այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ Անշարժ գույքի միջնորդություն

Անշարժ գույքի միջնորդությունՏպիր

Բնակարան ընտրելու հարցում Ձեզ կարող են օգտակար լինել անշարժ գույքի գործակալությունները:

Բացի գույքի ընտրումից, գործակալությունները աջակցում են նաև փաստաթղթերի ձևակերպման գործընթացում: Ծառայությունները վճարովի են և կազմում են գոծարքի 1,5-3,0%

Անշարժ գույքի գործակալություն ընտրելիս անհրաժեշտ է հատուկ ուշադրություն ցուցաբերել: Մինչ  2013 ավարտը միջնորդը պետք է անշարժ գույքի միջնորդի պետական  լիցենզիա ունենար, սակայն ներկայումս տվյալ լիցենզիայի (licencja PFRN - Polskiej Federacji Rynku Nieruchomości -> http://pfrn.pl)  ձերքբերումը կամավոր է: Խորհուրդ է տրվում օգտվել լիցենզավորված միջնորդների ծառայություններից: Ռեգիստրը հասանելի է այստեղ PRNF ->

և ընդգրկում է միջնորդների անձնական տվյալները, լիցենզզիայի համարը, տեղեկություններ կրթության, վերապատրաստումների և արտոնությունների մասին:

Բացի բազմաթիվ մասնագիտական գործակալություններից լեհական անշարժ գույքի շուկայում նաև անբարեխիղճ միջնորդներ են գործում: Անհրաժեշտ է հիշել այդ մասին և մինչ անշարժ գույքի իրավական կարգավիճակի հետ ծանոթանալը, կամ սեփականատիրոջ կամ լիազորված անձի հետ անձնական կապ հաստատելը որևէ վճարումներ չկատարել: Պետք չէ կատարել նաև որևէ վճարովի գրանցումներ կամ հաշվեհամարների ակտիվացումներ: Անբարեխիղճ միջնորդները երբեմն վճարումներ են պահանջում անշարժ գույքի բազայի տվյալները տրամադրելու համար: Հարկ է չափազանց ուշադիր լինել նաև շատ ցածր գներով առաջարկների նկատմամբ:

Նշում՝ Միջնորդն իր ծառայությունների համար կարող է վարձակալություն պահանջել միայն գործարքային պայմանագրի ստորագրումից հետո:

Անշարժ գույքի ձեռքբերումը հնարավոր է նաև առանց միջնորդների: Վաճառքի կամ վարձակալության առաջարկները հասանելի են համացանցում և մամուլում:

Facebook