այս պահին գտնվում եք.

Պայմանագրի դադարեցումՏպիր

Սահմանափակ ժամկետով (օր. 1 տարով) կնքված պայմանագիրը դադաեցվում է անմիջապես վավերության ժամկետը լրանալու պահից: Պայմանագիրը հնարավոր է դադարեցնել (ցանկալի է գրավոր ձևը), պահպանելուվ պայմանագրում նշված դադարեցմանը վերաբերվող ժամկետները:

Անորոշ ժամկետով վարձակալության պայմանագիրը հնարավոր է դադարեցնել  պահպանելուվ պայմանագրում նշված դադարեցմանը վերաբերվող ժամկետները, իսկ նման նշումների բացակայության դեպքում՝  կանոնադրական վերջնաժամկետները: Ամսական վճարումների դեպքում՝ 3 ամսվա ընթացքում: Այլ դեպքերում.

  • երբ վարձավճարումները կատարվում են ավելի քան մեկ ամիս ընդմիջումներով, ապա վարձակալության պայմանագրի դադարեցումը կատարվում է օրացուցային եռամսյակի ավարտից 3 ամիս առաջ
  • երբ վարձավճարումները կատարվում են 1 ամսից կարճ ընդմիջումներով, ապա վարձակալության պայմանագրի դադարեցումը կատարվում է 3 օր առաջ
  • օրական վարձավճարումների դեպքում՝ 1 օր առաջ

Պայմանագրի դադարեցումը կարող է կատարվել ինչպես վարձատուի , այնպես էլ վարձակալի կողմից: Վարձատուն կարող է անմիջապես դադարեցնել պայմանագիրը , եթե վարձակալն օգտագործում է վարձակալված անշարժ գույքը այլ նպատակով, քան պայմանագրով սահմանվածն է, կամ չի ապահովում բնակարանի տեխնիկական, կամ սանիտարա-հիգիենիկ նորմալ վիճակը, կամ տվյալ տարածքում տնտեսական գործունեություն է վարում, կամ տվյալ բնակարանում բնակվում են այլ անձինք:

Վարձատուն կարող է անմիջապես դադարեցնել պայմանագիրը , եթե վարձակալը չի կատարում վարձավճարումները սահմանված առնվազն 2 ժամկետներում, կամ լրացուցիչ ժամկետ սահմանելու դեպքում, չի կատարում նաև այդ պայմանավորվածությունը:

Պայմանագրի դադարեցման պահից վարձակալը պարտավոր է թողնել վարձակալված տարածքը այնպիսի վիճակում, ինչպիսին եղել է պայմանագիրը կնքելլու պահին:

Գրանցման պարտականությունը ->օտարերկրացուն ոչ մի սեփականության իրավունք չի տալիս: Գրանցումը միայն հաստատում է տվյալ բնակարանում տվյալ անձի գտնվելու փաստը:

Նշում՝ հարկ է հիշել, որ վարձատուի կողմից գրանցման համար լրացուցիչ վարձավճար սահմանելն անօրինական է:

Facebook