այս պահին գտնվում եք.

ՎճարումներՏպիր

Վարձակալության համար նախատեսված են հետևյալ վարձավճարումները.

  • Վարձակալության մշտական վարձավճար   և  կոմունալ հարմարությունների վճարումներ, իսկ միջնորդի ծառայություններից օգտվելու դեպքում, նաև նրա վարձատրությունը:
    Բնակարանների վարձաակալության գները ներկայացված են այստեղ ->
    Վարձակալը պարտավորվում է կատարել պայմանագրում նշված վճարումները սահմանված հաճախականությամբ և ժամկետում: Եթե տվյալ պայմանները պայմանագրում չեն նշվել, ապա վճարումներն անհրաժեշտ է կատարել՝
    - մեկ ամիսը չգերազանցող վարձակալության դեպքում՝ նախապես, վարձակալության  ողջ ժամանակահատվածի համար
    - մեկ ամիսը գերազանցող կամ անսահմանափակ ժամկետով վարձակալության դեպքում՝  յուրաքանչյուր ամիս, մինչ ամսի 10-ը
    Վարձատուն կարող է ավելացնել վարձավճարի չափը, հայտարարելով այդ մասին մեկ ամիս առաջ: Տվյալ փոփոխությունը գրանցելու համար կազմվում է պայմանագրի հավելված
  • կոմունալ հարմարությունների շահագործման վարձավճարները հաճախակի ընդգրկված են մշտական վճարումներում, սակայն ցանկացած տարբերությունները  պետք է կարգավորվեն վարձակալի կողմից ըստ հաշվիչների տվյալների: Հաշվիչների բացակայության դեպքում վճարումները կարգավորվում են համաձայն սահմանված բնակարանային վճարումների
  • լրացուցիչ վճարումներ՝ հսկող ծառայություն, վերանորոգում,  ինտերնետ

Պայմանագիրը ստորագրելիս, սովորաբար վարձատուն ներկայացնում է  գումարային կանխավճարի պայմանը, որը օգտագործվելու է վարձակալության ընթացքում առաջացած հնարավոր վերանորոգման աշխատանքների դեպքում: Գումարն այդ սովորաբար կազմում է  1-2 ամսյա վարձավճարը և վերադարձվում է պայմանագրի դադարեցման պահին միայն այն դեպքում, եթե վարձատուի կողմից հնարավոր վնասի փաստեր չեն արձանագրվել: Հակառակ դեպքում տվյալ գումարը մասամբ կամ ամբողջովին հատկացվում է անհրաժեշտ  վերանորոգման աշխատանքները կատարելու համար:

Վարձակալի պարտականությունների մեջ են մտնում նաև  մանր վերանորոգման աշխատանքները

  • հատակի, պատուհանեերի, դռների մանր վերանորոգում
  • պատերի, հատակի, դռան ներսի կողմի ներկապատում
  • էլեկտրականությունից, ջեռոցման համակարգից և ջրից օգտվելու հնարավորությունն ապահովող մանր վերանորոգում

Նշում՝ հարկ է հիշել , որ վարձատուի կողմից գրանցման-> համար լրացուցիչ գումար պահանջելը հակասում է լեհական օրենսդրությանը:

Facebook