքում՝  սեփականության փաստաթղթերը, հասցեն, հողատարածքի հաշվառման համարը, մակերեսը, կադաստրի տվյալները->, շինարարական բնութագիրը
    - հիպոթեքային օգտագործման շինության դեպքում՝ շինության համարը, օգտագործելի մակերեսը, հասցեն
  • վաճառողի տվյալները. անձնական տվյալներ, հասցե, (ընկերության դեպքում ՝ անվանումը և հասցեն)
  • գույքի ձեռքբերման հետ կապված իրավական գործողության անվանում ( նվիրատվություն, վաճառք, փոխանակում)
  • տեղեկություն անշարժ գույքի ձեռքբերման նպատակի վերաբերյալ
  • օտարերկրացու կապը Լեհաստանի հետ հաստատող փաստաթուղթ.
    - լեհական ծագում
    - ամուսնություն Լեհաստանի քաղաքացու հետ
    - ժամանակավոր, մշտական բնակության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի թույլտվություն--գործատիրական  կամ գյուղատնտեսական գործունեություն Լեհաստանի տարածքու
  • ֆինանսական միջոցներ (վարկային կամ սեփական)

Հայտադիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև հետևյալ փաստաթղթերը.

  • Գնողի անձնագրի պատճեն
  • անշարժ գույքի իրավական փաստաթղթերը ( տրված ոչ շուտ, քան 6 ամսվա ընթացքում)
    - կադաստրային գրքի տվյալները
    - քաղվացք հողատարածքային ռեգիստրից և կադաստրային քարտեզ
    - հողատարածքային փոփոխությունների ցանկ
    - տարածքային զարգացման պլանավորման կամ պլանավորման բացակայության մասին վկայական, հանրային ներդրումների որոշում կամ շինարարական աշխատանքներ կատարելու որոշում, եթե այդպիսիք տրվել են
  •  վաճառողի հայտարարությունը գույքի վաճառքի վերաբերյալ, կամ նախնական պայմանագիր, եթե այն կազմվել է
  • վարկային կամ սեփական ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթեր
  • Սոցիալական Ապահովագրությունների Վարչության (ZUS ->)  և Հարկային Վարչության տեղեկանքներ պարտադիր վճարումները և հարկային պարտականությունները կատարելու վերաբերյալ
  • Լեհաստանի տարածքում գտնվող գույքի ձեռքբերման իրավական հիմքերը և տվյալները, (եթե արդեն տրամադրվել են օտարերկրացուն
  • 1 570 զլոտի պետական տուրքի վճարման կտրոն

Բոլոր փաստաթղթերը կազմվում են լեհերեն լեզվով: Օտար լեզվով կազմված փաստաթղթերը ներկայացվում են երդվյալ թարգմանչի կողմից հաստատված թարգմանության հետ:

Օտարերկրացին հայտը ներկայացնում է անձամբ կամ ստորև նշված վարչության իրավաբանական խորհրդատու կամ փաստաբան հանդիսացող լիազորված անձի միջնորդությամբ.

Departament Zezwoleń i Koncesji w Biurze Podawczym Ministerstwa Spraw Wewnętrznych  przy ul. Rakowieckiej 2a w Warszawie (Աշխատանքային ժամեր. 8:00 – 16:00)

Փաստաթղթերը հնարավոր է ուղարկել նաև փոստով հետևյալ հասցեով.

 ul. Rakowiecka 2a, 02-591 Warszawa.

Գործընթացի տևողությունը ՝ 2 ից 4  ամիս է:

Բացասական որոշումը կարող է կայացվել հետևյալ դեպքերում.

  • Օտարերկրացին չի ներկայացրել իր կապը Լեհաստանի հետ
  • նշված անշարժ գույքը սպառնալիք և վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի համար
  • նշված անշարժ գույքի ձեռքբերումը հակասում է հասարակական քաղաքականության սկզբունքներին

Նշում՝ թույլտվությունը վավեր է 2 տարվա ընթացքում և հնարավորություն է տալիս կատարել անշարժ գույքի ձեռքբերումը ընդհանուր կիրառվող սկզբունքներով:

Ուշադրություն՝ առանց պահանջվող թույլտվության անշարժ գույքի ձեռքբերումը ճանաչվում է անվավեր:

Համաձայնագիր

Այսպես են անվանում օտարերկրացուն անշարժ գույք ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու խոստումը: Համաձայնագրի ընթացքում Ներքին Գործերի Նախարարը չի կարող անշարժ գույք ձեռք բերելու վերաբերյալ բացասական որոշում կայացնել, եթե նոր բացասական հանգամանքներ ի հայտ չեն եկել: Համաձայնագիրը  օտարերկրացուն անշարժ գույքի աճուրդներում մասնակցելու  հնարավորություն է տալիս:

Հայտադիմումի հետ կցվող փաստաթղթերի փաթեթը նույնն է ինչպես  Ներքին Գործերի Նախարարի թույլտվության դեպքում, բացառությամբ անշարժ գույքը բնութագրող փաստաթղթերի:

նախատեսված է պետական տուրք՝  98 զլոտի

նշում՝ համաձայնագրի վավերության ժամկետը կազմում է՝ մեկ տարի

Facebook