այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Կացության քարտ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի բնակության թույլտվություն

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի բնակության թույլտվությունՏպիր

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի բնակության թույլտվությունը տրվում է անսահմանափակ ժամկետով: Կացության քարտը տրվում է 5 տարով, ինչը նշանակուն է, որ  5 տարին լրանալուց հետո քարտն անհրաժեշտ է փոխել:

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի բնակության թույլտվությունը օտարերկրացուն Լեհաստանից բացի այլ երկրում աշխատելու հնարավորություն չի տալիս:

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի բնակության թույլտվությունը  օտարերկրացուն Շենգենյան տարածքով  3 ամսվա ընթացքում կես տարի տևողությամբ ժամանակահատվածում ճանապարհորդելու  հնարավորություն է տալիս միայն զբոսաշրջելու նպատակով (որ երկրներն են գտնվում Շենգենյան տարածքում->)

Ու՞մ է տրվում ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակը

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակը տրվում է օտարերկրացուն որը՝

  1. առնվազն 5 տարվա ընթացքում անընդհատ Լեհաստանում է բնակվել (անընդհատելի բնակության վերաբերյալ կկարդաք այստեղ->)
  2. կատարում է կայուն և կանոնավոր եկամտի պայմանը ; Ինչ է նշանակում կայուն և կանոնավոր եկամտի պայմանը-> առնվազն 3 տարվա ընթացքում մինչ հայտը ներկայացնելը և 2 տարվա ընթացքում Կապույտ Քարտ ունեցող անձանց դեպքում
  3. առողջության ապահովագրություն ունի; Որ փաստաթղթերն են հաստատում առողջության ապահովագրությունը->
  4. նշված բնակության վայրում բնակվելու իրավական հիմք ունի բնակվելու իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ->
  5. ժամանակավոր գրանցումը հաստատող փաստաթուղթ կամ վկայություն գրանցվելու հնարավորություն չունենալու վերաբերյալ

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ տրամադրելու գործընթացը

Եմ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ տրամադրելու գործընթացը իրականացվում է օտարերկրացու բնակության վայրին համապատասխան վոյևոդության վարչությունում:

Վարչությունների հասցեները գտնվում են այստեղ->

Օտարերկրացին կարող է ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակի հայտադիմում ներկայացնել,  եթե  ԼՀ տարածքում է գտնվում  օրինական հիմունքներով:

Հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. լեհերեն լեզվով լրացված ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի բնակության թույլտվության հայտ  (ձևը հասանելի է այստեղ->)
  2. արտասահմանյան անձնագիր (ինչպես վարվել վավեր անձնագրի բացակայության դեպքում)
  3. 4 լուսանկար (լուսանկարների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ->)
  4. հայտում ներկայացված փաստերը և ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ տրամադրելու հանգամանքները հաստատող փաստաթղթեր
  5. տվյալ բնակարանում բնակվելու վերաբերյալ օտարերկրացու երաշխավորված իրավունքը (ինչ է նշանակում տվյալ բնակարանում բնակվելու վերաբերյալ օտարերկրացու երաշխավորված իրավունքը>)

Եթե ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ տրամադրելու հայտը ներկայացվում է Լեհաստանում օտարերկրացու օրինական բնակության ընթացքում, ապա  հայտը ներկայացնելու պահին օտարերկրացու անձնագրում կնիք է տեղադրվում, որը հաստատում է դիմումը ներկայացնելու փաստը իսկ օտարերկրացու ԼՀ տարածքում գտնվելը օրինական է համարվում մինչ թույլտվության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը (նույնիսկ այն դեպքում, երբ նախորդ քարտն արդեն անվավեր է): Բացասական որոշման դեպքում՝ մինչ երկրորդ ատյանի  վերջնական որոշում կայացնելը:

Նշում՝ այս կնիքը Շենգենի տարածքով տեղաշարժվելու իրավունք չի տալիս: Օտարերկրացին կարող է մեկնել ծագման երկիր, սակայն Լեհաստան կրկին մուտք գործելու համար նրան անհրաժեշտ կլինի վիզան: (Լեհաստան մուտք գործելու համար  վավեր վիզա կամ կացության քարտ է անհրաժեշտ)

Վճարումներ

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ տրամադրելու համար նախատեսված պետական տուրքը կազմում է՝ 640զլ: Գումարը վերադարձվում է բացասական որոշում կայացնելու դեպքում: Դրական որոշման դեպքում անհրաժեշտ է վճարել լրացուցիչ 50 զլոտի՝ կացության քարտի համար:

Վճարումները կաrելի է կատարել գործավարությունը կատարող վարչությունում կամ անմիջապես բանկային հաշվին: Բանկային հաշվին վերաբերվող լրացուցիչ տեղեկությունները տրամադրվում են բնակության վայրին համապատասխան վոյևոդության վարչություններում:

Գործավարույթի ժամանակահատվածը

Սովորաբար որոշումը կայացվում է 3 ամսվա ընթացքում: Եթե վոյեվոդության վարչությունը չավարտի գործընթացը տվյալ ժամանակահատվածում, ապա օտարերկրացին կտեղեկացվի ուշացման պատճառների և գործն ավարտելու նոր ժամկետների մասին:

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակի վավերության ժամկետը

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակը տրամադրվում է անսահմանափակ ժամկետով, սակայն քարտի վավերության ժամկետը 5 տարի է կազմում: Նոր քարտ տրամադրելու հայտն անհրաժեշտ է ներկայացնել առնվազն 30 օր առաջ մինչ քարտի վավերության   ժամկետի ավարտը:

Բողոքարկման կարգը

Եթե օտարերկրացին բավարարված չէ որոշմամբ, ապա կարող է բողոքարկել տվյալ որոշումը, դիմելով Օտարերկրացիների հարցերով Գլխավոր գերատեսչություն  Վարշավայում, բնակության վայրին համապատասխան վոյեվոդայի միջնորդությամբ: Գրավոր դիմումը անհրաժեշտ է ներկայացնել որոշումը ստանալու պահից 14 օրվա  ընթացքում: Վերաքննիչ գործընթացը պետք է ավարտվի 2 ամսվա ընթացքում: Օտարերկրացին կարող է բողոքարկել տվյալ գերատեսչության որոշումը, 30 որվա ընթացքում դիմելով Ադմինիստրատիվ դատարան:

Կարևոր նշում`Ադմինիստրատիվ դատարան դիմելը ինքնաբերաբար չի օրինականացնում օտարերկրացու բնակությունը Լեհաստանի տարածքում: Դա նշանակում է որ` օտարերկրացին ԼՀ տարածքում իր բնակվելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի բացակայության դեպքում պարտավոր է լքել ԼՀ տարածքը:

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ տրամադրելու գործավարույթը սկսելու մերժումը

Օտարերկրացին չի կարող դիմել ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու հայտով եթե

  1. բնակվում է Լեհաստանում
    a). առանց բնակվելու իրավունք տվող փաստաթղթերի
    b). մարդասիրական սկզբունքներով տրամադրված և Լեհաստան մուտք գործելու և բնակվեու իրավունք տվող Շենգենի վիզայի հիմունքներով  
    c). ուսման կամ մասնագիտական վերապատրաստման հիմունքներով
    d). գիտական գործունեություն սկսելու կամ շարունակելու նպատակով
    e). հանդուրժող կամ մարդասիրական հայացքներից ելնող բնակության թույլտվության, ժամանակավոր պաշտպանության կամ ապաստան տրամադրելու հիմունքներով
    f). կարճաժամկետ բնակվելու նպատակով տրված ժամանակավոր բնակության իրավունքի հիման վրա
    g). սահմանամերձ զբոսաշրջության սկզբունքներով սահմանը հատելու թույլտվության հիմունքներով
  2. միջսահմանային ծառայություններ մատուցելու նպատակով պատվիրակված անձ կամ միջսահմանային ծառայությունների մատակարար է, ինչը նշանակում է, որ  հիմնելով ձեռնարկատիորությունը  ԵՄ որևէ երկրում, ծառայությունները ժամանակավոր մատուցում է այլ երկրում
  3. կալանավորված է կամ գտնվում է օտարերկրացիների համար նախատեսված հսկվող վայրում, կամ պարտադիր վերադարձի որոշում է ստացել
  4. ազատազրկված կամ ժամանակավոր կալանավորված է
  5. պարտադիր վերադարձի որոշում է ստացել, սակայն որոշումը կատարելու ժամկետը դեռ չի լրացել (նաև տվյալ ժամկետի երկարձգման դեպքում)
  6. պարտավորված է լքելու Լեհաստանի տարածքը
  7. հայտը ներկայացնելու պահին գտնվում է Լեհաստանի սահմաններից դուրս
  8. չի ներկայացրել մատնահետքերը, կացության քարտում տեղադրելու նպատակով

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ տրամադրելու մերժումը

Օտարերկրացին երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ չի ստանում հետևյալ դեպքերում

  • չի բավարարում մշտական բնակության թույլտվության պայմանները
  • եթե այդպես են պահանջում պետական անվտանգությունը և հասարակական կարգի կանոնադրությունը կամ երկրի շահերը

ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակից զրկելը

տեղի է ունենում հետևյալ դեպքերում`

  1. ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակը  ձեռք է բերվել օրինախախտումներով
  2. եթե այդպես են պահանջում երկրի շահերը, պետական անվտանգությունը և հասարակական կարգի կանոնադրությունը:
  3. օտարերկրացին լքել է ԼՀ տարածքը ավելի քան 6 տարի ժամանակահատվածով
  4. օտարերկրացին լքել է ԵՄ տարածքը
    a). 12 ամիս անընդմեջ
    b). 24 ամիս անընդմեջ, եթե նրան տրվել է բարձր որակաորում պահանջող մասնագիտությամբ աշխատելու իրավունքով հիմնավորված ժամանակավոր բնակության թույլտվություն, կամ տվյալ  անձը այդ թույլտվությունն ունեցող օտարերկրացու ընտանիքի անդամ է
  5. օտարերկրացին ԵՄ այլ երկրում Եվրոպական Համայնքների երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ է ստացել:
  6. օտարերկրացին զրկվել է փախստականի կարգավիճակից կամ լրացուցիչ պաշտպանությունից, եթե ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակը տրվել եր նրան փախստականի  կամ լրացուցիչ պաշտպանության կարգավիճակի հիմունքներով

Իրավական հիմք`

Օտարերկրացիների մասին 2013 թ. դեկտեմբերի 12-ին ընդունված օրենք 

Ustawa z dnia 12 grudnia 2013r. o cudzoziemcach (Dz.U. 2013 nr 0 poz. 1650)

Facebook