այս պահին գտնվում եք.

Ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվությունՏպիր

Աշխատանքի հիման վրա իրենց բնակությունը Լեհաստանում օրինականացնել ցանկացող օտարերկրացիները պետք է բնակության և աշխատանքի թույլտվության հայտ ներկայացնեն:

Բացի փաստաթղթերի հիմնական փաթեթից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ԿԱՐևՈՐ ՆՇՈՒՄ՝ Լեհաստանում աշխատանքի հիման վրա ժամանակավոր բնակության հայտ ներկայացնող օտարերկրացուց աշխատանքի իրավունք չի պահանջվում (աշխատանքի իրավունքի վերաբերյալ կկարդաք այստեղ->)

Ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվության քարտը հաստատում է օտարերկրացու աշխատանքի իրավունքը տվյալ գորղծատուի մոտ և թույլտվության որոշմամբ սահմանված պայմաններով:

Ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվության որոշումը ներառում է օտարերկրացու և գործատուի տվյալները, օտարերկրացու պաշտոնը, նվազագույն աշխատավարձը, աշխատանքի տևողությունը, պայմանագրի տեսակը:

Այն դեպքում, երբ օտարերկրացին աշխատելու է մի քանի գործատուների մոտ, ապա թույլտվության որոշումը ներառում է բոլոր գործատուների տվյալները, իսկ աշխատանքային պայմանները սահմանվում են յուրաքանչյուր գործատուի համար:

Եթե օտարերկրացին զրկվի նշված աշխատանքներից մեկից, ապա  15 օրվա ընթացքում պետք է գրավոր տեղեկացնի ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվություն տրամադրած մարմնին այդ փաստի մասին:

Եթե օտարերկրացին ազատված է Լեհաստանում աշխատանքի իրավունք ունենալու պարտականությունից, ապա  ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվությունը աշխատանքային պայմանները չի ներառում:

Օտարերկրացու աշխատավարձը չի կարող լինել ավելի ցածր քան նույն աշխատանքը կատարող այլ աշխատողների աշխատավարձը, կամ այլ համեմատական տեսակի կամ պաշտոնի աշխատավարձը:

Ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվությունը տրվում է՝ առավելագույնը 3 տարով: Սովորաբար ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվության ժամանակահատվածը կախված է օտարերկրացու կողմից ներկայացված փաստաթղթերից: Օրինակ՝ եթե օտարերկրացու և գործատուի միջև ստորագրված աշխատանքային պայմանագրի տևողությունը 2 տարի է, ապա այդ դեպքում  ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվությունը նույնպես տրվում է 2 տարով:

Օտարերկրացին կարող է ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվությունում փոփոխություններ կատարելու հայտ ներկայացնել, եթե փոխվել է օտարերկրացու գործատուն կամ աշխատանքային պայմանագրի պայմանները:

Նստավայրի կամ բնակության վայրի, ձեռնարկության անվանափոխության, գործատուի անվանումի  կամ իրավական սեփականատիրոջ փոփոխման դեպքում նոր ժամանակավոր բնակության եւ աշխատանքի թույլտվություն ստանալու կամ հնում փոփոխություններ կատտարելու պահանջ չի ներկայացվում:

Վոյևոդան  ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվությունն անվավեր է ճանաչում, եթե փոփոխության են ենթարկվել օտարերկրացու պաշտոնը և աշխատավարձը, իսկ թույլտվությունում համապատասխան  փոփոխություններ չեն կատարվել:

Վոյևոդան մերժում է ժամանակավոր բնակության եւ աշխատանքի թույլտվության գործընթացի իրականացումը, եթե օտարերկրացին.

  1. Լեհաստանի սահմաններից դուրս նստավայր ունեցող գործատուի կողմից պատվիրակված անձ է հանդիսանում: Այս դեպքում օտարերկրացին պետք է դիմի  Լեհաստանի սահմաններից դուրս նստավայր ունեցող գործատուի կողմից պատվիրակված աշխատողի համար նախատեսված ժամանակավոր բնակության թույլտվության հայտով: Տվյալ թույլտվությանը վերաբերվող տեղեկությունները հասանելի են ստորև
  2. Մուտք է գործել Լեհաստան  միջազգային պայմանագրերով հիմնավորվող փոխանակումներ և ներդրումներ իրականացնող որոշ ֆիզիկական անձանց համար նախատեսված մուտքի և կացությանը վերաբերվող արտոնությունների համաձայն
  3. Լեհաստանում ձեռնարկատիրական գործունեություն է վարում
  4. Uեզոնային աշխատանք կատարելու նպատակով գտնվում է Լեհաստանի Հանրապետության տարածքում

Լեհաստանում ժամանակավոր բնակության եւ աշխատանքի թույլտվություն ունեցող օտարերկրացին պարտավոր է 15 օրվա ընթացքում տեղեկացնել բնակության վայրին համապատասխն վոյևոդային թույլտվությունում նշված գործատուներրից որևէ մեկի մոտ աշխատանքի կորստի փաստի վերաբերյալ: Այս դեպքում օտարերկրացու  ժամանակավոր բնակության եւ աշխատանքի թույլտվությունը դեռ պահպանում է վավերության ժամկետը 30 օրվա ընթացքում սկսած աշխատանքը կորցնելու պահից: Եթե  30 օրվա ընթացքում օտարերկրացին նոր աշխատանք չի գտնում, ապա նրա  ժամանակավոր բնակության եւ աշխատանքի թույլտվությունը կարող է համարվել անվավեր:  Եթե  30 օրվա ընթացքում օտարերկրացին նոր գործատու գտնի և ժամանակավոր բնակության եւ աշխատանքի նոր թույլտվություն ստանա, ապա կարող է օրինական կարգավիճակով բնակվել Լեհաստանում:

Օտարերկրացիների աշխատանքին վերաբերվող լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ->

Facebook