այս պահին գտնվում եք.

Կամավոր վերադարձՏպիր

Այս ծրագիրն ուղղված է այն միգրանտներին, որոնք ցանկանում են վերադառնալ ծագման երկիր, սակայն ի վիճակի չեն ինքնուրույն կազմակերպել ետդարձի ճանապարհը:

Ինչ է ներառում կամավոր վերադարձի աջակցման ծրաքիրը

Կամավոր վերադարձին աջակցող ՄՄԿ ի կողմից ցուցաբերվող օգնությունը ներառում է՝         

  • Ետդարձի կազմակերպում և ֆինանսավորում, ինչպես նաև վերաբնակեցման հետ կապված օգնություն (մանրամասն տեղեկությունները հասանելի են ստորև)
  • վերադարձի գիտակցված, կամավոր որոշում ընդունելու հնարավորություն տվող խորհրդատվություն
  • անհրաժեշտության դեպքում, Ճամփորդական փաստաթղթեր ստանալու և վերադարձի հետ կապված այլ ձևակերպումների կազմակերպում
  • անօթևան կամ կարիքավոր անձանց բնակեցում և սննդով ապահովում, մինչ նրանց Լեհաստանից հեռանալը

Ով կարող է օգտվել կամավոր վերադարձի աջակցումից

Ծրագրից կարող են օգտվել՝ 

  • Լեհաստանում չկարգավորված վիճակով բնակվող օտարերկրացիները
  • փախստականի կարգավիճակ տրամադրելու դիմումի մերժում ստացած, կամ իրենց դիմումը չեղյալ համարելու որոշում կայացրած անձիք
  • թրաֆիքինգի զոհ դարձած անձիք (ինչ է նշանակում թրաֆիքինգ->

Ծրագիրը համապատասխանում է առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, հաշմանդամների, հղի կանանց, ծերերի և, փոքր երեխաներ ունեցող միայնակ ծնողների պահանջներին:

Ինչ է նշանակում վերաինտեգրման աջակցումը

Ծրագրի կարևոր մաս է կազմում վերադարձող անձանց վերաինտեցրմանն աջակցելը: ՄՄԿ ի (Միգրացիայի Միջազգային Կազմակերպության) կողմից առաջարկվող օգնությունը բազմակողմանի է և կարող է բավարարել վերադարձողների  տարբեր կարիքները և ակնկալիքները: Ծրագրի նպատակն է՝ հեշտացնել վերադարձող անձանց տեղավորումը և ապահովել նրանց առավել կարևոր կարիգները:

Վերաինտեգրման աջակցությունը կարող է վերաբերվել, օրինակ՝

  • Առաջնային անհրաժեշտ պարագաների ձեռք բերմանը (սնունդ, դեղորայք, հագուստ, կենցաղային իրեր)
  • Տնտեսական գործունեություն վարելուն
  • Կրթությանը, այդ թվում, մասնագիտական վերապատրաստմանը
  • առողջապահական ծրագրերին
  • աշխատանք գտնելուն վերաբերվող տեղեկատվություններին 

Վերը նշված ցանկը ամբողջական չէ, վերաինտեգրման օժանդակության ձևը և բնույթը որոշվում են ըստ վերադարձող անձանց անհատական կարիքների:

Ինչպես կարող եք օգտվել կամավոր վերադարձի աջակցման ծրագրից

 Կամավոր վերադարձի աջակցման ծրագրից օգտվելու ցանկացողները կարող են դիմել ՄՄԿ (Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն) էլեկտրոնային փոստի, հեռախոսակապի միջոցով, կամ անձամբ այցելելով գրասենյակ: Տեղեկատվությունը տրամադրվում է լեհերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Լեզվական խոչընդոտի առաջացման դեպքում, ՄՄԿ ն թարգմանչի օգնություն է ապահովում: 

Հետադարձ կապ ՄՄԿ-ի հետ՝
ՄՄԿ Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն (IOM)
Ul. Mariensztat 8
Warszawa 00-302
Հեռախոս՝ 22 538 91 86, 22 538 91 62
Ֆաքս 22 538 91 85
Բջջային կապ 606 248 414
Facebook