այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Կացության քարտ Ժամանակավոր կացության թույլտվություն Ժամանակավոր բնակության թույլտվություն ԼՀ քաղաքացու ընտանիքի անդամների համար

Ժամանակավոր բնակության թույլտվություն ԼՀ քաղաքացու ընտանիքի անդամների համարՏպիր

  1. ԼՀ քաղաքացու ընտանիքի անդամներին ժամանակավոր բնակության թույլտվություն է տրվում՝ ԼՀ քաղաքացու հետ կնքված և լեհական օրենսդրությամբ ճանաչված ամուսնության դեպքում, կամ
  2. ԼՀ քաղաքացու ընտանիքի անդամների համար նախատեսված հիմունքով Ժամանակավոր բնակության թույլտվություն ունեցող  օտարերկրացու և ԼՀ քաղաքացու անչափահաս երեխային

Այս տեսակի բնակության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

  • առողջության ապահովագրություն; Որ փաստաթղթերն են հաստատում առողջության ապահովագրությունը->
  • օտարերկրացու և նրա ընտանիքի անդամների գոյության միջոցներն ապահովող` կայուն և կանոնավոր եկամտի մասին վկայող փաստաթղթեր; Ինչ է նշանակում կայուն և կանոնավոր եկամտի պայմանը->
  • ապահովված բնակության վայր (ապահովված բնակության վայրի վերաբերյալ կկարդաք այստեղ->)
  • ամուսնության վկայականի պատճենը, որը տրվել է ոչ շուտ քան 3 ամիս առաջ, դիմումը հերկայացնելու պահից
  • ամուսինների անձանագրի պատճենը և բնօրինակը
  • եթե գործընթացը վերաբերվում է երեխային, ապա նրա ծննդյան վկայականը
  • երեխայի ծնողի ժամանակավոր բնակության թույլտվոաթյունը հաստատող փաստաթղթեր

Նշում՝ լեհական հաստատությունները ստուգում են ամուսնության իսկությունը, օրենքը շրջանցելու փաստը բացառելու նպատակով (օրինակ, արդյոք ամուսնությունը չի կնքվել կացության քարտ ստանալու համար): 
Այդ նպատակով ամուսիններին հրավիրոմ են հարցազրույցի, որտեղ և նրանք պատասխանում են իրենց ամուսնությանը վերաբերվող հարցերին:

Facebook