այս պահին գտնվում եք.

ՊայմանագիրՏպիր

Պայմանագիրը հաստատում է այն փաստը, որ անշարժ գույքը սեփականատիրոջ կողմից ժամանակավոր կամ անսահմանափակ ժամանակահատվածով  օգտագործման է տրվում, իսկ վարձակալող կողմը պարտավորվում է կատարել  պայմանագրով սահմանված վարձակալման վճարումները:

Վարձատուի և վարձակալի միջև պայմանագիրը պետք է կնքվի գրավոր,  լեհերեն լեզվով: Պայմանագրի ստանդարտ ձև սահմանված չէ: Պայմանագրերի օրինակները կարող եք գտնել համացանցում: Պայմանագիրը կարող է կազմվել ցանկացած ձևով և ձեռագիր տեսքով, սակայն պետք է ներառի բոլոր ստորև նշված տվյալները:

Ուշադրություն՝ պայմանագիրը նոտարական գրասենյակում կամ այլ հաստատությունում գրանցելու պահանջ չի ներկայացվում:

Անշարժ գույքի վարձակալման պայմանագիրը հաստատում է տվյալ գույքից օգտվելու իրավունքը և կարող է կազմվել ժամանակավոր (օրինակ՝ մեկ ամիս, մեկ տարի), կամ անսահմանափակ ժամկետով: Յուրաքանչյուր տեսակի պայմանագրի դադարեցումը կատարվում է սահմանված պայմաններով: (Պայմանագրի դադարեցում)

Պայմանագրում նշվում են մշտական (որոն՞ք են մշտական վճարումներըը) վճարումների կարգը և ժամկետները, ավանդի չափը, պայմանագրի տևողության և դադարեցման ժամկետները (դադարեցման ժամկետը սովորսբար կազմում է մեկ ամիս): Պայմանագրում հարկ է նշել անշարժ գույքի նկարագրումը և տեխնիկական վիճակը, հնարավոր է նաև լուսանկարների տեղադրումը: Պայմանագրում նշվում է պատճառված վնասների համար պատասխանատվություն կրող կողմը (սովորաբար պատասխանատվությունը կրում է վարձակալը): -> Պայմանագրային հավելվածում հարկ է նշել գազի, ջրի և էլեկտրաէներգիայի հաշվիչների տվյալները, ինչը թույլ կտա ճիշտ հաշվարկել վարձակալության ընթացքում օգտագործվածի չափը:

Բացի այդ, պայմանագրում հարկ է տեղեկություններ տեղադրել  վարձկալվող անշարժ գույքի և պայմանագիրը կնքող կողմերի վերաբերյալ .

  • Վարձատուի և վարձակալի տվյալները (անուն ազգանուն, ծննդյան ամսաթիվ,  PESEL (եթե օտարերկրացուն տրվել է այդ համարը), ինչպես նաև անձնական տվյալները հաստատող փաստաթուղթ. անձնագիր, կացության քարտ
  • վարձակալվող  անշարժ գույքի հասցեն
Facebook