այս պահին գտնվում եք.
Գլխավոր էջ Բնակությունը Լեհաստանում Կացության քարտ Ժամանակավոր կացության թույլտվություն

Ժամանակավոր կացության թույլտվությունՏպիր

Ե՞րբ կարող է օտարերկրացին ժամանակավոր կացության թույլտվություն ստանալ

Այն օտարերկրացիները, որոնք ԼՀ տարածքում  ավելի քան 3 ամիս գտնվելու մտադրություն ունեն, կարող են դիմել ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար: Ժամանակավոր բնակության թույլտվությունը տրվում է առավելագույնը 3 տարով: Ժամանակավոր բնակության թույլտվության ժամկետը կարող է ավելի կարճ լինել և կախված է թույլտվության հիմքից:

ՆՇՈՒՄ՝ Ժամանակավոր բնակության թույլտվությունը  ինքնաբերաբար չի երկարաձգվում: Եթե օտարերկրացին Լեհաստանում մնալու ցանկություն ունի, ապա պետք է դիմի նոր թույլտվության հայտով:

Նշում՝ օտարերկրացին պետք է լքի ԼՀ տարածքը մինչ ժամանակավոր բնակության թույլտվության ժամկետի ավարտը այն դեպքում, եթե Լեհաստանում օրինական հիմքերով բնակվելու նոր փատաթուղթ չի ստացել (օրինակ՝ ժամանակավոր բնակության հերթական թույլտվություն, մշտական բնակության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի թույլտվություն):

Ժամանակավոր  կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացիների հարցերով զբաղվող վոյևոդության վարչությունում ըստ օտարերկրացու բնակության վայրի:

Վարչությունների հասցեները հասանելի են այստեղ->

Ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար օտարերկրացիները պետք է հիմնավորեն ԼՀ տարածքում իրենց  բնակությունը հիմնավորող հանգամանքները: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝

  1. ԼՀ տարածքում օրինական աշխատանքի առկայությունը
  2. բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ աշխատանքը (ինչ է նշանակում աշխատել բարձր որակավորում պահանջող մասնագիտությամբ)
  3. օտարերկրացին աշխատանք է կատարում որպես օտարերկրյա գործատուի կողմից Լեհաստան պատվիրակված անձ
  4. ձեռնարկատիրական գործունեության վարումը
  5. ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններոմ
  6. նախապատրաստական դասընթացներ ( լեհերեն լեզվով) հետագա բակալավրիատի, մագիստարատուրաի կամ դոկտորական ուսուցման նպատակով
  7. ԼՀ տարածքում  գիտական հետազոտություններ կատարելու նպատակը
  8. ժամանում Լեհաստանի քաղաքացի կամ օտարերկրացի ընտանիքի անդամների մոտ
  9. Թրաֆիքինգի զոհ դարձած և ԼՀ թրաֆիքինգի դեմ պայքարող մարմիննների հետ համագործակցող; ինչպես նաև թրաֆիքինգի մեջ  կասկածվող անձանց հետ շփումները դադարեցրած անձ լինելը
  10. ԵՄ որևէ անդամ պետության, Եվրոպական Ազատ Առևտրային Ասոցիացիայի (EFTA) կամ Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացի հանդիսացող և Լեհաստանում բնակվող ընտանիքի անդամներին միանալու մտադրություն ունեցող անձը
  11. ԼՀ տարածքում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող կամ վիզայի հիմունքներով գտնվող օտարերկրացու անչափահաս երեխան, որը ծնվել է ԼՀ տարածքում օտարերկրացու օրինական բնակության ընթացքում
  12. ԼՀ քաղաքացու ամուսին հանդիսացող և  ընտանեկան միավորման հիմունքներով ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու անչափահաս երեխա
  13. Այլ կարևորագույն փաստեր, որոնց առկայությունը պետք է ապացույցվի

Ժամանակավոր բնակության հայտ ներկայացնող օտարերկրացիներից մատնահետքեր են վերցնում կացությանխարտում տեշադրելու նպատակով:

Ովքեր չեն կարող ժամանակավոր կացության թույլտվության հայտ ներկայացնել

Հետևյալ օտարերկրացիների դիմումները մնում են առանց քննարկման.

  1. օտարերկրացուն տրամադրվել է մշտական բնակության կամ ԵՄ երկարաժամկետ ռեզիդենտի կարգավիճակ
  2. օտարերկրացին գտնվում է ԼՀ  Շենգենի վիզայի հիման վրա, որը տրվել է մարդասիրական հիմունքներով, պետական շահերից կամ միջազգային պարտավորություններից ելնելով
  3. օտարերկրացին գտնվումէ Լեհաստանում ժամանակավոր բնակության թույլտվության հիմունքներով, որը տրվել է նրան կարճաժամկետ բնակություն պահանջող հանգամանքներից ելնելով
  4. օտարերկրացուն հանդուրժող, մարդասիրական հայացքներից ելնող, լրացուցիչ կամ ժամանակավոր պաշտպանության հիման վրա տրամադրված  բնակության թույլտվություն կամ ապաստան է տրվել
  5. օտարերկրացին ապաստան կամ փախստականի կարգավիճակ տրամադրելու հայտ է ներակայացրել
  6. ձերբակալվել և տեղադրվել է արտաքսվող կամ ազատազրկված օտարերկրացիների համար նախատեսված հսկվող վայրերում, կամ դատարանի կողմից երկրից մեկնելու արգելք է ստացել
  7. գտնվում է ազատազրկման վայրում կամ ժամանկավորապես ձերբակալված է
  8. վերադարձի որոշում է ստացել իսկ կամավոր վերադարձի ժամկետը դեր չի սպառվել, նաև տվյալ ժամկետի երկարաձգման դեպքում
  9. պարտավոր է  լքել երկիրը վիզայի երկարաձգման, բնակության թույլտվության, փախստականի կարգավիճակի, լրացուցիչ պաշտպանության, կամ մարդասիրական հիմունքներով բնակության թույլտվության վերջնական բացասական որոշման պահից  30 օրվա ընթացքում
  10. գտնվում է ԼՀ սահմաններից դուրս (չի կիրառվում ընտանեկան միավորման վրա հիմնված բնակության թույլտվության դեպքում)
  11. Հայտը ներկայացնելու պահին չի ներկայացրել մատնահետքերը, կացության քարտում տեղադրելու նպատակով

Ո՞ր դեպքերում է ժամանակավոր բնակության թույլտվությունը անվավեր ճանաչվում:

Ժամանակավոր բնակության թույլտվությունը անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում.

  1. դադարել է ժամանակավոր բնակության թույլտվության հիմք հանդիսացող բնակության նպատակը
  2. օտարերկրացին այլևս չի կատարում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու պայմանները
  3. օտարերկրացու  տվյալները տեղադրված են այն օտարերկրացիների ցանկում, որոնց գտնվելը ԼՀ տարածքում ցանկալի չէ
  4. այդպես են պահանջում երկրի շահերը, պետական անվտանգությունը և հասարակական կարգի կանոնադրությունը
  5. եթե օտարերկրացին գործավարույթի ընթացքում ներկայացրել է՝
    a). կեղծ փաստաթղթեր, կեղծ ապացույցներ կամ նման տեղեկություններ պարունակող փաստաթղթեր
    b). թաքցրել է ճշմարտությունը,կամ ներկայացրել է կեղծ  տեղեկություններ կամ կեղծված փաստաթղթեր
  6. եթե չի կատարում գանձապետարանի առջև ունեցած պարտավորությունները, հարկեր չի վճարում, բացառությամբ այն դեպքերի երբ օրենքով սահմանված զեղճեր է ստացել կամ ազատվել է կուտակված հարկավճարումնեից
  7. չի վերադարձրել իր վերադարձի որոշման հետ կապված ծախսերը իսկ դրանք պետական բյուջեից չեն ֆինանսավորվել (վերադարձի վերաբերյալ որոշման մասին կկարդաք այստեղ->)
  8. եթե օտարերկրացու մոտ ախտորոշվել է պարտադիր բուժման ենթակա հիվանդություն կամ վարագ, իսկ նա բուժման համաձայնություն չի տալիս (պարտադիր բուժման ենթակա հիվանդություններ են համարվում   (Phthisis, syphilis, gonorrhօea)

Նշված հանգամանքները բնակության թույլտվության որոշումն ուժը կորցրած ճանաչելու հիմք են հանդիսանում բոլոր տեսակի թույլտվությունների համար: Լրացուցիչ հանգամանքները նախատեսված են յուրաքանչյուր թույլտվության համար (օրինակ բնակության և աշխատանքի թույլտվության դեպքում, ուսումնական հաստատություններոմ ուսանելու հիման վրա բնակության թույլտվության և այլ): Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են բակության թույլտվությունների տեսակներին վերաբերվող մասում:

Ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու գործընթացը

Ժամանակավոր  կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացիների հարցերով զբաղվող վոյեվոդության վարչությունում ըստ օտարերկրացու բնակության վայրի:

Վարչությունների հասցեները հասանելի են այստեղ->

Հայտը ներկայացնելու պահին օտարերկրացուց վերցվում են նրա մատնահետքերը, կացության քարտում տեղադրելու նպատակով (մատնահետքերի վերաբերյալ կկարդաք այստեղ->)

Եթե դիմումը ներկայացվում է Լեհաստանում օտարերկրացու օրինական բնակության ընթացքում և թերություններ չի պարունակում, կամ եթե թերությունները ժամանակին են լրացվել, ապա  դիմումը ներկայացնելու պահին օտարերկրացու անձնագրում կնիք է տեղադրվում, որը հաստատում է դիմումը ներկայացնելու փաստը իսկ օտարերկրացու ԼՀ տարածքում գտնվելը օրինական է համարվում մինչև թույլտվության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը: Բացասական որոշման դեպքում՝ մինչ երկրորդ ատյանի (Օտարերկրացիների Հարցերով Վարչության)  վերջնական որոշում կայացնելը:

Նշում՝ այս կնիքը Շենգենի տարածքով տեշաշարժվելու իրավունք չի տալիս: Օտարերկրացին կարող է մեկնել ծագման երկիր, սակայն Լեհաստան կրկին մուտք գործելու համար նրան անհրաժեշտ կլինի վիզան:

Ժամանակավոր բնակության թույլտվության հայտը օտարերկրացին ներկայացնում է անձամբ: Լիազորված անձի միջոցով հայտը ներկայացնելու դեպքում 7 օրվա ընթացքում օտարերկրացուն հրավիրում են մատնահետքերը վերցնելու նպատակով: Չներկայանալու դեպքում օտարերկրացու դիմումը չի քննարկվում և կացության քարտ տրամադրելու գործընթացը չի շարունակվում:

Ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հիմնական փաթեթը`

  1. լրացված հայտադիմումի 2 օրինակ (ձևը հասանելի է այստեղ->)
  2. վավեր անձնագիրը և 3 պատճեն Ինչ անել այն դեպքում երբ օտարերկրացին վավեր անձնագիր չունի->
  3. 4 գունավոր լուսանկար (լուսանկարների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ->)
  4. անչափահաս օտարերկրացու իրավական խնամակալների գրավոր համաձայնությունը

Բացի այդ, անհրաժեշտ է նեկայացնել օտարերկրացու Լեհաստանում բնակվելու նպատակը և հայտում ներկայացված փաստերը հաստատող փաստաթղթերը:  փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացնելը կարագացնի գործընթացը: Ստորև գտնվում են ժամանակավոր բնակության տարբեր տեսակի թույտվություններին վերաբերվող տեղեկությունները և փաստաթղթերի ցանկը: Անհրաժեշտ է  հաշվի առնել լրացուցիչ փաստաթղթերի և օտարերկրացու անձամբ ներկայանալու հնարավորությունը, ներկայացված փաստերի հաստատման նպատակով:

Գործավարույթի ժամկետը

Գործավարույթը տևում է 1 ամիս դիմումի և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման օրվանից, իսկ հատուկ դեպքերում՝ ոչ ավելի քան 2 ամիս:

1 ամիս է տևում նաև բողոքարկման կարգը  դիմումի  ներկայացման օրվանից: Այս ժամկետները չեն ներառում գործավարույթի հետաձգման ժամկետները կամ օտարերկրացու և օտարերկրացիների հարցերով զբաղվող վարչությունից չկախված պատճառներով ուշացումները:

Սակայն, գործընթացը կարող է երկարաձգվել, ինչը կախված է այն փաստից, որ վոյեվոդայի պարտականությունների մեջ է մտնում ստուգելը, թե արդյոք օտարերկրացու մուտքը և գտնվելը ԼՀ տարածքում որևէ սպառնալիք չի ներկայացնում անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի համար: Համապատասխան մարմինները 30 օրվա ընթացքում տեղեկություններ են ներկայացնում վոյեվոդային: Բացի այդ,  անհատական մոտեցումը յուրաքանչյուր դեպքի նկատմամբ կարող է լրացուցիչ ժամանակ պահանջել բոլոր հանգամանքների պարզաբանման համար:

Բողոքարկման կարգը

Օտարերկրացին կարող է բողոքարկել տվյալ որոշումը, դիմելով Վարշավայում գտնվող Օտարերկրացիների հարցերով Գլխավոր գերատեսչություն: Գրավոր դիմումն անհրաժեշտ է ներկայացնել 14 օրվա  ընթացքում որոշումը ստանալու պահից:

Օտարերկրացին կարող է բողոքարկել  Օտարերկրացիների հարցերով Գլխավոր գերատեսչության որոշումը, դիմելով վարչական դատարան 30  օրվա  ընթացքում որոշումը ստանալու պահից:

Նշում՝ վարչական դատարան ներկայացված բողոքարկումը չի օրիկանացնում օտարերկրացու բնակության կարգավիճակը: Դա նշանակում է որ բնակության կարգավիճակը օրինականացնող այլ փաստաթղթի բացակայության դեպքում օտարերկրացին պետք է լքի Լեհաստանի տարածքը:

Վճարումներ

Ժամանակավոր բնակության թույլտվության համար նախատեսված պետական տուրքը կազմում է՝ 340 զլ: Գումարը վերադարձվում է բացասական որոշում կայացնելու դեպքում:

Ժամանակավոր բնակության և աշխատանքի թույլտվության համար նախատեսված պետական տուրքը կազմում է՝ 440զլ:

Դրական որոշման դեպքում անհրաժեշտ է վճարել լրացուցիչ 50 զլոտի՝ կացության քարտի համար:

Վճարումները կարելի է կատարել գործավարությունը կատարող վարչությունում կամ անմիջապես բանկային հաշվին: Բանկային հաշվին վերաբերվող լրացուցիչ տեղեկությունները տրամադրվում են բնակության վայրին համապատասխան վոյևոդության վարչություններում:

Իրավական հիմք`

Օտարերկրացիների մասին  2013 թ  դեկտեմբերի12 ին ընդունված օրենք

Ustawa z dnia 12 grudnia 2013r. o cudzoziemcach (Dz.U. 2013 nr 0 poz. 1650).

Facebook