այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Կացության քարտ Ժամանակավոր կացության թույլտվություն Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով տրամադրված ժամանակավոր բնակության թույլտովություն

Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով տրամադրված ժամանակավոր բնակության թույլտովությունՏպիր

Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով տրամադրված ժամանակավոր բնակության թույլտովությունը տրվում է առաջին (բակալավրիատ) կամ երկրորդ (մագիստրատուրա) աստիճանի, միասնական 5- ամյա կամ երրորդ աստիճանի (դոկտորական) ուսումնական հաստատություններում ուսումը սկսելու կամ շարունակելու նպատակով: Ժամանակավոր բնակության թույլտովությունը տրվում է նաև այն դեպքում երբ օտարերկրացին շարունակելու կամ լրացնելու է ԵՄ այլ երկրում մեկնարկած ուսումը: Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով  ժամանակավոր բնակության թույլտովություն ստանալու համար օտարերկրացին պետք է կատարի հետևյալ պայմանները՝

  1. ուսումնական հաստատության կողմից տրված ընդունելության վկայական` համաձայն գործող ձևի, որը հասանելի է այստեղ->
  2. վճարովի ուսուցման դեպքում՝ վճարումների կատարումը հաստատող փաստաթուղթ
  3. առողջության ապահովագրություն; Որ փաստաթղթերն են հաստատում առողջության ապահովագրությունը->
  4. բնակվելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին վկայող փաստաթղթեր: Որ փաստաթղթերն են վկայում բնակության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին->
  5. վերադարձի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին վկայող փաստաթղթեր:Որ փաստաթղթերն են վկայում վերադարձի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին->
  6. ապահովված բնակության վայր  (ապահովված բնակության վայրի վերաբերյալ կկարդաք այստեղ->)

Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով տրամադրված ժամանակավոր բնակության առաջին թույլտվությունը տրվում է 15 ամիս ժամանակահատվածով: Եթե ներկայացված փաստաթղթերը հիմնավորում են օտարերկրացու  բնակությունը Լեհաստանում 1 տարուց կարճ ժամանակահատվածի ընթացքում, ապա թույլտվությունը տրվում է 3 ամսով ավելացված ուսման տևողության կամ ուսումնական տարվա տևողության ժամանակահատվածով: Օրինակ, 5 ամիս տևողությամբ ուսման դեպքում, թույլտվությունը տրվում է 8 ամիս ժամանակահատվածով:

Երկրորդ և հերթական թույլտվությունները տրվում են ընդհանուր հիմունքներով մինչև 3 տարի տևողությամբ ժամանակահատվածով:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով  ժամանակավոր բնակության թույլտովություն չի  տրվում աշխատող կամ տնտեսական գործունեություն վարող օտարերկրացուն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հերթական  ժամանակավոր բնակության թույլտովությունն է: Առաջին ժամանակավոր բնակության թույլտովության դեպքում Լեհաստանում աշխատող օտարերկրացին պետք է դիմի ժամանակավոր բնակության և աշխատանքի  թույլտովության հայտով, իսկ տնտեսական գործունեություն վարող օտարերկրացիների դեպքում՝տնտեսական գործունեություն վարելու հիմունքով ժամանակավոր բնակության հայտով:

Այն դեպքում երբ օտարերկրացին բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով  ժամանակավոր բնակության թույլտովություն է ստացել, սակայն հեռացվել է ուսանողների ցուցակից, ապա ուսումնական հաստատությունը գրավոր տեսքով տեղեկացնում է թույլտվությունը տրամադրած մարմնին այդ փաստի վերաբերյալ: Այդ հանգամանքը կարող է կացության քարտն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ, քանի որ դադարել է այն տրամադրելու հիմք հանդիսացող պատճառը:

Լեհաստանի ուսումնական հաստատությունների վերաբերյալ կկարդաք այստեղ->

Facebook