այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Կացության քարտ Ժամանակավոր կացության թույլտվություն Այլ հանգամանքների դեպքում տրամադրվող ժամանակավոր բնակության թույտվություն

Այլ հանգամանքների դեպքում տրամադրվող ժամանակավոր բնակության թույտվությունՏպիր

Ժամանակավոր բնակության թույլտվությունը տրամադրվում է հետևյալ հանգամանքների առկայության դեպքում.

  1. տվյալ անձը ծնվել է ԼՀ տարածքում և գտնվում է ԼՀ տարածքում առանց խնամակալի
  2. տվյալ անձին ԵՄ այլ երկրում ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ է տրվել (ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակի վերաբերյալ կկարդաք այստեղ->) և
    a). ԼՀ տարածքում աշխատելու կամ տնտեսական գործունեություն վարելու մտադրություն ունի (ԵՄ այլ երկրում տրված երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակը օտարերկրացուն Լեհաստանում աշխատելու իրավունք չի տալիս: Լեհաստանում աշխատելու համար աշխատանքի թույլտվություն է անհրաժեշտ (աշխատանքի թույլտվության վերաբերյալ կկարդաք այստեղ->)
    b). ԼՀ տարածքում ուսումը սկսելու, շարունակելու կամ մասնագիտական վերապատրաստումների մասնակցելու մտադրություն է հայտնում կամ
    c). կներկայացնի այլ հանգամանքներ իր բնակությունը Լեհաստանում հիմնավորելու նպատակով
  3. ԵՄ այլ երկրում տրված երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացու ընտանիքի անդամ է և ուղեկցում է նրան կամ ցանկանում է միանալ նրան ԼՀ տարածքում
  4. ԼՀ տարածքում ուսումը սկսելու, շարունակելու կամ մասնագիտական վերապատրաստումների մասնակցելու մտադրություն է հայտնում
  5. Լեհաստանի ուսումնական հաստաության շրջանավարտ է և աշխատանք է փնտրում ԼՀ տարածքում
  6. տվյալ անձը հոգևորական է, կրոնական միաբանության անդամ է կամ կրոնական գործունեություն է իրականացնում այնպիսի կրոնական միաբանությունում, որն ունի միջազգային և Լեհաստանի օրենսդրությամբ հաստատված կարգավիճակ, կամ որը գրանցված է եկեղեցիների և կրոնական միաբանությունների ցանկում և  տտվյալ անձի բնակությունը կապ ունի կատարվող գործոունեության կամ տվյալ գործունեության հետ կապված նախապատրաստական աշխատանքների հետ

Եթե կներկայացնի իր բնակությունը Լեհաստանում հիմնավորող այլ հանգամանքներ: Հանգամանքներից յուրաքանչյուրը դեպքում պահանջվում է փաստաթղթերի այլ փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել բնակության վայրին համապատասխան վարչություն:Սովորաբար, այլ հանգամանքներով բնակության թույլտվության հայտ ներկայացնելու գործավարույթի ընթացքում անհրաժեշտ են լինում հետևյալ փաստաթղթերը.

  • օտարերկրացու բնակությունը Լեհաստանում հիմնավորող փաստաթղթեր: Տվյալ հանգամանքները կարող են ներկայացվել նաև դիմումի տեսքով:
  • օտարերկրացու և նրա ընտանիքի անդամների գոյության միջոցներն ապահովող` կայուն և կանոնավոր եկամտի մասին վկայող փաստաթղթեր; Ինչ է նշանակում կայուն և կանոնավոր եկամտի պայմանը->
  • առողջության ապահովագրություն ; Որ փաստաթղթերն են հաստատում առողջության ապահովագրությունը->
  • Լեհաստանում բնակվող անձանց հետ ազգակցական կապերը հաստատող փաստաթղթեր (օրինակ՝ ամուսնության կամ ծննդյան վկայական)
  • ապահովված բնակության վայր (բացի 1 կետում նշված դեպքից)

Բնակության թույլտվություն տրամադրելու հիմք հանդիսացող հանգամանքի դադարելու դեպքում օտարերկրացին պարտավոր է  15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել այդ մասին թույլտվությունը տրամադրող մարմիններին:

Facebook