այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ Բնակարանի /տան վարձակալում Գրանցում վարձակալված բնակարանում

Գրանցում վարձակալված բնակարանումՏպիր

Լեհաստանում  գործող գրանցման պարտականությամբ ընդգրկված են ինչպես Լեհաստանի քաղաքացիները, այնպես էլ օտարերկրացիները: Եթե Լեհաստանում գտնվելու նախատեսված ժամանակահատվածը ավելին է, քան 14  օր, ապա  օտարերկրացիները պարտավոր են գրանցվել Լեհաստանի տարածքում սահմանը հատելու պահից 4 օրվա ընթացքում:

Գրանցումը հաստատող փաստաթղթերն անհրաժեշտ են օտարերկրացու բնակության օրինականացման գործընթացում (օրինակ՝ ժամանակավոր բնակության քարտ տրամադրելու գործընթացում):

Լեհաստանում կարող է գրանցվել միայն օրինական բնակությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնող օտարերկրացին (օրինակ՝ վավեր վիզա կամ կացության քարտ):

Ժամանակավոր գրանցում

Վարձակալված բնակարանում գրանցվելու համար օտարերկրացուն անհրաժեշտ է վարձատուի հետ կնքված վարձակալման պայմանագիրը:

Տվյալ պայմանագիրը և վավեր անձնագիրը, վիզան կամ կացության քարտն անհրաժեշտ է ներկայացնել քաղաքապետարանի համապատասխան բաժին ըստ բնակության վայրի: Անհրաժեշտ է լրացնել նաև   3 ամսյա ժամանակահատվածը գերազանցող գրանցման թերթիկը, որի ձևը հասանելի է այստեղ:

3 ամսյա ժամանակահատվածը չգերազանցող գրանցումը կատարվում է բանավոր ձևով քաղաքապետարանի համապատասխան բաժնում ըստ բնակության վայրի:

Գրանցման վկայականը  հաաստատում է տվյալ անձի գրանցման փաստը և վավեր է մինչ գրանցման ժամկետի սպառվելը: Տրվում է գրանցման պահին և անվճար է:

Նշում՝ PESEL համարի բացակայության դեպքում, այն կտրվի օտարերկրացուն  3 ամիսը գերազանցող ժամանակահատվածով Լեհաստանում գրանցվելու դեպքում (Ո՞րն է PESELհամարը)

Նշում ՝ Որոշ վարչություններում, օտարերկրացուց գրանցելու համար բացի վարձակալության պայմանագրից պահանջվում է նաև վարձատուի ներկայությունը կամ նրա գրավոր համաձայնությունը:

Մշտական գրանցում

Մշտական կացության ( Ի՞նչ է նշանակում մշտական կացության թույլտվությունը) կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի թույլտվություն (Ի՞նչ է նշանակում ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի թույլտվությունը) ստացած օտարերկրացին կարող է Լեհաստանում մշտական գրանցում ստանալ:

Մշտական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր.

Նշում՝ մշտական գրանցվող անձը պետք է ներկայացնի վարձատուի կողմից ստորագրված հայտադիմումը, որը հաստատում է որ տվյալ օտարերկրացին իսկապես բնակվում է տվյալ բնակարանում:

Facebook