այս պահին գտնվում եք.

Լեհական ծագումՏպիր

Ո՞վ է լեհական ծագում ունեցող անձ համարվում

Լեհական ծագում ունեցող է համարվում այն անձը, որն իրեն ազգությամ լեհ է համարում և հայտարարում, և բավարարում է հետևյալ պայմաններին.

1)      ծնողներից առնվազն մեկը, կամ տատեր ու պապերից առնվազն մեկը, կամ նախապապը և նախատատը  ազգությամբ լեհ են եղել

2)      ցույց է տալիս իր կապը  Լեհաստանի հետ, մասնավորապես լեզվի, ավանդույթների և սովորությունների պահպանումը

Լեհական ծագում ունեցող անձ է համարվում նաև այն անձը, որն իրեն ազգությամբ լեհ է հայտարարում և որն անցյալում Լեհաստանի քաղաքացի է եղել (այն անձը, որը Լեհաստանի քաղաքացի է համարվել և կորցրել է քաղաքացիությունը մինչ 1999թ հունվարի 1, նույնպես կարող է դիմել լեհական քաղաքացիությունը վերականգնելու նպատակով –լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ-> ) կամ ծնողներից մեկը, տատեր կամ պապերից մեկը, կամ նախապապը և նախատատը լեհական քաղաքացիություն են ունեցել, և որը ցույց է տալիս իր կապը  Լեհաստանի հետ, մասնավորապես լեզվի, ավանդույթների և սովորությունների պահպանումը

Ինչպե՞ս կարելի է օրինականացնել լեհական ծագում ունեցող անձի բնակությունը Լեհաստանում

Լեհական ծագում ունեցող օտարերկրացիները հնարավորություն ունեն օրինականացնելու իրենց բնակությունը Լեհաստանում հետևյալ կերպով՝

1)      Լեհի Քարտի հայտ ներկայացնել, հիմնավորելով այն լեհական ծագումով

2)      մշտական բնակության հայտ ներկայացնել, հիմնավորելով այն լեհական ծագումով

Լեհի Քարտի հատկացումը չի նշանակում, որ օտարերկրացուն քաղաքացիություն, մշտական կացության իրավունք կամ Լեհաստանի տարածք առանց վիզայի մուտք գործելու իրավունք է տրվում: Լեհի Քարտ ունեցող օտարերկրացուն անվճար երկարաժամկետ վիզա ստանալու իրավունք է տրվում, սահմանը բազմակի հատելու իրավունքով:  Լեհական ծագման հիմունքներով Լեհի Քարտ տրամադրելու վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ 

Այն անձը, որը հաստստված լեհական ծագում ունի, կարող է մշտական բնակություն հաստատել Լեհաստանում, այսինքն կարող է մշտական բնակության դիմում ներկայացնել: Մշտական կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ -> Լեհական ծագման հիմունքներով մշտական բնակության թույլտվության համար տվյալ անձը պետք է ներկայացնի նաև լեհական ծագումը հաստատող փաստաթղթերը: Այդ փաստաթղթերի մասին կարող եք կարդալ ստորև: Լեհական ծագման վերաբերյալ պարզաբանումների նպատակով օտարերկրացին հրավիրվում է Վոյեվդության գերատեսչություն հարցազրույցի, որտեղ նրան հարցեր են տրվում Լեհաստանի հետ նրա կապերը  հաստատելու նպատակով: Տվյալ հարցազրույցի վերաբերյալ լրացուցոչ տեղեկությունները հասանելի են ստորև:

Որոնք՞ են լեհական ծագումը հաստատող փաստաթղթերը

Լեհական ծագումը հաստատող փաստաթղթեր և ապացույցներ կարող են հանդիսանալ՝

  • ինքնությունը հաստատող լեհական փաստաթղթերը
  • քաղաքացիական կարգավիճակի ակտերը կամ դրանց պատճենները
  • կնունքի վկայականը
  • դպրոցական վկայականները
  • Լեհաստանի հետ հարաբերությունները հաստատող փաստաթղթեր
  • Լեհաստանի ռազմական կազմավորումներում ծառայություն անցնելու մասին վկայող փաստաթղթեր
  • արտաքսման կամ ազատազրկման մասին վկայող և լեհական ծագման վերաբերյալ գրառում պարունակող փաստաթղթեր
  • արտաքսված անձի վերականգնման մասին վկայող և լեհական ծագման վերաբերյալ գրառում պարունակող փաստաթղթեր
  • ինքնությունը հաստատող և լեհական ծագման վերաբերյալ տեղեկություն պարունակող արտասահմանյան փաստաթղթեր
  • լեհական կազմակերպության կողմից տրված վկայական լեհական մշակույթի, լեզվի կամ ազգային փոքրամասնության պահպանման գործում տվյալ անձի ներգրավվածության վերաբերյալ
  • հայրենադարձության մասին օրենքի դրույթներին  համապատասխանող, լեհական ծագումը հաստատող վերջնական որոշում և այլն

 

Ինչպե՞ս է ընդանում հարցազրույցը օտարերկրացու հետ նրան մշտական կացության կարգավիճակ տրամադրելու գործավարույթի ժամանակ:

Օտարերկրացուն լեհական ծագման հիման վրա մշտական կացության կարգավիճակ տրամադրելու գործավարույթի ընթացքում նրան հրավիրում են Վոյևոդության գերատեսչություն վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ պարզաբանումներ տալու նպատակով: Հարցազրույցը կատարվում է լեհերեն լեզվով և տևում է մոտ 60 րոպե:

Հարցազրույցի ընթացքում օտարերկրացուն տրվող հարցերի օրինակներ.

 

  1. Ե՞րբ են Լեհաստանում տոնում Սուրբ Ծնունդը: Որո՞նք են այդ օրվա ավանդական կերակուրները:
  2. Ե՞րբ է տեղի ունեցել Գրունվալդի ճակատամարտը: Ո՞վ է մասնակցել այդ ճակատամարտին:
  3. Ի՞նչ տեսակի խմորից է պատրաստվում Ս. Հարության Զատկի  տոնի գառնուկը:
  4. Ո՞վ է Կրակով քաղաքի հիմնադիրը:
  5. Ի՞նչ է նշանակում «tłusty czwartek»:
  6. Ե՞րբ է նշվում Լեհաստանի Անկախության օրը:
  7. Ի՞նչ է նշանակում «śmigus dyngus»:
  8. Ո՞ր քաղաքներն են եղել Լեհաստանի մայրաքաղաքները:
  9. Ի՞նչ է պատկերված Լեհաստանի զինանշանի վրա:
  10. Նկարագրեք Լեհաստանի դրոշը:
  11. Ո՞վ է եղել Հովհաննես Պողոս II:
  12. Ո՞վ է եղել Ադամ Միցկեվիչը:
  13. Ո՞վ է Լեխ Վալենսան:
  14. Ե՞րբ է ընդունվել Լեհաստանի սահմանադրությունը:
  15. Ո՞ր տոնական օրերն են Լեհաստանում համարվում ոչ աշխատանքային:
  16. Լեհերից ով է արժանացել Նոբելյան մրցանակի:
  17. Ինչու՞ եք դիմել Լեհաստանում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար:

 Գերատեսչության աշխատակիցը գրանցում է օտարերկրացու պատասխանները և ներկայացնում է գրանցումները օտարերկրացուն: Օտարերկրացին  պարտավոր է ուշադիր կարդալ  գրանցումները և բովանդակության հետ համաձայնվելու դեպքում ստորագրել:

 

Որտեղ՞ կարելի է փնտրել լեհական ծագումը հաստատող փաստաթղթերը:

Լեհական ծագումը հաստատող փաստաթղթերը կարելի է փնտրել մասնավորապես հետևյալ արխիվներում.

1)      Հին ակտերի գլխավոր արխիվ Վարշավա քաղաքում

Հասցե. Warszawa, ulica Długa 7

գրասենյակ: 22 831 54 91 կամ 22 635 45 32 (33)

էլ փոստ. sekretariat@agad.gov.pl

       http://www.agad.archiwa.gov.pl

2)      Պետական արխիվ Բյալիստոկ քաղաքում

Հասցե. Białystok, ul. Rynek Kościuszki 4,

հեռ. +48 85 743 56 03

www.bialystok.ap.gov.pl

      էլ փոստ sekretariat_ap@bialystok.ap.gov.pl

3)      Քաղաքացիական կարգավիճակի գրասենյակի արխիվ Լոձ քաղաքում

(պահպանվում են 1947-1952թ քաղաքացիական կարգավիճակի ակտերը)

Հասցե .Aleja Marszałka Józefa Piłsudskiego 100, Łódź,

հեռ +42 638 53 03

4)      Եկեղեցական արխիվներ 

Եկեղեցական արխիվների ցանկը հասանելի է այստեղ

http://www.agad.archiwa.gov.pl/linki/inne.html          

Լեհական ծագումը հաստատող փաստաթղթերը կարելի է  գտնել նաև համապատասխան արխիվներում և պետական հաստատություններում օտարերկրացու եկրում:

 Պատրաստվելով պետական կամ եկեղեցական արխիվներն այցելելու, անհրաժեղտ է պատրաստել բոլոր հասանելի փաստերը և փաստաթղթերը: Կարևոր են բոլոր գրանցումները, լուսանկարները, նույնիսկ եթե դրանք վնասված են, դժվար կարդացվող  կամ անհասկանալի: Արխիվի աշխատողի հետ կարող եք փորձել վերականգնել դրանք, ստանալ որևէ տեղեկություններ և սկսել որոնումները: Ծագումնաբանական որոնումները կարող է հեշտացնել հետևյալ աղբյուրների ցանկը http://www.archiwa.gov.pl/, որը գտնվում է „Genealogia” բաժնում և հասանելի է լեհերեն և անգլերեն լեզուներով:

 

Facebook