այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Կացության քարտ Ժամանակավոր կացության թույլտվություն Տնտեսական գործունեությամբ զբաղվելու հիմունքով տրված ժամանակավոր բնակության թույլտվություն

Տնտեսական գործունեությամբ զբաղվելու հիմունքով տրված ժամանակավոր բնակության թույլտվությունՏպիր

Եթե օտարերրացու Լեհաստանում բնակվելու հիմք է  հանդիսանում գործարարությունը, ապա ժամանակավոր բնակության թույլտվությունը տրվում է  տնտեսական գործունեությամբ զբաղվելու հիմունքով, հետևյալ պայմանները կատարելու դեպքում.
a). առողջության ապահովագրություն ; Որ փաստաթղթերն են հաստատում առողջության ապահովագրությունը->
b). իր և ընտանիքի անդամների գոյության միջոցներն ապահովող կայուն և կանոնավոր եկամտի աղբյուր  Որ փաստաթղթերն են հաստատում կայուն և կանոնավոր եկամտի աղբյուրի առկայությունը
c). տվյալ աշխատատեղում, տվյալ մասնագիտությամբ աշխատելու իրավունք է ստացել համապատասխան մարմիններից, եթե տվյալ համաձայնության անհրաժեշտությունը  սահմանված է համապատասխան օրենսդրությամբ
d). ապահովված բնակության վայր ունի  (ապահովված բնակության վայրի վերաբերյալ կկարդաք այստեղ->)
Օտարերկրացու ձեռնարկատիրությունը պետք է կատարի հետևյալ լրացուցիչ պայմանները՝

  • տնտեսական գործունեություն վարելու հիմունքով ժամանակավոր բնակության հայտը ներկայացնելու նախորդող տարում եկամտաշահույթը եղել է օտարերկրացու ձեռնարկատիրության կամ բնակության վայրին համապատասխան վոյևոդության նվազագույն 12պատիկ աշխատավարձից ոչ պակաս (ըստ հայտը նախորդող տարվա երրորդ քառամսյակում հրապարակված Կենտրոնական վիճակագրական գրասենյակի տվյալների) կամ ձեռնարկատիրությունում անսահմանափակ ժամանակահատվածով և լիաժամ դրույգով  աշխատանքի են ընդունվել առնվազն 2 Լեհաստանի քաղաքացի կամ օտարերկրացի, որոնց դեպքում աշխատանքի թույլտվություն  չի պահանջվում, կամ
  • վերոնշյալ պայմաները հետագայում կատարելու համար անհրաժեշտ ֆինանսների առկայություն, կամ այնպիսի գործունեություն, որը հետագայում կնպաստի ներդրումների, տեխնոլոգիաների փոխանակմանը, նորարարությունների ներմուծմանը կամ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

e). կներկայացնի հետևյալ փաստաթղթերը

կամ

  • փաստաթղթեր, որոնք ապացույց կլինեն այն փաստի, որ ձեռնարկատիրությունում անսահմանափակ ժամանակահատվածով և լիաժամ դրույքով  աշխատանքի են ընդունվել առնվազն 2 Լեհաստանի քաղաքացի կամ օտարերկրացի, որոնց դեպքում աշխատանքի թույլտվություն  չի պահանջվում: Օրինակ՝ վերջին ամսվա աշխատավարձերի և ապահովագրությունների ցուցակները, աշխատանքային պայմանագրերը

կամ

  • վերընշյալ պայմաները հետագայում կատարելու համար անհրաժեշտ ֆինանսների առկայություն, կամ այնպիսի գործունեություն, որը հետագայում կնպաստի ներդրումների, տեխնոլոգիաների փոխանակմանը, նորարարությունների ներմուծմանը կամ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Լեհաստանի տարածքում օտարերկրացիների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկոթյունները հասանելի են այստեղ->

Facebook