այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Կացության քարտ Ժամանակավոր կացության թույլտվություն Բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատանքով հիմնված ժամանակավոր բնակության թույլտվություն (այսպես կոչված՝Կապույտ քարտ)

Բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատանքով հիմնված ժամանակավոր բնակության թույլտվություն (այսպես կոչված՝Կապույտ քարտ)Տպիր

Բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատելու մտադրություն ունեցող օտարերկրացին (Բարձր որակավորում պահանջող մասնագիտություն->)

կարող է ժամանակավոր բնակության թույլտվության հայտ ներկայացնել, կատարելով ստորև նշված պայմանները

  1. աշխատանքային շուկայի թեստավորման արդյունքները (աշխատանքային շուկայի թեստավորման վերաբերյալ կկարդաք այստեղ->)

    Նշում՝ որոշ դեպքերում բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատանքով հիմնավորված ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար աշխատանքային շուկայի թեստավորում չի պահանջվում: Այդ դեպքերը նկարագրված են այստեղ->

  2. առնվազն մեկ տարի տևողությամբ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել գործատուի հետ
  3. կատարում է կարգավորվող մասնագիտությամբ աշխատելու համար մասնագիտական և այլ պայմանները (որոնք են կարգավորվող մասնագիտությունները->)
  4. բարձր մասնագիտական որակավորումներ ունի (որոնք են բարձր մասնագիտական որակավորումները>)
  5. առողջության ապահովագրություն ունի; Որ փաստաթղթերն են հաստատում առողջության ապահովագրությունը->
  6. տվյալ աշխատատեղում, տվյալ մասնագիտությամբ աշխատելու,  տվյալ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք է ստացել համապատասխան մարմիններից, եթե տվյալ համաձայնության անհրաժեշտությունը մինչ պայմանագիր կնքելը սահմանված է համապատասխան օրենսդրությամբ
  7. պայմանագրում նշված համախառն աշխատավարձի ամսեկան կամ տարեկան չափը ոչ պակաս է քան Ներքին Գործերի Նախարարի որոշման համաձայն սահմանված նվազագույն աշխատավարձը: Անհրաժեշտ է ճշտել նվազագույն աշխատավարձի ակտուալ տվյալները, քանի որ դրանք փոփոխության են ենթարկվում
  8. ապահովված բնակության վայր ունի  (ապահովված բնակության վայրի վերաբերյալ կկարդաք այստեղ->)

Բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատելու նպատակով տրվող ժամանակավոր բնակության թույլտվությունը տրվում է աշխատանքը կատարելու ժամանակահատվածը 3 ամսով գերազանցող ժամկետով, սակայն առավելագույնը՝ 3 տարով:

Նշում՝ բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատանքով հիմնավորված ժամանակավոր բնակության  թույլտվություն ունեցող օտարերկրացին աշխատանքի կորստի դեպքում պետք է տեղեկացնի այդ փաստի վերաբերյալ բնակության վայրին համապատասխան վոյևոդային:

Բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատանքով հիմնավորված ժամանակավոր բնակության  թույլտվություն ունեցող օտարերկրացին կարող է թույլտվությունում փոփոխություններ կատարելու հայտ ներկայացնել եթե փոփոխության են ենթարկվել հետևյալ հանգամանքները՝ նա աշխատելու է այլ գործատուի մոտ, այլ աշխատատեղում կամ փոփոխության են ենթարկվել նրա աշխատավարձին վերաբերվող պայմանները:

Սակայն  բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատանքով հիմնավորված ժամանակավոր բնակության  թույլտվություն ունեցող օտարերկրացին առաջին 2 տարվա ընթացքում

  1. չի կարող աշխատել այլ գործատուի մոտ
  2. չի կարող փոխել իր աշխատատեղը
  3. չի կարող փոփոխության ենթարկվել նրա աշխատավարձը

առանց տվյալ թույլտվությունում փոփոխություններ կատարելու

Եթե 2 տարվա ընթացքում Լեհաստանում գտնվող բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատանքով հիմնավորված ժամանակավոր բնակության  թույլտվության հիմունքներով օտարերկրացին  աշխատելու է այլ գործատուի մոտ, այլ աշխատատեղում, փոփոխության են ենթարկվելու նրա աշխատավարձին վերաբերվող պայմանները կամ աշխատանքային պայմանագրի տեսակը, ապա նա պետք է 15 օրվա ընթացքում տեղեկացնի այդ փաստի վերաբերյալ բնակության վայրին համապատասխան վոյևոդային: Նստավայրի կամ բնակության վայրի, ձեռնարկության անվանափոխության, գործատուի անվանումի կամ իրավական սեփականատիրոջ փոփոխման դեպքում բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատանքով հիմնավորված ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու կամ հնում փոփոխություններ կատտարելու պահանջ չի ներկայացվում:

Օտարերկրացիների աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ ->

Facebook