այս պահին գտնվում եք.

Մշտական կացության կարգավիճակՏպիր

Մշտական բնակության թույլտվությունը տրվում է անսահմանափակ ժամկետով: Կացության քարտը տրվում է 10 տարով, ինչը նշանակուն է, որ 10 տարին լրանալուց հետո քարտն անհրաժեշտ է փոխել:

Լեհաստանում տրամադրված մշտական կացության  թույլտվությունը օտարերկրացուն Լեհաստանից բացի այլ երկրում աշխատելու հնարավորություն չի տալիս:

Մշտական բնակության թույլտվությունը  օտարերկրացուն Շենգենյան տարածքով  90 օրերի ընթացքում 180 օրվա ժամանակահատվածում ճանապարհորդելու  հնարավորություն է տալիս (որ երկրներն են գտնվում Շենգենյան տարածքում->)

Մշտական կացության կարգավաիճակ տրամադրելու հանգամանքները

Մշտական կացության կարգավիճակ կարող է ստանալ օտարերկրացին, որը

  1. Լեհաստանում մշտական կացության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացու երեխա է, գտնվում է տվյալ օտարերկրացու ծնողական խնամքի տակ և որը
    a). ծնողի կողմից Լեհաստանում մշտական կացության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ստանալուց հետո է ծնվել
    b). ծնողի Լեհաստանում ժամանակավոր բնակության կարգավիճակում բնակվելու ընթացքում է ծնվել
  2. Լեհաստանի քաղաքացու երեխա է և գտնվում է նրա ծնողական խնամքի տակ
  3. Լեհական ծագում և Լեհաստանում մշտական բնակվելու ցանկություն ունի (Ով է համարվում լեհական ծագում ունեցող անձ)
  4. Լեհաստանի օրենսդրությամբ ճանաչվող ամուսնություն է կնքել Լեհաստանի քաղաքացու հետ մշտական բնակություն տրամադրելու դիմումը ներկայացնելուց առնվազն 3 տարի առաջ, և առնվազն 2 տարվա ընթացքում անընդհատ բնակվել է (անընդհատելի բնակության վերաբերյալ կկարդաք այստեղ->) Լեհաստանում ժամանակավոր բնակության թույլտվության հիմունքներով, որը տրվել է նրան Լեհաստանի քաղաքացու հետ ամուսնության  հիման վրա, կամ փախստականի կարգավիճակով, լրացուցիչ պաշտպանության կամ մարդասիրական հիմունքներով տրամադրված կացության կարգավիճակով
  5. թրաֆիքինգի զոհ է և.
    a). մինչ հայտ ներկայացնելը առնվազն 1 տարվա ընթացքում Լեհաստանում է բնակվել թրաֆիքինգի զոհ եղած օտարերկրացիներին տրվող ժամանակավոր բնակության թույլտվության հիմունքներով
    b). քրեական դատավարության ընթացքում համագործակցել է իրավական մարմինների հետ
    c). ծագման երկիր վերադառնալու հետ կապված մտավախություններ ունի, ինչը հաստատված է դատավարությունը վարող դատախազի կողմից
  6. մինչ մշտական բնակության թույլտվության հայտ ներկայացնելը առնվազն 5 տարվա ընթացքում անընդհատ Լեհաստանում է բնակվել (անընդհատելի բնակության վերաբերյալ կկարդաք այստեղ->)փախստականի կարգավիճակով, լրացուցիչ պաշտպանության կամ մարդասիրական հիմունքներով տրամադրված կացության կարգավիճակով
  7. մինչ մշտական բնակության թույլտվության հայտ ներկայացնելը առնվազն 10 տարվա ընթացքում անընդհատ Լեհաստանում է բնակվել (անընդհատելի բնակության վերաբերյալ կկարդաք այստեղ->) հանդուրժող բնակության կարգավիճակով, որը տրվել է հետևյալ հիմունքներով
    a). եթե օտարերկրացու պարտադրված վերադարձը կարող է կատարվել միայն այն երկիր, որտեղ
    - վտանգված կլիներ նրա կյանքի, ազատության կամ անձնական անվտանգության իրավունքը կամ
    - օտարերկրացին կարող է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի կամ պատիժների  ենթարկվել կամ
    - օտարերկրացին կարող է ստիպողական աշխատանքների ենթարկվել
    - օտարերկրացին կարող է զրկված լինել արդար դատաքննությունից կամ առանց իրավական հիմքի դատապարտված լինել
    b). եթե տվյալ երկիր օտարերկրացու պարտադրված վերադարձի որոշումը հնարավոր  չէ իրականացնել ըստ դատական որոշման կամ Արդարադատության նախարարության որոշման համաձայն
  8. օտարերկրացուն Լեհաստանում փախստականի կարգավիճակ է տրամադրվել կամ
  9. օտարերկրացուն Լեհի Քարտ է տրամադրվել և նա Լեհաստանում մշտական բնակվելու մտադրություն ունի

Օտարերկրացու բնակության օրինականացումը մշտական բնակության թույլտվության հիմունքներով

Գործընթացը կատարվում է  օտարերկրացիների հարցերով համապատասխան բաժնում  ըստ օտարերկրացու բնակության վայրի:

Վարչությունների հասցեները գտնվում են այստեղ->

Օտարերկրացին պետք է ներկայացնի հայտը Լեհաստանում իր օրինական բնակության ընթացքում:

Մշտական բնակության թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի հիմնական փաթեթը գտնվում է  այստեղ

  1. մշտական բնակության թույլտվության լրացված հայտ( ձևը հասանելի է այստեղ->)
  2. 4 լուսանկար (Հայտի հետ ներկայացվող լուսանկարների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ->)
  3. վավեր անձնագիր
  4. հայտում ներկայացված փաստերը հաստատող փաստաթղթեր
  5. պետական տուրքի գանձումը հաստատող կտրոն

Լրացուցիչ անհրաժեշտ է ներկայացնել .

  1. Լեհաստանում մշտական կացության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ունեցող օտարերկրացու երեխայի դեպքում, եթե գտնվում է տվյալ օտարերկրացու ծնողական խնամքի տակ և որը  ծնողի կողմից Լեհաստանում մշտական կացության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ ստանալուց հետո է ծնվել՝
    - ծննդյան վկայականը
    - իրավական խնամակալի մշտական կացության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր
  2. Լեհաստանի քաղաքացու անչափահաս, տվյալ քաղաքացու ծնողական խնամքի տակ գտնվող օտարերկրացու դեպքում՝
    -ծննդյան վկայականը
    -իրավական խնամակալի անձնագրի պատճենը
  3. Լեհական ծագում ունենալու դեպքում՝
    - ծնողներից մեկի կամ նախնիներից մեկի լեհական ծագումը հաստատող փաստաթղթեր
    - լեհական ծագում ունեցող անձի հետ ազգակցական կապերը հաստատող փաստաթղթեր (գործին կցվող փաստաթղթերի պատճենները պետք է հաստատված լինեն apostille կնիքով
  4. Լեհաստանի քաղաքացու հետ ամուսնության դեպքում՝
    - ամուսնության վկայական ( որը հաստատված է ոչ շուտ, քան 3 ամիս առաջ)
    - ամուսինների անձնագրերը
    - ընդհանուր երեխաների դեպքում՝ նրանց ծննդյան վկայականները
    - հարկային պարտականությունների կատարումը հաստատող փաստաթղթեր
  5. թրաֆիքինգի զոհ անձանց դեպքում՝
    - փաստաթղեր, որոնք կհաստատեն այն փաստը, որ տվյալ օտարերկրացին քրեական դատավարության ընթացքում համագործակցել է իրավական մարմինների հետ և ծագման երկիր վերադառնալու հետ կապված մտավախություններ ունի, ինչը հաստատված է դատավարությունը վարող դատախազի կողմից
    - հարկային պարտականությունների կատարումը հաստատող փաստաթղթեր
  6. մինչ մշտական բնակության թույլտվության հայտ ներկայացնելը առնվազն 5 տարվա ընթացքում  փախստականի կարգավիճակով, լրացուցիչ պաշտպանության կամ մարդասիրական հիմունքներով տրամադրված կացության կարգավիճակով Լեհաստանում անընդհատելի բնակության դեպքում՝
    - 5 տարվա անընդհատելի բնակությունը հաստատող փաստաթղթեր
  7. մինչ մշտական բնակության թույլտվության հայտ ներկայացնելը առնվազն 10 տարվա ընթացքում հանդուրժող բնակության կարգավիճակով Լեհաստանում անընդհատելի բնակության դեպքում՝
    - 10 տարվա անընդհատելի բնակությունը հաստատող փաստաթղթեր
  8. Լեհաստանում ապաստան հատկացնելու դեպքում՝
    - ապաստան հատկացնելու փաստը հաստատող փաստաթղթեր
  9. Լեհի Քարտի առկայության դեպքում՝
    - Լեհի Քարտը և Քարտի պատճենը

Մշտական բնակության հայտը ներկայացնելու պահին օտարերկրացուց վերցվում են նրա մատնահետքերը, կացության քարտում տեղադրելու նպատակով

Եթե հայտը ներկայացվում է Լեհաստանում օտարերկրացու օրինական բնակության ընթացքում, ապա  դիմումը ներկայացնելու պահին օտարերկրացու անձնագրում կնիք է տեղադրվում, որը հաստատում է դիմումը ներկայացնելու փաստը, իսկ օտարերկրացու ԼՀ տարածքում գտնվելը օրինական է համարվում մինչ թույլտվության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը (նույնիսկ այն դեպքում, երբ նախորդ քարտն արդեն անվավեր է): Բացասական որոշման դեպքում՝ մինչ երկրորդ ատյանի վերջնական որոշում կայացնելը:

Նշում՝ այս կնիքը Շենգենի տարածքով տեղաշարժվելու իրավունք չի տալիս: Օտարերկրացին կարող է մեկնել ծագման երկիր, սակայն Լեհաստան կրկին մուտք գործելու համար նրան անհրաժեշտ կլինի վիզա: (Լեհաստան մուտք գործելու համար վավեր վիզա կամ կացության քարտ է անհրաժեշտ)

Նշում՝Լեհաստանում տրամադրված մշտական կացության թույլտվությունը օտարերկրացուն Լեհաստանից բացի այլ երկրում աշխատելու հնարավորություն չի տալիս:Մշտական բնակության թույլտվությունը օտարերկրացուն Շենգենյան տարածքով  90 օրերի ընթացքում 180 օրվա ժամանակահատվածում ճանապարհորդելու հնարավորություն է տալիս միայն զբոսաշրջելու նպատակով (որ երկրներն են գտնվում Շենգենյան տարածքում->)

Շենգենյան տարածքի այլ երկիր մեկնելու համար վավեր արտասահմանյան անձնագիր և Շենգենյան տարածքում բուժման համար անհրաժեշտ ապահովագրություն է անհրաժեշտ:

Մշտական բնակության թույլտվության վավերության ժամկետը

Մշտական բնակության թույլտվությունը տրվում է անսահմանափակ ժամկետով, սակայն քարտի վավերության ժամկետը 10 տարի է կազմում: Նոր քարտ տրամադրելու հայտն անհրաժեշտ է ներկայացնել առնվազն 30 օր առաջ մինչ քարտի վավերության ժամկետի ավարտը:

Բողոքարկման կարգը

Օտարերկրացին կարող է բողոքարկել որոշումը, դիմելով Վարշավայում գտնվող Օտարերկրացիների հարցերով Գլխավոր գերատեսչություն: Գրավոր դիմումն անհրաժեշտ է ներկայացնել 14 օրվա  ընթացքում որոշումը ստանալու պահից: Բողոքարկման դիմումը քնարկվում է   ներկայացնելու պահից 1 ամսվա ընթացքում: Օտարերկրացին կարող է բողոքարկել  Օտարերկրացիների հարցերով Գլխավոր գերատեսչության որոշումը, դիմելով վարչական դատարան 30  օրվա  ընթացքում որոշումը ստանալու պահից:

Վճարումներ

Մշտական բնակության թույլտվության համար նախատեսված պետական տուրքը կազմում է՝ 640զլ: Գումարը վերադարձվում է բացասական որոշում կայացնելու դեպքում: Դրական որոշման դեպքում անհրաժեշտ է վճարել լրացուցիչ 50 զլոտի՝ կացության քարտի համար:

Վճարումները կաrելի է կատարել գործավարությունը կատարող վարչությունում կամ անմիջապես բանկային հաշվին: Բանկային հաշվին վերաբերվող լրացուցիչ տեղեկությունները տրամադրվում են բնակության վայրին համապատասխան վոյևոդության վարչություններում:

Մշտական բնակության կարգավիճակ տրամադրելու գործավարույթը սկսելու մերժումը

Օտարերկրացին մշտական կացության կարգավիճակի տրամդրման մերժում է ստանում հետևյալ դեպքերում.

  1. Եթե Լեհաստանում է գտնվում
    a). Արանց բնակությունը օրինականացնող փաստաթղթերի
    b). Լեհաստան մուտք գործելու և բնակվեու իրավունք տվող Շենգենյան վիզայի, որը տրվել է մարդասիրական հիմունքներով
    c). կարճաժամկետ բնակվելու նպատակով տրված ժամանակավոր բնակության իրավունքի հիման վրա (բացառությամբ որոշ դեպքերի, երբ տվյալ անձը լեհական ծագում ունի և բնակության քարտի հայտը ներկայացվել է այդ փաստի հիման վրա)
    d). ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի բնակության հիման վրա, կամ
  2. կալանավորված է կամ գտնվում է օտարերկրացիների համար նախատեսված հսկվող վայրում, կամ պարտադիր վերադարձի որոշում է ստացել
  3. ազատազրկված կամ ժամանակավոր կալանավորված է,
  4. պարտադիր վերադարձի որոշում է ստացել, սակայն որոշումը կատարելու ժամկետը դեռ չի լրացել (նաև տվյալ ժամկետի երկարձգման դեպքում)
  5. պարտավորված է լքելու Լեհաստանի տարածքը
  6. գտնվում է Լեհաստանի սահմաններից դուրս
  7. հայտը ներկայացնելու պահին չի ներկայացրել մատնահետքերը, կացության քարտում տեղադրելու նպատակով

Իրավական հիմք`

Օտարերկրացիների մասին 2013 թ. դեկտեմբերի 12-ին ընդունված օրենք

Ustawa z dnia 12 grudnia 2013r. o cudzoziemcach (Dz.U. 2013 nr 0 poz. 1650)

Facebook