այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Կացության քարտ Ժամանակավոր կացության թույլտվություն Գիտական հետազոտություններ կատարելու նպատակով տրամադրված ժամանակավոր բնակության թույլտվություն

Գիտական հետազոտություններ կատարելու նպատակով տրամադրված ժամանակավոր բնակության թույլտվությունՏպիր

Գիտահետազոտական հաստատության հետ աշխատանքային պայմանագիր կնքած և հետազոտական նախագծի շրջանակներում գիտական աշխատանքով զբաղվող օտարերկրացին կարող է գիտական հետազոտություններ կատարելու նպատակով տրամադրվող ժամանակավոր բնակության թույլտվությաւն հայտ ներկայացնել:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Լեհաստանի տարածքում նստավայր ունեցող գիտահետազոտական հաստատության հետ կնքված աշխատանքային պայմանագիր
  2. գիտահետազոտական հաստատության գրավոր վկայությունն այն մասին, որ կրելու է օտարերկրացու Լեհաստանում բնակվելու հետ կապված ծախսերը, ինչպես նաև օտարերկրացու պարտադրված վերադարձի հետ կապված ծախսերը (պարտադրված վերադարձի որոշման վերաբերյալ տեղեկություններ ->) Որոշումն այդ կարող է ընդունվել օտարերկրացու անօրինական բնակության դեպքում և ֆինանսավորվել պետական բյուջեից (արտաքսման հետ կապված ծախսերը): Եթե տվյալ գումարը տրամադրվի պետական բյուջեի կողմից, ապա գիտական հաստատությունը պարտավոր է վերադարձնել գումարը օտարերկրացու հետ կնքված պայմանագրի դադարումից ոչ ուշ քան 6 ամսվա ընթացքում:
  3. առողջության ապահովագրություն; Որ փաստաթղթերն են հաստատում առողջության ապահովագրությունը ->
  4. ծագման երկիր վերադարձի և լեհաստանում բնակվելու  համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին վկայող փաստաթղթեր: վերադարձի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին->

Օտարերկրացու հետ կնքվում է աշխատանքային (աշխատանքային պայմանագրին վերաբերվող լրացուցիչ տեղեկություններ->) կամ քաղաքացիաիրավական պայմանագիր (քաղաքացիաիրավական պայմանագրին վերաբերվող լրացուցիչ տեղեկություններ->)

Նշում՝ գիտական հաստատություններում աշխատողներն ազատված են աշխատանքային թույլտվություն ստանալու պարտականությունից:

Գիտական հետազոտություններ կատարելու նպատակով տրամադրվող ժամանակավոր բնակության թույլտվությունը տրվում է գիտական նախագծի տևողության ժամանակահատվածի համաձայն, սակայն ոչ ավել, քան 3 տարի ժամկետով:

Facebook